Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, որը քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։

Ըստ 2024 թվականին Դոլմազյանի ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` նա հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին:

Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:2025 թվականին Վահե Դոլմազյանը նոր բնակարան է ձեռք բերել, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Բնակարանը ձեռք է բերվել համատեղ սեփականությամբ հիփոթեքով, որը կազմել է 47 մլն 952 հազար դրամ։Վահե Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 950 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 230 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 71 մլն 942 հազար 250 դրամ, որից 14 մլն 490 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից։ Դատավորը փոխառություններ (վարկեր) է ստացել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ից՝ 47 մլն 952 հազար դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկից՝ 7,5 միլիոն դրամ և «Ինեկոբանկ»-ից՝ 800 հազար դրամ։Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52 մլն 424 հազար դրամ։

Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար դատավորը հատկացրել է 3 մլն դրամ, վարկերի մարմանն ուղղել է 8 մլն 838 հազար դրամ։Իշխանության սիրելի Դոլմազյանը քննում է մի շարք գործեր․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի գործերը, հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների «սրտի» որոշումներն էր կայացնում, իսկ հետո կալանավորվեց:

Դոլմազյանը քննում է նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված գործը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործը, և իհարկե` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի քրեական գործը, որը ծայրից ծայր սարքված քաղաքական վրեժխնդրության դրսևորում է:Հիշեցնենք, որ Վահե Դոլմազյանն այն դատախազն էր, որն ապօրինաբար թույլ էր տվել լրագրողի հեռախոսազրույցները վերծանել։ Հետագայում բոլոր ատյաններում ապացուցվեց, որ Դոլմազյանի այդ որոշումն ապօրինի էր, և «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր ատյաններում հաղթեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին