Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը և օկուպացիան հայոց պատմության ամենաողբերգական էջերից է։ Իսկ Փաշինյանի իշխանության քաղաքականությունը հիմնված է անընդհատ զիջումներ կատարելու և զիջումներին այլընտրանք չլինելու պատկերացումներ գեներացնելու վրա։ Փաստացի, Փաշինյանը գործում է այն տրամաբանությամբ, որ եթե այդ զիջումները չարվեին, ապա ստիպված էինք լինելու ավելի մեծ զիջումներ անել։


Այսինքն, կատարված զիջումները ներկայացվում են որպես «փրկություն»։ Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ նրա խոսքի կարմիր թելն այն էր, թե իբր ինքը, 2022 թվականի հոկտեմբերին ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, ճանաչել է տվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ի՞նչ է, ուզում էիք՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչվե՞ր։ Ու ամենազարմանալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ափսոսում է, որ ավելի շուտ չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։


Այսպիսով, Փաշինյանը թերևս առաջին անգամ ոչ թե «մանևրներով», այլ ուղիղ ինքնախոստովանություն է անում, որ անձամբ ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում կամ, այլ կերպ ասած, հանձնել Ադրբեջանին։ Մինչ այդ նա պարբերաբար փորձում էր կատարվածի պատասխանատվությունն իր վրայից գցել։ Դրա շրջանակներում էլ նշում էր, թե նախկին իշխանություններն արդեն իսկ Արցախը հանձնել էին, Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանն ի սկզբանե ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն։


Բայց հիմա հենց Փաշինյանն էլ բացահայտում է իր այդ հայտարարությունների մանիպուլ յացիոն բնույթը։ Եթե նախկինում արդեն իսկ Արցախը ճանաչված լիներ Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ կարիք կար, որ մի անգամ էլ ինքն անձամբ Պրահայի հայտարարությամբ ընդուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ի՞նչ կարիք կար դրանից ավելի շուտ ճանաչել, եթե ինքը պարզապես պետք է «համակերպվեր կատարված փաստի հետ»:


Իրականում, ակնհայտ է, որ նախկին իշխանությունների օրոք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին երբևէ որևէ խոսք չի եղել։ Ավելին, նախկին իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցություններ էին վարում, որպեսզի հասնեն Արցախի միջազգայնորեն ճանաչմանը, այդ թվում՝ կարգավիճակի ամրագրման միջոցով։ Իսկ Փաշինյանը, բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց հետո նախ իջեցրեց Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու նշաձողն իր հայտնի հայտարարությամբ, թե դրա արդյունքում միջազգային հանրությունը կկոնսոլիդացվի մեզ աջակցելու նպատակով։


Բայց միջազգային հանրությունը ոչինչ անել չէր կարող, երբ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ հենց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է, որ Բաքուն ազատություն տվեց իր բազուկներին՝ շրջափակման ենթարկելով, ապա 2023 թվականին ագրեսիվ հարձակում գործելով Արցախի վրա։


Հետո էլ զարմանում ենք, թե այս իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկեց։ Նույնիսկ մեղադրանքներ կան, թե ինչո՞ւ ռուսական կողմը՝ մասնավորապես ռուս խաղաղապահները, չմիջամտեցին և թողեցին ու հեռացան։ Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին։ Միգուցե եթե այդ ճանաչումը չլիներ, իրադարձություններն այլ հունով զարգանային։


Ու նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը լուռ էր Արցախի հայաթափման ժամանակ, եթե չլիներ Պրահայի ուրացումը, արտաքին ուժերը կարող էին բարձրացնել հարցը, որ Ադրբեջանի գործողությունները անօրինական են։ Իսկ Հայաստանի ճանաչման պարագայում արդեն Ադրբեջանը, վկայակոչելով Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ Պրահայի հայտարարությունը, ցույց էր տալիս, որ իր գործողությունները «իրավական հիմքեր» ունեն։ Դե, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է՝ դա «իրենց տարածքն» է, իսկ «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն:


Փաշինյանի ինքնախոստովանությունը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն են պայմաններ ստեղծել, որ Արցախի դեմ ագրեսիա սկսվի, ու այն հայաթափվի։ Բայց այստեղ հարցի մյուս կողմն այն է, որ այս ամենի մասին հայտարարելուց հետո էլ հանրության մի զգալի մասը դեռ լուռ է ու դեռևս հանդուրժում է Փաշինյանի իշխանությանը։


Դժվար է ասել՝ որն է պատճառը՝ այն, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է լռեցնե՞լ հասարակությանը՝ վախ ներշնչելու միջոցով, այն է՝ եթե իրենք չմնան իշխանության ու զիջումներ չանեն, ապա Ադրբեջանը կհարձակվի ու ավելի սարսափելի պատերազմ կսկսվի, թե՞ այն, որ մանիպուլ յացիաներով կարողացել են լվանալ շատերի ուղեղը...


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած
FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար
ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար
Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները
24 ժամ ջուր չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»