Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«Փաշինյանի վարչախումբն  Արցախի հանձնումը լեգիտիմացնելու, նոր զիջումներն ու պարտությունը արդարացնելու, անձնական և քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար ամենալկտի ձևով փորձում է համոզել մեզ, որ՝

ա) հայ ժողովուրդը երբեք ազգային նպատակ չի ունեցել, և մեր ազգային պայքարները եղել են ոչ թե սեփական կամքի դրսևորում, այլ կայսրությունների թելադրանք,
բ) հայ ժողովուրդը թույլ է, դասալիք, պետություն չսիրող, ում համար առաջնային են կենցաղային հարցերը։ Ուզում են մեզ համոզել, թե մենք անկիրթ, ստամոքսով մտածող ժողովուրդ ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվող։

Այս քարոզչության եզրահանգումը մեկն է․ տեղի ունեցածը անխուսափելի էր, իսկ սպասվելիքն՝ այլընտրանք չունի։ Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։

Այո, այսօր յուրաքանչյուր չորրորդ հայ ապրում է աղքատության մեջ և սոցիալական խնդիրներն իսկապես առաջնային են մեր հասարակության համար։ Բայց, փաստ է նաև, որ նույն մեր ժողովուրդը, Ցեղասպանությունից հետո վերակերտել է պետականություն, ազատագրել է հայրենիքի մի հատված։ Զրկանքների գնով, առանց տրտունջի, մթի, ցրտի պայմաններում պայքարել է ու պահպանել  անկախությունը։

Ես շատ լավ եմ հիշում 44-օրյա պատերազմի առաջին օրերի հերթը ճակատ մեկնելու համար, հաշված օրերի ընթացքում հայկական սփյուռքի շուրջ 200 միլիոն դոլարի օգնության հանգանակումը։ Սա ստամոքսի, անձնական բարեկեցության կամ շահի համար չէր։ Սա համազգային նպատակների, ազատության, անկախության, պետականության համար էր։

Այսօր հայ ազգի ամենահարուստ հայերից մեկը գտնվում է Բաքվի բանտում, մյուսը՝ Հայաստանի։ Ռուբեն Վարդանյանը կամ ազգային բարերար,գործարար Սամվել Կարապետյանը քպական արժեքներով չեն առաջնորդվել, հակառակ դեպքում այդ կարգավիճակում չէին լինի։ Մեր բանակի գեներալները, մեր պետության նախկին ղեկավարները գերության մեջ են, որովհետև որոշեցին մնալ Արցախում կենդանի պատանդի կարգավիճակում, մինչ մյուս հայրենակիցներն ապահով դուրս կգան: 

Մեր հոգևորականները՝ Սրբազան հայրերը,  այսօր անազատության մեջ , նրանք չեն ձգտել կոմֆորտի,  պաշտպանել են իրենց ազգային շահը:
Հետեւաբար, սիրելի ժողովուրդ, թույլ մի'  տուր խեղաթյուրեն քո անցյալը, քո նկարագիրը, քո ինքնությունը, քո պայքարի և զոհաբերության էջերը։ 

Մենք ազգային նպատակ ունեցող, մեր հավաքական նպատակների համար մշտապես պայքարող, խաղաղության ձգտող, բայց, միևնույն ժամանակ, հայրենիք չզիջող ժողովուրդ ենք, մեր հավաքական կերպարը Նիկոլը, Ալենը, Վահագն Ալեքսանյանը կամ մելիքֆրանգուլյանները չեն, քո մտավորականի հավաքական կերպարը Ռիչարդ Մադլենյանը չէ։

Դու Արամ Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Սերժ Սրապիոնյան, Համբիկ Սասունյան, Սողոմոն Թեհլերյան, Ռոբերտ Աբաջյան ծնած ժողովուրդ ես։ 
Եվ, ի վերջո, եթե ամեն ինչ վաղուց որոշված էր, և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, ինչու՞ են այդքան ջանք գործադրում մեզ դրանում համոզելու համար։
Ուրեմն, մեր երազած ուժեղ, կենսունակ, պաշտպանված, հզոր Հայաստան կերտելու բանալին հենց ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելը և պայքարը շարունակելն է»։

Լրահոս

Իտալիայում հայտնել են՝ Զելենսկին սարսափած է (տեսանյութ)
ԱՄՆ-ում Թրամփի առողջության մասին տագնապալի հայտարարություն են արել
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ ջերմային այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2-ամյա երեխա
Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով
Արևմուտքում հայտարարել են Պուտինին պատժելու ցանկության մասին
Թրամփ-Պուտին մերձեցումը կհարվածի Եվրոպային․ AT
Լոռու մարզում «թnւնավորում» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց
Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով (տեսանյութ)
Հարգանքի արժանի քայլ, որը միայն պատիվ է բերում ու առավել ընդգծում Հենրիխ Մխիթարյան մարդու և ֆուտբոլիստի մեծությունը. պատգամավոր
ՀՀ-ն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում. Փաշինյան
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վթար` Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ 3 տուժած հոսպիտալացվել են ԲԿ
ԵՄ ևս մեկ երկիր անցել է եվրոյի
Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք
ԱՄՆ-ն արդյունավետ խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի հարցով. Ուիթկոֆ
ԱՄԷ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Եմենի օդանավակայանից
Առողջ ու երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արայիկ Հարությունյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել
Զելենսկին ավերել է Եվրոպայի ծաղկուն հատվածը. Լուկաշենկո
Երեւանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու
Թող 2026-ը լինի կախարդանքով և սիրով լի տարի. Լևոն Արոնյան

Լրացուցիչ նորություններ

...

Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար

Վստահ եմ՝ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար․ Վահագն Չախալյան

Սրբազանները Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար. պատգամավոր

Պատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում․ Միքայել Սրբազան

2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան

Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք հաղթանակների ընթացքի մեջ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, կառչած մնանք մեր սուրբ եկեղեցուն․ Գուգարաց թեմի առաջնորդ

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան

Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