Թուրքիայի Բալըքեսիր նահանգում գրանցվել է 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կիրակի օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
«4.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 12:35-ին, էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգի Սինդիրգի քաղաքի մոտակայքում, օջախը գտնվել է 7.7 կիլոմետր խորության վրա», - հայտնել են գործակալության սեյսմոլոգները:
РИА Новости-ի թղթակիցը հայտնում է, որ ցնցումները զգացվել են նաև Ստամբուլի արևմուտքում։