Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունը խուսափում է պատասխաններից. ո՞վ է վերահսկելու ադրբեջանական տարանցումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան ժամանակ է անցնում Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, այդքան ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում հստակ և շիտակ պատասխաններ տալ այն հարցերին, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու Ադրբեջանից եկող մեքենաների զննությունն ու վերահսկումը, արդյո՞ք ադրբեջանցիները կանցնեն անձնագրային և մաքսային հսկողություն, ու արդյոք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ և այլ հայաստանյան ուժային կառույցներ։ Սա էլ հասկանալի է՝ այս հարցերին կոնկրետ պատասխանները միանգամից կբացահայտեն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի անցկացմանը Հայաստանի տարածքով հասել է Ադրբեջանը, նախատեսվում է դարձնել արտատարածքային գոտի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցները փորձեցին հանրության ուշադրությունը շեղել այլ իրադարձությունների վրա, օրինակ՝ Ալյասկայում տեղի ունեցած հանդիպմանը։

Իսկ Փաշինյանը, որը սովոր է հայ քաղաքացիներին վերաբերվել որպես պասիվ զանգվածի, գրեց բավական ուշագրավ գրառում այն մասին, որ վերջին երկու ամսում Հայաստանում տեղի են ունեցել երեք բազմահազարանոց համերգներ, և դա «իրական մարդկանց կյանքի հրճվանքն» է։ Այսինքն, սիրելի հայ քաղաքացիներ, պարեք Լոպեսի երգերի տակ և դադարեք ինձ հարցեր տալ այն փաստաթղթի մասին, որը ես անխոհեմաբար ստորագրել եմ Վաշինգտոնում։

Իշխանությունը, ինչպես միշտ, հույս ունի, որ հայ հասարակության վրդովմունքը ինքնաբերաբար կցրվի, և մարդիկ, ինչպես միշտ, կհաշտվեն Հայաստանի իշխանությունների նոր զիջումներին Ադրբեջանին։Իհարկե, լրագրողները փորձում են իշխանություններին տալ կոնկրետ ճշգրտող հարցեր միջանցքի վերաբերյալ, սակայն որևէ սպառիչ պատասխան չեն ստանում։Եթե սկզբում Փաշինյանը դեռ փորձում էր ինչ-որ բան պատասխանել (օրինակ՝ բացահայտեց, որ Սյունիք մուտք գործող ադրբեջանցիների վերահսկման համար կօգտագործվեն «ժամանակակից մեթոդներ», այսինքն՝ նրանք պարզապես կմտնեն Հայաստան՝ տրանսպոնդերով ազդանշան տալով), ապա շուտով հասկացավ, որ ավելի լավ է լռել, քանի որ չի կարող տալ որևէ հուսադրող պատասխան։ Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները որոշեցին խաղալ «խուլ և համր» մարդու դերը (դե, առնվազն մինչ երեկվա փաշինյանական «ուղերձը», որը սակայն, կարճ ասած, ոչնչի մասին էր, զուտ փիառային ելույթ էր ու չէր տալիս հարցերի հստակ պատասխաններ)։

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողի հարցին՝ արդյոք հայ սահմանապահներ ներկա կլինեն Սյունիքով անցնող ճանապարհին, մրմնջաց ինչ-որ անհասկանալի բան, թե խոսքը սկզբունքների մասին է, ամեն ինչ պետք է ենթարկվի չորս սկզբունքների։ Նա հիշեց Փաշինյանի «Խաղ ա ղու թյան խաչ մ ե րուկ» նա խագ ծ ի սկզբունքները, որոնք Բաքուն կոպիտ արտահայտություններով մերժել է, և բոլորովին անհասկանալի է, թե ինչու հանկարծ այդ սկզբունքներին պետք է ենթարկվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որին համաձայնել է Փաշինյանը Վաշինգտոնում։ Ամեն դեպքում, լրագրողի հարցը հստակ էր՝ հայ սահմանապահների ներկայության մասին, և պատասխանից խուսափելը արդեն իսկ նշանակում է, որ հայ սահմանապահներ չեն լինելու։ Նույն կերպ են պատասխանում Թորոսյանի բոլոր կուսակիցները։

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են շատ ավելի հստակ՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ Մեղրիի տարածքով անցնելիս չպետք է լինեն որևէ մաքսային կամ սահմանային կետեր, և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն որևէ հայի հետ»։ Իմիջիայլոց, նույն հարցազրույցում Թորոսյանը կրկնում է «թավշյաների» սիրելի երգը՝ թե հայերը անպայման պետք է առևտուր անեն Ադրբեջանի հետ։ Համաձայն Թորոսյանի՝ ոչ միայն պետք է առևտուր անեն, այլ նույնիսկ պարտավոր են։ Պատգամավորը երազում է, որ «հասարակ ապրանքներից» սկսած, երկրները կհասնեն պետական մակարդակի խոշոր մատակարարումների։ Այդ առևտրի համար, ըստ Թորոսյանի, հայերը պետք է հաղթահարեն ցավոտ հիշողությունները և փակեն անցյալ էջերը։

Միայն թե Ադրբեջանը ոչ մի բան մոռանալ կամ փակել չի պատրաստվում։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը մեծ ոգևորություն առաջացրեց հայտնի «Արևմտյան Ադրբեջանի համայնքում», որն ակտիվորեն աջակցվում է Ալիևի կողմից (նա սիրում է օգտագործել ՀԿ-ները իր շահի համար, օրինակ՝ հիշենք Լաչինի միջանցքում գործող «էկոակտիվիստներին»)։

Այս կազմակերպության նպատակն է, ինչպես իրենք են ասում, «վերադառնալ» Հայաստանի տարածք՝ 300000, եթե ոչ ավելի, ադրբեջանցիներով։Զավեշտալի է, որ վերջերս Հայաստանի իշխանական քարոզչամիջոցները տարածեցին կեղծ տեղեկություն, թե իբր հռչակագրի ստորագրումից հետո «ազնիվ և բարոյական» Ալիևը փակել է Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված բոլոր կազմակերպությունները և հանդիմանել է դրանց ղեկավարությանը՝ հայերի զգացմունքները վիրավորելու համար։ Ցավոք, դա պարզապես կեղծիք էր։

Ընդհակառակը, նման կազմակերպություններն այժմ ակտիվացել են, ավելի բարձր են հնչում «հին ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին խոսակցությունները, և, կարծես, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ծրագրերի իրականացումը լինելու է հաջորդը, ինչը Բաքուն կստանա Փաշինյանից։Միջանցքի ստեղծման հետևանքները և այն վնասը, որ այն կհասցնի ՀՀ ինքնիշխանությանը, հայ հասարակությունը դեռ պետք է գիտակցի։ Օրինակ՝ եթե Հայաստանը վերածվի երկրի, որի տարածքում գտնվում է մեծ երկարությամբ արտատարածքային, այն էլ՝ տարանցիկ գոտի, ապա դա կիջեցնի Հայաստանի հեղինակությունը որպես դաշնակից։ Իրոք, ո՞ր լուրջ դաշինքները կընդունեն մի երկիր, որը վերածվել է իսկական անցակետի։

Եվրաինտեգրում երազողներին առաջարկում ենք այս հարցով մտորել…Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում։ Չթողնել, որ իշխանությունները մոլորեցնեն իրենց և շեղեն ուշադրությունը Հայաստանի համար երկրորդական իրադարձությունների վրա։ Եվ պահանջել, որ իշխանությունը համերգների մասին հաշվետվությունների փոխարեն պատասխան տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հստակ հարցերին, ինչի հստակ պատասխանը, կրկնենք, չտրվեց նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա երկարաշունչ «ուղերձում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները