Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ են իշխանությունները մասնատում Սյունիքն, ու ինչո՞ւ է կորչում առողջ բանականությունը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանի իշխանությունները աղաչում են քաղաքացիներին դառնալ խուլ և չլսել, թե ինչպես են շուրջբոլորը քննադատում «Վաշինգտոնյան համաձայնագրերը»։ Այսպես, իշխանական լրատվամիջոցներից մեկն անգամ պնդում է, որ նման քննադատությունը պետք է մերժել, նույնիսկ եթե այն գալիս է ամենահուսալի և ստուգված աղբյուրներից, այն մարդկանցից, որոնց երբեք չեք էլ կասկածի կողմնակալության մեջ։ Արդյունքում, ցանկացած փորձագետ, որը մատնանշում է Փաշինյանի սխալները, հռչակվում է «հիբրիդային պատերազմի» մասնակից։ Հարմար է, ի՞նչ կարող ես ասել։

Թեև չի բացառվում, որ հիբրիդային պատերազմ իսկապես ընթանում է, բայց միայն Փաշինյանի թիմի և առողջ բանականության միջև։ Այդ դեպքում նպատակահարմար եք համարում ներկայացնել առողջ բանականության հերթական մարտիկին՝ ամերիկացի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին՝ Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտի տնօրենին, համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետինՎերջերս Սաքսը հարցազրույց է տվել Վաշինգտոնյան համաձայնագրերի և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որում Հայաստանի իշխանությունների գործողությունները որակել է որպես արկածախնդրություն, իսկ ստորագրված համաձայնագիրը՝ սադրանք, որը կարող է երկիրը ներքաշել զինված հակամարտությունների մեջ՝ այնպիսիք, ինչպիսիք հայերը դեռ չեն տեսել։

Նա սկսում է այն մտքից, որ խաղաղության հռչակագրերը ինքնին խաղաղություն չեն բերում։ Իսկ իրական խաղաղություն բերում է համագործակցությունը հարևանների հետ՝ նրանց շահերի ու մտահոգությունների ըմբռնումով։ Այդ պատճառով էլ հատկապես ցնցող է սեփական տարածքի 99 տարով վարձակալության հանձնումը օտար պետությանը, այն էլ այնպիսի պետությանը, որին Հայաստանի հարևանները կասկածով են վերաբերվում։ Սաքսը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը՝ Սյունիքի միջանցքի վարձակալը, վերջերս պատերազմել է Հայաստանի հարևան Իրանի դեմ։ Նա առաջարկում է իրավիճակին նայել Իրանի տեսանկյունից. «Ահա, Հայաստանն ասում է ԱՄՆ-ին՝ լավ, կարող եք վերցնել հող հենց Իրանի սահմանին։ Մենք գիտենք, որ դուք պատերազմում եք նրանց դեմ, գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը նույնպես պատերազմում է նրանց դեմ։ Բայց ոչինչ, խնդիր չկա»։ Ինչպես հայտնի մեմում է ասվում, «Իրանի դեմքի արտահայտությունը պատկերացրեցի՞ք»։Հնարավոր է, որ ոմանց համար ԱՄՆ-ի հետ համագործակցությունը այնքան արժեքավոր է, որ դրա համար արժե զոհել Իրանի հետ լավ հարաբերությունները։Ամբողջ իրավիճակը, ըստ Ջեֆրի Սաքսի, նման է Հայաստանի ներքաշմանը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մեջ, որում Իսրայելը փորձում է ներգրավել Հարավային Կովկասի երկրները և արդեն իսկ ներքաշել է Ադրբեջանին։ «Ադրբեջանը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ հետախուզության և անվտանգության հարցերում։ Դա հանրահայտ փաստ է։ Իսրայելի և Իրանի հակամարտությունում նա դարձել է Իսրայելի հենակետ», – հիշեցնում է փորձագետը։ Այժմ նույն խմբակում փորձում են ներգրավել նաև Հայաստանին՝ դարձնելով նրան Իսրայելի գործիք Իրանի դեմ պատերազմում։ «Մի՞թե Հայաստանը իսկապես դա է ուզում։ Մի՞թե նա չի ցանկանում ունենալ հանգիստ հարաբերություններ բռնկվող պատերազմի մեջ ներքաշվելու փոխարեն։ Ես դա չե՜մ հասկանում»,– զարմանում է փորձագետը։«Դուք խաղաղություն չեք հաստատի՝ սադրելով ձեր հարևանին և հայտարարելով՝ մեզ կպաշտպանի մի երկիր, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Տեսեք՝ ինչ իրական պաշտպանություն է ԱՄՆ-ը տրամադրում այլ երկրներին. այն պարզապես գոյություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ բավականաչափ պատճառներ կան՝ խաղադրույք չանել ձեր ապագայի վրա միայն այն պատճառով, որ ձեզ ընդունել են Սպիտակ տան օվալաձև դահլիճում:

Անկեղծ ասած, Միացյալ Նահանգները չի կարողանա պաշտպանել Հայաստանը. Միացյալ Նահանգները հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է», - նշում է փորձագետը։Նա չի խնայում նաև եվրաինտեգրման մասին երազող հայերի զգացմունքները. «Թույլ տվեք, ամբողջ հարգանքով, հիշեցնել Հայաստանին, որ նա չի շարժվում դեպի Եվրոպա։ Նա գտնվում է Հարավային Կովկասում։ Անկախ ցանկացած համաձայնագրից, սա Հարավային Կովկասի երկիր է։ Իհարկե, նա ունի բազմաթիվ կապեր ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ։ Սա հնագույն քաղաքակրթություն է՝ բազմաթիվ պատմական կապերով արևմտյան մշակույթի հետ, բայց ֆիզիկապես նա ոչ մի տեղ չի շարժվում»։ Սաքսը եզրափակում է. «Եվրոպան խնդիրներ է ստեղծում նաև այլ վայրերում՝ միջամտելով շատ անպատասխանատու կերպով և չկարողանալով ապահովել ոչ մի երկրի անվտանգություն։

ԱՄՆ-ը նույնպես չի կարող ապահովել հուսալի անվտանգություն։ Դուք ապահովում եք անվտանգություն՝ ձեր տարածաշրջանում կայուն հարաբերություններ կառուցելով: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչի մասին է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը»,– կրկին ու կրկին տարակուսում է փորձագետը։Դե, դա չգիտի նաև հայ հասարակությունը, որը տարիներ շարունակ փորձում է գուշակել Փաշինյանի շարժառիթները, երբ նա մաս առ մաս հանձնում է Հայաստանը թուրքերին՝ բարձրագոչ անվանելով դա «խաղաղության ջանքեր», իսկ երկրի պատմության ամոթալի շրջանը՝ «խաղաղության դարաշրջան»։

Կարելի է ասել միայն մեկ բան. եթե որևէ մեկը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի իշխող կուսակցության դեմ, ապա այդ մեկը հաստատ Հայաստանի կողմն է։

Լրահոս

Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին
Կարևոր
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ
«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել
Կարևոր
«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է
«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով
«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները
Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ
Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ
Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ
«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»
Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում