Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանի մոտ մի քանի օր է՝ խորհրդակցություններ են, «գլուխ են կոտրում» Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Գրում է «Փաստ»-ը:
Բանն այն է, որ առկա «գործով» կալանքը երկարաձգել հնարավոր չէ, ու անհրաժեշտ է արագորեն նոր գործ հորինել, որով հնարավոր կլինի ևս երկու ամսվա կալանք պահանջել դատարանից։
Քանի որ «նոր հանգամանքներ» իրականում չստացվեց գտնել, բացահայտումներ չեղան, որոշվել է նման մի դրվագ հորինել։
Թե ինչ են մոգոնել, թերթի աղբյուրը խոստացավ հայտնել երկուշաբթի: