Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$804.53

BTC

$117516

ADA

$0.780108

ETH

$3779.03

SOL

$180.74

29 °

Yerevan

24 °

Moscow

37 °

Dubai

18 °

London

23 °

Beijing

17 °

Brussels

36 °

Rome

26 °

Madrid

BNB

$804.53

BTC

$117516

ADA

$0.780108

ETH

$3779.03

SOL

$180.74

29 °

Yerevan

24 °

Moscow

37 °

Dubai

18 °

London

23 °

Beijing

17 °

Brussels

36 °

Rome

26 °

Madrid

Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն կոծկում են պատգամավորից գողությունը․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Հարգելի հետեւորդներ, հայրենակիցներ, նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, սակայն իշխանական անօրինականությունների մասին հաճախ լռող ու միջազգային հաթակներում փաշինյանական իշխանության ստաբանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ։Պարտադրված հանրային մամլի հաղորդագրության միջոցն եմ օգտագործում՝ բարձրաձայնելու այսօրվա իշխանության կամակատար քննչական մարմինների անօրինական այն գործողությունների մասին, որոնց արդյունքում արդեն 19 օր խայտառակ փաստի առաջ եմ կանգնած։ Ինչպես հայտնի է հանրությանը, 2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք է գործել իմ սեփականությունը համարվող բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող որդուս՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով։Քննչական խմբի քննիչը պահանջել է հանձնել նաև իմ անձնական օգտագործման բջջային հեռախոսը։

Ես առարկել եմ՝ նշելով, որ օգտվում եմ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքից և քննիչի կողմից ներկայացված բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշման մեջ այդ մասին որևէ կետ առկա չէ, ուստի և իրավունք չունի առգրավել իմ աշխատանքային՝ պատգամավորական գործունեության համար ծառայող հեռախոսը։ Խուզարկության ավարտին, ստանալով հեռախոսազանգ ինձ համար անհայտ անձից (ազգանունը՝ Այվազյան), քննիչն առաջարկել է պատշգամբում առանձին զրուցել։ Այնուհետև, խիստ անակնկալ, քննիչը և մի քանի այլ ծառայողներ բռնությամբ հեռախոսս հափշտակել են, առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու:Հավելեմ, որ մեր բնակարան ներխուժումը, խուզարկությունը, որդուս և նրա հետ ևս հինգ անձի եռօրյա ձերբակալությունը նույնպես անհիմն էր, քանի որ, որևէ անօրինական իր, արարք չհայտնաբերվելով, նրանք ազատ արձակվեցին:

Բջջային հեռախոսիս բռնագրավման փաստի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ ազդարարելով, որ՝

● Քննչական մարմինների այդ արարքը հակասահմանադրական է. ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: Սահմանադրության հիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

● Հեռախոսս ապօրինաբար բռնագրավելը հակասում է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի «պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերությունների» դրույթը, և իբրև ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ իմ լիարժեք գործունեության հնարավորությունները։

● ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից բջջային հեռախոսիս փաստացի գողության հետեւանքով զրկված եմ ՀՀ քաղաքացիների հետ հանրային շփումների, սոցիալական հարթակներում իմ գործունեությունն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից։ Իրավապահ մարմինների ապօրինությունների արդյունքում՝ հեռախոսիս հափշտակության պատճառով չեմ կարողանում մուտք գործել Facebook եւ Instagram սոցիալական հարթակների անձնական էջերս։Միաժամանակ, բջջային հեռախոսում եմ պահում եմ աշխատանքային նշումներ, որոնց հասանելիություն չունենալը խաթարում է աշխատանքային պարտականություններիս և լիազորություններիս պատշաճ կատարումը։ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին դիմումներում պահանջել եմ հանձնարարել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ ինձ պատկանող և ապօրինի, առանց համապատասխան քրեադատավական ընթացակարգի կիրառման առգրավված բջջային հեռախոսս վերադարձնելու և նկարագրված անօրինական գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու նպատակով։Շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ գլխավոր դատախազից որևէ պատասխան, արձագանք չեմ ստացել, ինչը եւս օրենքի խախտում է։ Քննչական մարմիններից ոչ մի կերպ չեմ ստացել բջջային հեռախոսիս բռնագրավման, փաստացի գողացման իրավական հիմքը:

Ստացվում է 19 օր է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը:Երբ անօրինական, առանց մազաչափ հիմքի այս օրերին բանտարկված են Բագրատ եւ Միքայել Սրբազանները, ընկերներս՝ Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, իմ երիտասարդ ընկերներ Անդրանիկը, Հրայր սարկավագը, Լիդիան, բազում ազնիվ քաղաքացիներ, ինչի՞ մասին կարելի է խոսել։Նիկոլի ստրուկները շարունակում են գործել իրավապահ համակարգում, մինչեւ մի օր պատասխանատվության պատի առաջ փորձեն չքմեղանալ, թե աշխատավարձ էին ստանում, տուն էին պահում։ Այդժամ ուշ է լինելու»։

