Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կրկին փորձիր. ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ. «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. 

«Նախկին թաղապետ, հավատարիմ ՔՊ-ական Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 3-ից Ավետ Պողոսյանը ազատվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ Բայց նույնիսկ սրանից հետո Պողոսյանն առանց պաշտոնի երկար չմնաց։ Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՌՀ անդամի ընտրության հարցը, իսկ ՀՌՀ անդամի պաշտոնում միակ առաջադրված թեկնածուն Ավետ Պողոսյանն է։ Ավետ Պողոսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա լրագրության ոլորտում չի ունեցել որեւէ գործունեություն։ՀՀ Սահմանադրության հոդված 197-ը սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կազմը եւ կազմավորման կարգը։Հոդվածի 3-րդ կետով սահմանվում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է: Հանձնաժողովի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»:Թեեւ պատգամավորի պաշտոնին կարող է հավակնել յուրաքանչյուրը՝ առանց մասնագիտական խտրականության, եւ օրենքով՝ ՀՌՀ անդամի ընտրության կարգը հենց այդպես էլ սահմանված է, այնուամենայնիվ հստակ կետ կա, որին պետք է համապատասխանի ՀՌՀ անդամը, այն է՝ լինել «զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ». իսկ գաղտնիք չէ, որ Ավետ Պողոսյանը ո՛չ հեռուստատեսության հետ կապ ունի, ո՛չ ռադիոյի։ Նա մինչ հեղափոխությունը, ըստ մամուլի, տաքսի է վարել ԱՄՆ-ում: Փաստորեն այս տաքսու վարորդը ՔՊ-ական լրագրողների ու լրատվամիջոցների շրջանում բարձր հեղինակություն ունի:Հիշեցնենք, որ դեռ հունիսին ՀՌՀ անդամի պաշտոնում 2 թեկնածու էր ներկայացվել՝ Զառա Արամյանը եւ ոչ այնքան հայտնի Գոհար Մուրադյանը. ՔՊ-ն երկուսին էլ մերժեց:Վերհիշենք նաեւ, թե ինչ սկանդալային պատմությամբ Ավետ Պողոսյանը լքեց փոխնախարարի պաշտոնը։Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաեւ՝ «Արմսաթ-1»-ը, դրանք խնդիր դարձան ոլորտի համակարգող Պողոսյանի համար:Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ եւ չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը եւ մեկնարկը: Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»-ի պատճառով։Ահա այս պատճառով էլ, թերեւս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որեւէ այլ պատժամիջոց չի կիրառվել:Ավետ Պողոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տեղեկություններին ի պատասխան, ասել էր. «Նախ՝ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել եւս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության եւ նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր եւ որեւէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է»։

Լրահոս

Մեր նպատակն էր հասբել «ընդդիմափոխության» թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան
Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը
Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ
Փաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ)
Կարևոր
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
Ռուբիո-Մասկ միջադեպ Չինաստանում. 665 մլն դրամ բյուջեից՝ «Դասական Եվրատեսիլ»-ի համար (տեսանյութ)
Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան
Սի Ծինփինը Թրամփին զգուշացրել է․ Թայվանը կարող է ԱՄՆ-ին ու Չինաստանին պատերազմի տանել (տեսանյութ)
Կառավարությունում կայացել է քննարկում «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ Շենգավիթում
Ռուբիոն Մասկին հեռացրել է մամուլի սրահից, երբ նա խոսել է Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունների մասին
Մերկելը կարծում է, որ Թրամփի հետ շփումը պետք է լինի առանց վախի և շողոքորթության
Բոլոր քաղաքական ուժերը, ընտրությունները մեր համար անլուրջ են. Արամ Քոչարյան
Հաթշեփսուտի տաճար. կին փարավոնի հուշարձանը
Կարևոր
Մոնակոն կհյուրընկալի հայկական ոսկերչական արվեստի բացառիկ ցուցահանդեսը
Թրամփի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ Վենսը իրեն համեմատել է «Տանը մենակ» ֆիլմի կերպարի հետ
Թրամփ-Սի Ծինփին «ձեռքսեղման ճակատամարտ»․ ո՞վ հաղթեց
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 արդարների գործով արտահերթ դատական նիստ
Զյուգանովը պահանջել Է՝ Փաշինյանի մուտքը Մոսկվա արգելել
Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ մարդկանց կմղեն գալ հավաքի, դա չի մնա առանց հետեվանք

Լրացուցիչ նորություններ

...

Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ

Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել. Քանի մարդ են կարողանում բերել Փաշինյանի հավաքներին

«Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել

Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»

Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ»

Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»

Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո

«Մի՛ տվայտվեք». «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի հորդորը. «Ժողովուրդ»

Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»

Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»

Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին․ Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը

Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք»

Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Հանրային հեռուստաընկերությունը Մարզահամերգային համալիրում կանցկացնի բանավեճերը

«Իրավունք». Կճոյանը նոր «սխոդկա է» արել

ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ»

«Իրավունք». «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը

Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ»