Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոշտ և վախեցնող ազդանշան է հղել Արևմուտքին Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Express հրատարակությունը։
«Արևմուտքին ուղղված իր վախեցնող ուղերձում նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] զգուշացրել է, որ Ուկրաինայում տեղակայված ցանկացած օտարերկրյա զորք կլինի «օրինական թիրախ»», - ասվում է հրատարակության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի (EEF) լիագումար նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ռազմական զորախումբ կհամարի օրինական թիրախ։