Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանն ու իր առաջադրած «թեզերը» ակնհայտ փոքրամասնության մեջ են. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի անընկալելի թեզեր է առաջադրում ու շրջանառում՝ կապված թե՛ Արցախի էջը փակելու և այն մոռանալու, թե՛ իբրև թե «խաղաղության դարաշրջանի» վրա հասնելու, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման «անպետքության», թե՛ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու հետ: Փաշինյանն այդ ամենը փաթեթավորում է «իրական Հայաստանի» բովանդակազուրկ փայլաթիթեղով, ավելին՝ մի նոր բանաձև է մոգոնել, որ եթե այդքանից հետո մարդիկ երկրում հեղափոխություն չեն անում, ուրեմն՝ լիովին համամիտ են իր ու իր մոտեցումների, «թեզերի» հետ:


Բայց բուն իրականությունն էապես այլ է: Այդ թվում՝ փաշինյանական «թեզերն» ու քայլերը հանրության կողմից ընկալվելու առումով: Դա են վկայում ոչ միայն մեր անհատական դիտարկումները, այլ, որ շատ ավելի կարևոր է, միմյանց հետ կապ չունեցող հետազոտողների կողմից պարբերաբար անցկացված սոցիոլոգիական հարցումները:Այսպես, օրինակ՝ բոլորովին վերջերս «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամն էր այդ և մի շարք այլ թեմաներով հարցում անցկացրել (հուլիսի 17-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում, այլ քաղաքային և գյուղական բնակավայրերում, 1015 քաղաքացիների շրջանում, հեռախոսակապով) և, մասնավորապես, պարզել հետևյալը. շուրջ 73 տոկոսը համարում է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ կայուն (երկարատև) խաղաղության հասնել, և հարցվածների ընդամենը 26 տոկոսն է հավատում, թե հնարավոր է՝ խաղաղություն լինի:Սա հատկանշական փաստ է, մանավանդ, եթե այն համադրում կամ համեմատում ենք նույն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ, թե՝ վերջ, արդեն վրա է հասել «խաղաղության դարաշրջանը», այլևս խաղաղության մեջ ենք և այլն:

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը, մեկնաբանելով հարցմամբ գրանցված պատկերը, նկատում է, որ դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ժամանակի հետ հասարակությունը սկսում է հասկանալ, որ պարզապես թղթերով գետնի վրա խաղաղություն չի ստացվում:Ճիշտ է՝ վերջին հարցումն անցկացվել է վաշինգտոնյան ստորագրումից առաջ, բայց հարցը ձևակերպված է եղել շատ ուղիղ. «հավատո՞ւմ եք, արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը կբերի իրական խաղաղություն»:

Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը, փաստորեն, միանգամայն հստակ պատասխանել է՝ ո՛չ, չենք հավատում:«Այսինքն, յուրաքանչյուր 4 մարդուց 1 հոգին է հավատում, որ խաղաղություն կլինի, մյուս 3-ը չեն հավատում»,-նշում է Արմեն Խաչիկյանն ու նկատում, որ եթե դիտարկենք սոցցանցերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե փաշինյանական «խաղաղությանը» հավատացողները կարծես ավելի շատ են: Բայց դա խաբուսիկ տպավորություն է:Էլ ավելի հետաքրքրական են Արցախի վերաբերյալ հարցի պատասխանի արդյունքները:Նախ՝ ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ու իր ՔՊ-ն օրնիբուն ասում են, թե Արցախյան շարժման էջը փակված է, Արցախը հայկական չէ ու չի լինելու, մի խոսքով՝ ընդմիշտ մոռացեք Արցախը և նույնիսկ այն, որ Արցախ եղել է ընդհանրապես:Իսկ ի՞նչ են հուշում «Արարի» հարցման արդյունքները. ՀՀ քաղաքացիները հավատում են, որ օրերից մի օր մենք ուժեղանալու ենք և վերադարձնելու ենք Արցախը:

Հարցվածների, ուշադրություն... 91 տոկոսը հավատում է, որ օրերից մի օր վերադարձնելու ենք Արցախը, վերստին ուժեղանալու ենք, պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Այսինքն, հասարակության ընկալման մեջ այս գաղափարը շարունակում է գերակայել: Հա, ու ընդամենը 7,3 տոկոսն է (տեղին է ասել՝ Փաշինյանն ու իր ՔՊ-ն), որ չի հավատում Արցախը վերադարձնելուն:«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մեր հետ զրույցում այս առնչությամբ նկատում է. «Ժամանակին (2023-ին Արցախի բռնի հայաթափումից հետո) իմ գործընկերների մի մասը կարծում էր, որ հասարակությունը կսկսի աստիճանաբար համակերպվել այդ կորստի հետ:

Ես ասում էի, որ խոշոր տրավմա տանելուց հետո հասարակությունն սկսում է ապաքինվել այդ ծանր հարվածից և սկսում է վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ: Հարցումները, որ անցկացվում են պարբերաբար, ցույց են տալիս, որ հարցվողների 90 տոկոսից ավելին կարծում է, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, ու հետ ենք բերեու Արցախը:

Ու այս ցուցանիշը սահուն աճել է: Սա, կարելի է ասել, շատ պարադոքսալ արդյունք է այն պայմաններում, երբ գործող իշխանությունը բացահայտ հայտարարում է, թե ինքը հրաժարվելու է Արցախից և մոռացության է մատնելու Արցախը: Ավելին, այդ իշխանությունը նույնիսկ փորձում է հասարակությանը համոզել, որ պետք է նա հրաժարվի Արցախի գաղափարից, քանի որ Արցախի համար պայքարն ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ: Սա գործող իշխանության թեզն է: Հիմա հետաքրքիր է, չէ՞, հասարակությունը չի ուզում պատերազմ, հասարակությունը խաղաղություն է ուզում. դա ակնհայտ է: Բայց, միևնույն ժամանակ, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը չի պատկերացնում խաղաղությունը՝ առանց Արցախի, որովհետև դա ստորացուցիչ խաղաղություն է»:Ոչ պակաս հետաքրքիր դիտարկում կա Սահմանադրության հնարավոր փոփոխության հետ կապված:

Անկախ այն բանից, թե ինչեր են ասում այս առնչությամբ ՔՊ քարոզիչներն ու Փաշինյանը, բոլորին էլ հասկանալի է, որ դա Ալիևի պահանջն է, ըստ որում, Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը վերացնելու, գործնականում այդ հռչակագիրը զրոյացնելու պարտադրանքով: Ու դա Ալիևի առաջադրած նախապայմաններից մեկն է:«Այս պայմաններում հարցվողների 95 տոկոսը դեմ է Սահմանադրությունը փոխելուն: Դա ևս շատ հետաքրքիր արդյունք է՝ 95 տոկոսը: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա ստորացման ամենածայրահեղ ակտն է, երբ որ դրսից ինչ-որ մի բռնապետություն ստիպում է քո ժողովրդավարական Սահմանադրությունը և քո Սահմանադրության մեխը՝ Անկախության հռչակագիրը փոխել՝ ի շահ այդ բռնապետության»,-ասում է Չալաբյանը:Այսինքն, սահմանադրական հանրաքվեի դեպքում Փաշինյանը հաջողության ոչ մի շանս չունի:

Այս ամենի հանրագումարում ևս մեկ անգամ ձևավորվում է բավականին խոսուն պատկեր. Փաշինյանն ու իր թեզերը բացահայտ փոքրամասնություն են:

Լրահոս

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի
Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը
Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից
Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ
40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին
Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն
Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել
Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները
Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի

Լրացուցիչ նորություններ

...

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է