Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ են․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Քաղպայմանագրի» համագումարին ընդառաջ, որի ժամանակ նաեւ կուսակցության նոր վարչություն է ընտրվելու, իշխող թիմում անառողջ մթնոլորտ է տիրում։Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում՝ հույս ունենալով, որ այդպիսով իրենք դիրքային առավելություն կստանան եւ կդառնան վարչության անդամի ռեալ հավակնորդներ։ Բանն այն է, որ ՔՊ-ում շատերն են հասկացել, որ Փաշինյանը «տակից» ուղղորդում է ընտրիչներին՝ առաջադրված 42 թեկնածուից ում ընտրել, ում՝ ոչ։

Իհարկե, ինքն անձամբ չի լծվել այդ գործին, այլ էմիսարների միջոցով է անում, մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյանի եւ Գեւորգ Պապոյանի, սակայն շատերը ՔՊ-ում վստահ են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է եւ անելու է, որ իր ճաշակով վարչություն ձեւավորվի, եւ վարչության անդամ դառնան այն կուսակցականները, որոնց ինքն ուզում է:Ասում են, որ ընտրում է նրանց, ում հակավարկանիշը հնարավորինս ցածր է, չեն հայտնվել աղմկոտ պատմությունների, քննարկումների կիզակետում, նրանց մասին վարկաբեկող նյութեր չեն եղել մամուլում կամ քիչ են եղել, մի խոսքով՝ մաքրում է ՔՊ-ն վարկաբեկվածներից, չնայած այդ պարագայում հենց իրենից պետք է սկսեր:Ներկուսակցական տիրույթում մեծ հակաքարոզչություն է տարվում հատկապես Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ, որին Փաշինյանը կատեգորիկ չի ցանկանում տեսնել կուսակցության բարձրագույն մարմնում։ Կուսակցության ցածր էշելոններին, բնականաբար, ուղիղ չի փոխանցվում «շեֆի» կամքը, սակայն ակնարկներով տեղ են հասցնում։Փաշինյան-Ավինյան հակամարտությունը նոր չէ, ի դեմս Երեւանի քաղաքապետի՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ռեալ ժառանգորդի է տեսնում, որը թիմի ներսում համախոհների հոծ բանակ ունի։ՔՊ-ում պատահական չեն համարում, որ հենց այս օրերին բացահայտվեց, որ քաղաքապետի հայրը Սեւանի ափին առանձնատուն է կառուցում։

Վարչության կազմում անցանկալիների շարքում է նաեւ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որի հոր վարկի մասին սկանդալային պատմությունը տեւական ժամանակ հանրային քննարկումների կենտրոնում էր, այդ պատմությունն անգամ ՔՊ-ում չի մարսվում՝ փոխքաղաքապետի թոշակառու հայրը «Սպայկայի» երաշխավորությամբ 1․5 մլրդ դրամի վարկ է ստացել։Վաղարշակ Հակոբյանին էլ չի ուզում տեսնել, նա Խաչատուր Սուքիասյանի հետ բիզնես գործունեություն է իրականացնում Ծաղկաձորում։ Ասում են, որ Փաշինյանը, առհասարակ, չի ուզում վարչությունում տեսնել մարդկանց, որոնք թիմի ներսում ամուր դիրք ունեն, ասենք` Սուրեն Պապիկյանին։Իսկ կանանցից Հասմիկ Հակոբյանին է դեմ, որն Ալեն Սիմոնյանի մտերիմն է, նախկին օգնականը, չնայած Հակոբյանը կաշվից դուրս է գալիս՝ կուսակցության եւ Փաշինյանի գովքն է անում, արդարացնում ցանկացած հակապետական քայլ, սակայն Փաշինյանը, ինչպես ասում են, սիմպատիա չունի նրա նկատմամբ: Փոխարենը ուզում է Հերիքնազ Տիգրանյանին տեսնել վարչության կազմում, Արուսյակներ Ջուլհակյանին ու Մանավազյանին, Դավիթ Խուդաթյանին։Հիշեցնենք, որ գործող վարչության 15 հոգանոց կազմն ընդլայնվելու է հինգով, կանանց քվոտան է ավելացվել՝ պարտադիր հինգը պետք է կանայք լինեն։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ վարչության ընտրությունների քարոզարշավն է ընթանում, սակայն, որպես այդպիսին, հաշված թեկնածուներ են ակտիվ հանդիպումների մեջ՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Ջուլհակյանը ու եւս մի քանիսը, մինչդեռ նախորդ ընտրություններից առաջ թեկնածուները կուսակցության զարգացման իրենց տեսլականի վերաբերյալ անգամ կարճ տեսանյութեր էին նկարում, տարածում տարածքային կառույցներում, ապա հատ-հատ քննարկում թեկնածուներից յուրաքանչյուրի ծրագրերը:Այժմ քարոզարշավը սահմանափակվում է փակ հանդիպումներով եւ ձայն մուրալու խնդրանքներով։ Սա նույնպես վկայում է այն մասին, որ ՔՊ-ում այլեւս լուրջ չեն վերաբերվում այդ ընտրություններին, քանի որ, մեծ հաշվով, դրանք լինելու են ուղղորդված, գուցե՝ հաշված բացառություններով։

Ի դեպ, ասում են՝ հնարավոր է ընտրությունները 1-2 անակնկալ դրական արդյունք ունենան, դա էլ է հատուկ մտածված, որով ցույց կտան, թե իբր մաքուր, թափանցիկ ընտրություններ են եղել, եւ անհայտ մի քանի անձ դարձել է վարչության անդամ։

Լրահոս

Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը
Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ)
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը. Գերասիմ Վարդանյան
Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ)
Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել
Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն
Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին
Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն