Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, ասում եք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս եք, արդեն բաժանում եք», – իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ «Ժողովուրդ օրաթերթի թղթակիցը հարցրեց, թե արդյոք չի շատանա Կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժ, եւ արդյոք Կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։Փաշինյանը շարունակեց. «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը Արբիտրաժում պարտվելու է։ ՀՀ-ն էս վերջին շրջանում Արբիտրաժում մի քանի գործերով հաղթել ա։

Այսինքն, որ ասում եք՝ «Արբիտրաժ» վե՞րջ: Էլի խուճապը տարածվեց, փախեփախը սկսվեց»,- հավելել էր նա։Որպեսզի խոսեինք փաստերով, հարցում ուղարկեցինք ՀՀ Կառավարություն՝ տեղեկանալու, թե Հայաստանի Հանրապետությունը արբիտրաժային դատարանում, Հայաստանի դեմ ներկայացված հայցերի շրջանակում, որ դեպքերում է հաղթանակ տարել։ Այս պահին արբիտրաժային դատարանում քանի հայց կա ընդդեմ Հայաստանի, եւ որքան պարտավորություն ունի Հայաստանը այդ հայցերի շրջանակում, որքան են կազմում հայցապահանջները (խնդրել էինք ներկայացնել դոլարով)։

Հարցման պատասխանից հասկանում ենք, որ արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջի չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։Իսկ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը եւ «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:

Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին եւ Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները եւ պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է:ՀՀ Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրին, թե Հայաստանի Հանրապետության դեմ դեռ մնում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad եւ Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կապ չունի՝ մեկ գործ ավելի կամ պակաս. արտաքին եւ ներքին պարտքը կայծակնային արագությամբ աճում է, Հայաստանի դեմ հայցերն ավելանում ու ավելանում են: Կարեւորը՝ ինքն իր աթոռին է, «փախեփախ» չի անում, մնացածը կվճարի հպարտ հարկատուն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»