Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք բարձր ենք գնահատում հայ-հնդկական բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա․ ՀՀ դեսպան


Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահաագն Աֆյանը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես նշվաած է․
 
«Հարգելինե՛ր,
Այս տարվա օգոստոսի 31-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձը։ Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Հայաստանի Հանրապետության համար Հնդկաստանը մշտապես եղել է հուսալի գործընկեր և բարեկամ, որի հետ ձգտում ենք հաստատել հարաբերությունների ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակ։
 
Վերահաստատելով մեր անվերապահ հարգանքը, ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր համագործակցությունը դինամիկ կերպով ընդլայնվել է՝ ընդգրկելով քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ընդլայնվող համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, մշակույթն ու առևտրատնտեսական գործակցությունը։
Անդրադառնալով վերջին շրջանի ակտիվ շփումներին՝ կուզենայի առանձնանշել, որ 2019 թվականից ի վեր Հայաստանն ու Հնդկաստանը հետևողականորեն զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, մշակութային և խորհրդարանական համագործակցությունը։ Երկու երկրների վարչապետները հանդիպումներ են ունեցել միջազգային հարթակների շրջանակներում։ Կարևոր հանգրվանների թվում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարի այցերը, ինչպես նաև պարբերական մասնակցությունը հեղինակավոր միջոցառումներին, ինչպիսիք են «Raisina Dialogue»-ը և «Yerevan Dialogue»-ը։
 
Դիվանագիտության, առողջապահության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Իրականացվել են երկկողմ և եռակողմ խորհրդակցություններ, Հայաստանը միացել է Միջազգային Արևային Դաշինքին։ Երկու երկրները կարևորում են առևտրի, տեխնոլոգիաների և մշակութային կապերի ընդլայնումը՝ պահպանելով կանոնավոր երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերում։
Հայաստանն ու Հնդկաստանը դարեր շարունակ պահպանել են կենսական փոխգործակցություն՝ հիմնված մեր պատմական և մշակութային կապերի վրա։ Հնդկաստանի տարածքում գործող հայկական համայնքները 17-19-րդ դարերում կարևոր դեր են ունեցել առևտրական և մշակութային երկխոսության զարգացման գործում։ Հենց Հնդկաստանում է ստեղծվել «Որոգայթ Փառաց» առաջին հայկական Սահմանադրությունը և լույս տեսել առաջին հայկական «Ազդարար» պարբերականը, որոնք կարևոր ուղենիշ են դարձել լուսավորական գաղափարների տարածման գործում։
 
Այս խորհրդանշական օրն առիթ է նոր իմաստ հաղորդելու մեր համագործակցությանը։ Ակնկալվում է ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները, խորացնել երկկողմ համագործակցությունը և զարգացնել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ էներգիան, ճանապարհային ենթակառուցվածքը, զբոսաշրջությունն ու բժշկական համագործակցությունը։ Նաև գործարարների միջև շփումների արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ հնարավոր կլինի առավել հետաքրքրական ոլորտներ ներգրավվել՝ երկկողմ բարեկամական հարաբերություններին հաղորդելու համար ավելի ամուր և հեռանկարային բնույթ։
Հայաստանը վճռական է ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման ուղղությամբ և վստահ է, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել նոր ձեռքբերումների մեր ժողովուրդների հետագա բարօրության համար։
Մաղթում եմ երկու բարեկամական ժողովուրդներին հարատև խաղաղություն և նորանոր նվաճումներ։
 
Հարգանքով և բարեմաղթանքներով՝
ՀՀ դեսպան
Վահագն ԱՖՅԱՆ»։

Լրահոս

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում
Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Լրացուցիչ նորություններ

...

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել

Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան

Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ Ֆարմանյան

Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում․ Աբրահամյան

40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան

Փաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ Էրդողան

ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել. Հայկ Ֆարմանյան

Պետք է իմանան՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցի, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել

ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն

Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ

Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները

Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը

29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին

Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը