Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գերմանիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է 13-րդ դարի հազվագյուտ մետաղադրամների գանձ


Բեռլինի պատմական կենտրոնում հայտնաբերվել է 13-րդ դարի արծաթե մետաղադրամների գանձ։ Հայտնագործությունը կատարել են Բեռլինի հուշարձանների պաշտպանության պետական գրասենյակի աշխատակիցները Մոլկենմարկտում իրականացված լայնածավալ պեղումների ժամանակ, որը քաղաքի կենտրոնում ամենամեծ հնագիտական նախագիծն է։ Արդյունքները հրապարակվել են Arkeonews թերթի կողմից։

Գանձը բաղկացած է հինգ ամբողջական դենարից և մեկ կես դենարից, որոնցից յուրաքանչյուրը մոտ 1.5 սանտիմետր տրամագծով է։ Մետաղադրամները թվագրվում են 13-րդ դարի երկրորդ կեսին՝ Ասկանիայի մարգրաֆներ Օտտո IV-ի և Օտտո V-ի գահակալության ժամանակաշրջանին։ Դրանց դիմերեսին պատկերված է մարկգրաֆը, որը կանգնած է երկու գմբեթավոր աշտարակների միջև, իսկ հակառակ կողմում՝ թագադրված արծիվ՝ իշխանության և ինքնիշխանության խորհրդանիշ։

Պետական վերականգնող և գրասենյակի տնօրեն Քրիստոֆ Ռաուհուտի խոսքով՝ սրանք Մոլկենմարկտում հայտնաբերված առաջին նմանատիպ մետաղադրամներն են։ Դրանք կարևոր ապացույցներ են միջնադարյան Բեռլինի ձևավորման մասին։

Նշվում է, որ Մոլկենմարկտում պեղումները ընդգրկում են մոտ 22 հազար քառակուսի մետր տարածք և իրականացվում են մինչև չորս մետր խորությամբ։ Աշխատանքների ընթացքում պեղվել է ավելի քան 88 հազար խորանարդ մետր պատմական հող, որը կատարելապես պահպանվել է 20-րդ դարում ստեղծված մեկուսացման շնորհիվ։ Այստեղ նախկինում հայտնաբերվել են 13-րդ դարի պաշտպանական խրամատներ, փայտե նկուղներ, տների, վառարանների և դարբնոցների մնացորդներ, ինչպես նաև 13-րդ դարի 50 մետր երկարությամբ ճանապարհ։

Հայտնաբերված ավելի քան 700 հազար արտեֆակտների շարքում կան դարերի ընթացքում քաղաքաբնակների առօրյա կյանքը արտացոլող իրեր՝ 14-րդ դարի ոսկրային ֆլեյտա, 15-րդ դարի մետաքսե ժապավեն, 17-րդ դարի խաղալիքներ, 18-րդ դարի կոշիկներ, ամանեղեն, գործիքներ և զենքի կայծքարեր։ Գտածոների բարձր պահպանման աստիճանը բացատրվում է 20-րդ դարի կեսերին Բեռլինի արդիականացման ընթացքում մշակութային շերտը պաշտպանելու միջոցառումներով։

Մինչ օրս ուսումնասիրվել է պեղված տարածքի ավելի քան 70%-ը։ Դաշտային աշխատանքներն ավարտելուց հետո գիտնականները կանցկացնեն գտածոների մանրամասն վերլուծություն, որը թույլ կտա ավելի խորը հասկանալ քաղաքի պատմությունը և զարգացումը միջնադարից մինչև մեր օրերը։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Կարևոր
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)
Էս երկրում ոչ մեկ չի կարա հաշվիչ դնի, բացի «Տաշիրից»․ Եղոյան
Եթե ձեզ նորից կալանավորեն, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք հարցը
Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի՞, սրիկա բառը ինչպե՞ս է գնահատում «Ուժեղ Հայաստանը»
Սերիալի նման զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ-ում, հարկ լինի՝ կպատասխանենք. Ղահրամանյան
Էդգար Ղազարյանը վայր կդնի՞ մանդատը․ Կարապետյանը որոշում ունի՞
Փաշինյանը կասի, թե Միրզոյանը կասի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կասեցվի
Ձերբակալություններ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. Ռուսաստանը կոշտ սպառնացել է Ճապոնիային
Եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանեք, տենց մինչև ո՞ւր կհասնենք․ Վարդևանյան
Կաշկանդվածություն և վախեր չունեմ նախկին պաշտոնյաների հետ շփվելուց․ Թունյան
Բարեկամի վախճանը ԱԺ ամբիոնից շահարկելը սրիկայություն է․ Գաբրիելյանը՝ Ղազարյանին
Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում
ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել
Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է Սև ծովի կայունությամբ. Լավրով
Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցությունների շարունակման մասին

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է Սև ծովի կայունությամբ. Լավրով

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցությունների շարունակման մասին

Jerusalem Post․ Իսրայելը զարմացած է Իրանի հրթիռային վերականգնման արագությամբ

Axios-ը տեղեկացել է Քուշների՝ Գազայի իրավիճակի շուրջ բանակցությունների համար Իսրայել այցելելու ծրագրերի մասին

Հորմուզի նեղուցում նավագնացության ծավալը նվազել է օգոստոսյան միջին ցուցանիշից ցածր

Ռուբիոն և Վենսը դեռ չեն քննարկել 2028 թվականի ընտրությունները

Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով

Արաղչին քննադատել է Ֆրանսիային Իրանի դեմ հայտարարության համար

Վրաց-ռուսական սահմանին «Դարիալի» անցակետը դադարեցրել է աշխատանքը. Մանրամասներ

Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի

Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել

Մարոկկոն ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանի պահպանությունը՝ Սեուտա նոր զանգվածային ճեղքման կոչերի պատճառով

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հեռանում է պաշտոնից․ Թրամփ

Պատմական խավարում Եվրոպայում․ Լուսինը մինչև 2 րոպե 18 վայրկյան ամբողջությամբ ծածկել է Արեգակը

Թբիլիսիից կոշտ ուղերձ Մոսկվային

$927 միլիոն՝ Սպիտակ տան վերափոխման համար․ գաղտնի պայմանագրերի մանրամասներ են բացահայտվել

Կոլումբիայում երկրաշարժից կնոջը փրկել են 36 ժամ անց

Ռուբիոն բացահայտել է իր ամենամեծ վախը արտասահման ճանապարհորդելիս

Թրամփի խորհրդականը զայրացել է լրագրողի վրա, որը նրան հարցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին

Բրիտանական ավիաընկերությունը երեխաների համար անսպասելի կանոն է սահմանել․ ծնողները զարմացած են