Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». «Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. փաստաթուղթ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության անդամ, պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են քննչական կոմիտեի ԱԱԾ վարչություն ու հարցաքննել: Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ տագնապի զգացողություն է ունեցել:Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն, ռումբ դնելուց առաջ, SMS էին ուղարկել ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին՝ «Դեռ չե՞ք պայթել, այ….»: Եվ ահա այս հաղորդագրության համար էլ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն՝ ցուցմունք տալու:«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Ռոմանոս Պետրոսյանի ցուցմունքը՝ այս գործով արդեն դատարան գնացած:Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի պաշտոնյան պայթեցման գործի վերաբերյալ, Պետրոսյանը պատասխանել է:«Սույն թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ ժամը 08:00-ի սայմաններում, նկատել եմ, որ իմ ֆեյսբուքյան էջին կեղծ օգտատիրոջ կողմից՝ Ռուբեն Կասյան տվյալներով, հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկվել: Նույն օրը` 10:30-ի սահմաններում, հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջի կողմից եւս մեկ գրառում է կատարվել իմ ֆեյսբուքյան էջին, որով վերջինս պայթյունի մասին է հայտնել: Նշված գրառումը նկարել եւ պահել եմ:2024 թվականի փետրվարի 22-ի երեկոյան լրահոսից տեղեկացել եմ, որ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, այդ ժամանակ հիշել եմ նշված գրառման մասին եւ հայտնել եմ իրավապահ մարմիններին»:Ստորեւ հարցերը եւ պատասխանները.ՀԱՐՑ. Կարո՞ղ եք տրամադրել հաղորդագրության պատճենը:ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, տրամադրում եմ հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջից ստացած հաղորդագրության պատճենը:ՀԱՐՑ. Ձեր անվամբ գրանցված նշված ֆեյսբուքյան էջը հասանելի՞ է հասարակության լայն շրջանակներին, եթե ոչ, ապա հաղորդագրությունն ուղարկած անձը ի՞նչ եղանակով է ուղարկել հիշյալ հաղորդագրությունը:ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված էջը հասանելի է բոլորին:ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստայնը, էդուարդ Արտավազդի Պետրոսյանը եւ Վահագն Երվանդի Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք, ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում վերջիններիս հետ:ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես նշված անձանց չեմ ճանաչում, տվյալ անձանց մասին առաջին անգամ լսել եմ լրահոսից:ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները վերը հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկել հենց Ձեզ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:ՊԱՏԱՍԽԱՆ. Առանձնահատուկ բան չեմ կարող նշել, որով պայմանավորված՝ նշված հաղորդագրությունները հենց Ձեր կողմից հիշատակված անձանց եւ ինձ ուղարկված լինեն: Ենթադրում եմ, որ մեր քաղաքական թիմի շատ ներկայացուցիչների ուղարկած կլինեն նման հաղորդագրություններ, բայց վերջիններս ուշադրություն չեն դարձրել դրանց: Իմ կարծիքով՝ մեր քաղաքական գործունեության պատճառով են ինձ եւ իմ գործընկերներին թիրախավորել:ՀԱՐՑ. Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ մոտ տագնապ, անհանգստություն առաջացրե՞լ է, թե՞ ոչ:ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ պահին որոշակի նման զգացողություն եմ ունեցել, բայց ոչ միայն իմ, այլ մեր ամբողջ քաղաքական թիմի վերաբերյալ տագնապի զգացողություն եմ ունեցել, իսկ լրահոսով պայթուցիկ սարքի լուրը ստանալուց հետո՝ տագնապի լուրը ահագնացել է, եւ ավելի իրատեսական եմ համարել սպառնալիքի իրագործումը:ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Լիպարիտի Վանեսյան տվյալներով անձի, թե՞ ոչ:ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքը, առողջությունը եւ գույքը վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառնալիքներ շատ եմ ստացել, սակայն հիշյալ սպառնալիքի նման, քանի որ այս հաղորդագրությունում խոսվում էր պայթյունի մասին, նմանատիպ սպառնալիք մինչ այդ չեմ ստացել, իսկ ինչ վերաբերվում է նախկինում իմ նկատմամբ նման ոտնձգություններ կատարելուն, ապա երբեք իմ նկատմամբ նման բան չի կատարվել»։

Լրահոս

Կարևոր
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է
Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը
Հոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ)
Կարևոր
ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ
Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Սարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Ազդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի․ Սուրենյանց
«Կենտրոն»-ով Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ
«Թունավոր» չէ՞ ՌԴ երկաթուղին. Օվերչուկը՝ Փաշինյանին․ ՌԴ-ում Զելենսկուն Բեն Լադենի հետ են համեմատել
Կաշառքի գործով ձերբակալվել է 6 անձ․ նրանց թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ
«Վայ, Մոսկվայից զանգեցին, կանյակ ճարեք վռազ». Փաշինյան (տեսանյութ)
Ռաֆիկ Շահմուրադյանի սպանությունը չի բացահայտվել դատական համակարգում գործող մաֆիայի պատճառով. Փաշինյան (տեսանյութ)
Գագիկ Խաչատրյանի մասին խոսելիս Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)
Սրտի օլիգարխ չունեմ, Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է մեր ընտանիքին. Փաշինյան (տեսանյութ)
«102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չէ, չենք առարկի դրա դուրսբերմանը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ

«Փաստ». Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԱԱԾ-ում բունտ է հասունանում․ Փաշինյանը սպառնում է զանգվածային ազատումներով

Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք». Աշոտյան

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է