Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Փաշինյանի իշխանությունը նպատակադրվել է «իրենով անել» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, խոսվում է պետականացման կամ ազգայնացման մասին: Առայժմ իշխանությունը բավարարվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելով ու կադրային ջարդով: Սեփականատիրոջ փոփոխության հարց դեռ բացահայտ չի դրվել: Մյուս կողմից՝ սեփականատերերը դիմել են Ստոկհոլի Առևտրի պալատի արբիտրաժի ինստիտուտ, որը միջանկյալ որոշում է կայացրել՝ կառավարությանը պարտադրելով ձեռնպահ մնալ ընկերության դեմ կամայական քայլերից, այդ թվում՝ ընկերության կառավարման կազմը փոփոխելուց:

Փաշինյանի կառավարությունը գործնականում դիրքավորվել է այնպես, որ միջազգային արբիտրաժի որոշումը «չորով» չի կատարելու, և՝ վերջ: Չնայած, շատ մասնագետներ պնդում են, որ չկատարել չեն կարող, պարզապես փորձելու են ձգձգել:

Սա, ինչպես ասվում է՝ հակիրճ նախապատմությունը:Եվ ահա, օրերս արդարադատության նախարարը հայտարարել է. «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու: Եվ որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում, խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»:Հասկանալի է՝ խոսքը ՀԷՑ-ի սեփականատերերին հատուցում տալու մասին է: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը. բնականաբար, սեփականատիրոջը (սեփականատերերին) պետք է տրվի փոխհատուցում, եթե իշխանությունը վերցնում է նրա սեփականությունը: Ու դա, կներեք, «լավություն անել» չէ: Դա հստակ պարտավորություն է: Սահմանադրորեն պաշտպանված սեփականատիրության իրավունքի իրացման ապահովում: Այսինքն, հատուցում ցանկացած պարագայում չեն էլ կարող չտալ: Բայց այստեղ նախ՝ հարցն այն է, թե ինչպիսի փոխհատուցում կառաջարկվի իշխանության կողմից, ու դրան ինչպես կվերաբերվի սեփականատերը:Ի վերջո, իշխանություններն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենք ՀԷՑ-ը խլում են:

Եվ «խլելու» դեպքում, էլի՝ բնականաբար, միջազգային դատարաններ, արբիտրաժներ է հարցը գնալու, իսկ դրա հետևանքով խոշոր հատուցումների վճարումներ են մնալու պետության վզին, ավելի կոնկրետ՝ պետական բյուջեի վրա: Նույնիսկ փոխհատուցման դեպքում, եթե սեփականատերը համարի, որ առաջարկված փոխհատուցումը լիարժեք չէ, կամ գնահատի որպես սեփականության իրավունքի խախտում (ինչն ակնառու է), էլի դատական պրոցես է գնալու, կանխատեսելի՝ գործարքներն անվավեր ճանաչելու կամ առնվազն լիարժեք հատուցման պահանջի բավարարմամբ:Այսինքն, ցանկացած պարագայում, պարզ է երկու բան.

-Առաջինը՝ լինելու է դատական պրոցես, որը, մեծ հավանականությամբ, ավարտվելու է փոխհատուցման պահանջի բավարարմամբ:

-Երկրորդը՝ դրա դիմաց ծախսը, ֆինանսական բեռը մնալու է պետական բյուջեի, պարզ ասած՝ հարկատուների վրա:Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար վճարելու է «հպարտ քաղաքացին»: Սրա մասին են զգուշացնում բազմաթիվ փորձագետներ, սրա մասին են զգուշացնում տնտեսագետներ, իրավաբաններ, ոլորտի մասնագետներ:Ի լրումն՝ արդարադատության նախարարը խոսում է այն մասին, որ արբիտրաժի որոշումը կարող են և չկատարել՝ հղում անելով Նյու Յորքի կոնվենցիային, որը ներպետական դատարաններին «թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»»: Ի դեպ, իրավաբանները կարծիք են հայտնում, որ նախարարն ըստ էության այս հայտարարությամբ նախապես ուղղորդում է «ներպետական դատարանին», թե ինչ հիմքով մերժեն մյուս կողմին, եթե հայց ներկայացնեն՝ արբիտրաժի որոշումը կատարելու պահանջով:

Բայց դա դեռ մի կողմ:Նախարարի խոսքում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք կա: Նրա խոսքի թեականությունը, վերը մեջբերված նախադասության սկզբում հնչող «եթե»-ն: Ասել կուզի՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ը վերցնելու այդ գործընթացը մինչև վերջ չի գնա, ավելին՝ ինչ-որ մի պահի այն կարող է դադարեցվել: Հնարավոր կամ ենթադրելի է, որ այդ «ինչ-որ մի պահը» սպասվող ընտրություններից հետո վրա կհասնի:Ու սա ամենահավանականն է, քանզի ակնհայտորեն գործ ունենք բացառապես քաղաքական պրոցեսի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են առաջիկա ընտրություններին: Տեսեք, օրերս ՀԷՑ «ժամանակավոր կառավարչի գրասենյակը» հաղորդագրություն տարածեց ՀԷՑ-ի «աղետալի վիճակի» մասին:

Բառացի. «ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում»: Պարզ է, որ սա արվում է հենց Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու, այսինքն՝ վերը նշված նախընտրական տրամադրությունների համատեքստում: Իշխանությունը վտանգ է տեսնում ի դեմս Սամվել Կարապետյանի, որ կարող է ընդդիմադիր դաշտի մերանի դեր կատարել: Ուստի, Փաշինյանին պետք է ՀԷՑ-ի պրոցեսն օգտագործել՝ Սամվել Կարապետյանին, «Տաշիր գրուպին» վարկաբեկելու համար, ցույց տալու համար, թե տեսեք՝ որքան վատ կառավարիչ են եղել, ոնց են «թալանել», ոնց են «ավիրել»: Այստեղ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը տարածվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելուց ընդամենը 2 օր անց: Հարց է ծագում՝ երկու օրվա մեջ այդ ի՞նչը ու ինչպե՞ս հասցրեցին ուսումնասիրել, վիճակը պարզել ու ամփոփել, «էլեկտրատնտեսության» ո՞ր մասին ծանոթացան, որ մի հատ էլ նման՝ «արցունք քամող» հայտարարություն են տարածում: Այսինքն, ակնհայտ է, որ իշխանության կողմից ի սկզբանե խնդիր է դրված սևացնել, հակաքարոզչություն իրականացնել Սամվել Կարապետյանի ու «Տաշիր գրուպի» դեմ:

Դրա համար էլ այս ամբողջ «բոլոլան» սարքեցին, ու սպասելի է, որ առաջիկայում «ահասարսուռ» այլ «բացահայտումներ» կանեն, որոնց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ համարյա թե իրականության հետ որևէ աղերս չի ունենա, կա՛մ պարզապես հնարածին, կեղծ տեղեկություն կլինի, ինչը բնորոշ է այս իշխանությանը:Մյուս կողմից՝ «արագի մեջ» իրականացվում է կադրային կոտորած. աշխատանքից հեռացվում են փորձառու կադրերը, նշանակվում են քպականներ, որոնք ոչ մի կապ չունեն համակարգի հետ: Դե, ինչպես բոլոր դեպքերում. փողոցից պատահական մեկին դնում են պաշտոնի, կարևորը՝ քպական կամ «նիկոլական» լինի:

Թե ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, Նիկոլ Փաշինյանը թքած ունի: Ինչպես և երկրի ու ժողովրդի վրա: Սա ևս խոսում է քաղաքական, նախընտրական տրամադրությունների մասին. մի կողմից՝ քպականներին գործով են ապահովում՝ «Տաշիրի» հաշվին, մյուս կողմից՝ ղեկավար պաշտոններում «սվոյների» դնելով՝ հույս ունեն ընտրություններում արդյունք ապահովել:Մի խոսքով, ամեն օր ամեն քայլով իշխանություններն ապացուցում են (արդեն չեն էլ թաքցնում), որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ. որը տեղավորվում է առաջիկա ընտրությունների «տրամադրությունների» մեջ, բայց չի տեղավորվում օրենքի և օրինականության դաշտում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»