Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$803.18

BTC

$117646

ADA

$0.779067

ETH

$3768.67

SOL

$179.99

27 °

Yerevan

22 °

Moscow

34 °

Dubai

17 °

London

26 °

Beijing

14 °

Brussels

31 °

Rome

21 °

Madrid

BNB

$803.18

BTC

$117646

ADA

$0.779067

ETH

$3768.67

SOL

$179.99

27 °

Yerevan

22 °

Moscow

34 °

Dubai

17 °

London

26 °

Beijing

14 °

Brussels

31 °

Rome

21 °

Madrid

Մասիսի և Սևանի ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք պատշաճ ձևով ծանուցվել են 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ:

Հիշյալ անձինք, սակայն, այդ ընթացքում չեն ներկայացրել հայտարարագրերը և չեն ներկայացել հանձնաժողովին:Դրանից հետո Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, և տեղի ունեցած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ 200․000-ական ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:

Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ ավագանիների նախկին անդամները 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագրեր չեն ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Լրահոս

Կարևոր
Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարումը
Ֆրանսիան որոշել է Թրամփից «պաշտպանել» շամպայնն ու գինին
Թրամփը հրաժարվել է մասնակցել G20 գագաթնաժողովին
Հաճախ չենք բարձրաձայնում, սակայն մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում քաղբանտարկյալների հարցը. Գառնիկ Դանիելյան
Կարևոր
Երևանի մետրոպոլիտենը հիշեցնում է՝ օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR կոդերը
Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա․ ինչպես է նոր գազատարը փոխելու Մերձավոր Արևելքը
Եվրոպան ծնկի իջավ Թրամփի առջև, կնքեց գործարքը․ Գորկա
Կարևոր
Մարդուն անվանում են ահաբեկիչ, հսկայական մեդիաարշավ կազմակերպում, որոշ ժամանակ անց բաց են թողնում. պատգամավոր
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 118 դեպք
Կարևոր
Ղրիմը արձագանքել է Թրամփի նոր վերջնագրին
Երևանի երիտասարդական նվագախումբը Հայաստանը կներկայացնի Բեռլինում․ Տիգրան Ավինյան
ԵՄ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ Bloomberg
Միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին. իրանցի պաշտոնյա
Յոթ տարի անց Destiny’s Child-ը կրկին միասին բեմում
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն
«Ինտերը» 45 միլիոն եվրո է առաջարկել Լուկմանի համար
Մոսկվայի դատարանը TikTok-ին տուգանել է 6 միլիոն ռուբլով
ԵՄ-ում չինական Temu-ին սպառնում է բազմամիլիոնանոց տուգանք
«Հնարավոր է, նա այլևս չկա». Լելը՝ նախկին ամուսնու մասին
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Լրացուցիչ նորություններ

...

Ֆրանսիան որոշել է Թրամփից «պաշտպանել» շամպայնն ու գինին

Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա․ ինչպես է նոր գազատարը փոխելու Մերձավոր Արևելքը

Եվրոպան ծնկի իջավ Թրամփի առջև, կնքեց գործարքը․ Գորկա

Ղրիմը արձագանքել է Թրամփի նոր վերջնագրին

ԵՄ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ Bloomberg

Միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին. իրանցի պաշտոնյա

Մոսկվայի դատարանը TikTok-ին տուգանել է 6 միլիոն ռուբլով

ԵՄ-ում չինական Temu-ին սպառնում է բազմամիլիոնանոց տուգանք

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ

Ռումինիայում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ (լուսանկարներ)

Պեսկովը թվել Է Ռուսաստանի դաշնակիցներին (տեսանյութ)

Վրաստանում հերքել են մաքսային հսկողության համակարգի աշխատանքում խափանումների մասին լուրերը

Իսպանիայում խոշոր երիտասարդական խմբավորում է ոչնչացվել

Ռուսաստանի հետախուզությունը պարզել է՝ ով է փոխարինելու Զելենսկուն

Ռուսաստանը ո՛չ Իսրայել է, ո՛չ էլ նույնիսկ Իրան․ Մեդվեդևը՝ Թրամփին

Պեսկովը թվել Է Ռուսաստանի դաշնակիցներին

Հայաստանում իշխող կառավարությունն այժմ որոշ թույլ կողմեր ունի․ Իրանի խորհրդարանի անդամ

Խամենեին ուրանի հարստացման հարցը համարում է Իրանին դիմակայելու պատրվակ

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60․000-ը

ՄԱԿ-ը զգուշացնում է Գազայում «աղետալի» սովի մասին