Լրահոս

Կարևոր
Հայտնի է՝ երբ կսկսվի այս ամսվա կենսաթոշակների վճարումը
Ֆրանսիան որոշել է Թրամփից «պաշտպանել» շամպայնն ու գինին
Թրամփը հրաժարվել է մասնակցել G20 գագաթնաժողովին
Հաճախ չենք բարձրաձայնում, սակայն մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում քաղբանտարկյալների հարցը. Գառնիկ Դանիելյան
Կարևոր
Երևանի մետրոպոլիտենը հիշեցնում է՝ օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR կոդերը
Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա․ ինչպես է նոր գազատարը փոխելու Մերձավոր Արևելքը
Եվրոպան ծնկի իջավ Թրամփի առջև, կնքեց գործարքը․ Գորկա
Կարևոր
Մարդուն անվանում են ահաբեկիչ, հսկայական մեդիաարշավ կազմակերպում, որոշ ժամանակ անց բաց են թողնում. պատգամավոր
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 118 դեպք
Կարևոր
Ղրիմը արձագանքել է Թրամփի նոր վերջնագրին
Երևանի երիտասարդական նվագախումբը Հայաստանը կներկայացնի Բեռլինում․ Տիգրան Ավինյան
ԵՄ-ն կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ Bloomberg
Միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին. իրանցի պաշտոնյա
Յոթ տարի անց Destiny’s Child-ը կրկին միասին բեմում
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն
«Ինտերը» 45 միլիոն եվրո է առաջարկել Լուկմանի համար
Մոսկվայի դատարանը TikTok-ին տուգանել է 6 միլիոն ռուբլով
ԵՄ-ում չինական Temu-ին սպառնում է բազմամիլիոնանոց տուգանք
«Հնարավոր է, նա այլևս չկա». Լելը՝ նախկին ամուսնու մասին
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը մահացու վտանգ է Հայաստանի համար. նրան հեռացնելը պարտադիր է. Մարինե Պետրոսյան (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Կապանի օդանավակայան

Ամենավատ սցենարը․ Փաշինյանը մարդկանց բախումների կտանի ու կբարդի դա Կաթողիկոսի վրա․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Կեղծ օրակարգեր են, Փաշինյանը հրահանգեր ունի Թուրքիայից.Հովնան սրբազանը՝ Սանասարյանի առաջարկի մասին (տեսանյութ)

Ինչ կապ ունեն 160 հազար վարդավառ տոնողներն ու ապատիան միմյանց հետ (տեսանյութ)

Փաշինյանի «ապագան» ու Վարդավառը. ինչո՞ւ են մարդիկ զանգվածաբար մասնակցում տոնախմբություններին (տեսանյութ)

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց

Փոխքաղաքապետի ինքնագլորով շրջելը՝ PR, թե բնապահպանական մոտեցում (տեսանյութ)

Եթե մենք կարողանանք Սյունիքի դարպասները բացել, ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը եռօրյա այցով մեկնել է Սյունիք

Էջմիածինը պատրաստվում է համայնքապետի ընտրությունների․ ովքե՞ր կմրցեն Արգիշտի Մեխակյանի հետ

Սահմանազատումից հետո մեզ մոտ իրավիճակն ավելի անվտանգ է դարձել. Նոյեմբերյանի համայնքապետ

Սումիի մարզում պայթյուններ են որոտացել. Ռուսաստանը կփակի Ուկրաինայի հետ սահմանային 20 անցակետ

Հակակոռուպցիոն դատարանն անտեսել է գործով նշված օբյեկտիվ տվյալները և նախապատվություն է տվել սեփականազրկման կամայական դրսևորմանը. «Սոգլասիե-Արմենիա»

Արձակուրդ է եւ Աննա Հակոբյանը մեր ֆոտոարխիվներն է վերանայում․ Փաշինյան

Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունները

Անթույլատրելի է «Իմ քայլը» հիմնադրամին համալսարանի հավատարմագրում տալը. Ատոմ Մխիթարյան (տեսանյութ)

Մարդիկ հնարավորություն չունեն Մալդիվներ գնան, դրա համար են Սևան գնում․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Փաստացի կմեկնարկի ուղեվարձը չվճարած քաղաքացիներին տուգանելու գործընթացը․ Ավինյան (տեսանյութ)

Ուրցաձորի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի (տեսանյութ)