Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով արտապատվիրակման սկզբունքի կիրառման հարցը մնում է Հայաստանի համար քննարկման առարկա։

Այդ մասին նախօրեին հայտարարել էր ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Ճիշտ է, սրանից հետո պարզաբանմամբ հանդես եկավ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը՝ նշելով, թե փոխնախարարի խոսքն աղճատվել է, սակայն բուն հերքումն ավելի շատ հարցեր առաջացրեց:
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ արտապատվիրակում բառով քողարկելով զիջումը. «Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում եկել են կարևոր որոշման՝ թրքամետ քպական թիմի ղեկավարը հայկական ազգային ու պետական շահերը հերթական անգամ զիջում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ դա ներկայացնելով որպես խաղաղության դարաշրջան կամ խաղաղության պայմանագրի նախաստորագրում։

Փաշինյանը զիջում է Սյունիքը՝ դնելով հայոց պետականության կազմաքանդման հիմքը»։Ըստ Սաֆարյանի, Հայաստանի համար շարունակում է քննարկելի հարց մնալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում գործառույթների արտապատվիրակումը միջազգային որևէ լիցենզավորված ընկերության, եթե գործընթացը իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո։ Ըստ տելեգրամ ալիքի հեղինակների, «գեղեցիկ բառերի հետևում թաքնված է հերթական զիջումը Բաքվին և Անկարային։

Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ հսկողությունը տրամադրել ԱՄՆ-ին, այսինքն՝ դրվում է Հայաստանից ու ընդհանրապես Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու սկիզբը»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ հարցին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության խթանման ջանքերին։«Հասկանալի է, որ եթե Զանգեզուրի միջանցքի նկատմամբ հսկողությունը տրամադրվի ԱՄՆ-ին կամ որևէ արևմտյան կամ այնպիսի միջազգային կազմակերպության, որի հետևում կանգնած է լինելու Արևմուտքը, այդ լոգիստիկան ուղղված է լինելու ՌԴ-ի ու Իրանի դեմ։ ՀՀ-ն կտրվելու է Իրանից, իսկ Երևանն ու ՀՀ մյուս շրջանները՝ Սյունիքից։

Այսինքն, «Զանգեզուրի միջանցքը» դե-ֆակտո Մեծ Թուրանի կյանքի ճանապարհն է լինելու: Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն ու թիմը հիանալի դաշնակիցներ են, և նրանց վերարտադրությունը 2026 թվականին ձեռնտու է միայն թուրքերին և ադրբեջանցիներին, սակայն մահացու է լինելու հայոց պետականության և ՀՀ քաղաքացիների համար»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։

Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում Աբու Դաբիում կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ: Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

«Փաշինյան-Ալիև ուղիղ շփումները՝ առանց ՌԴ-ի միջնորդության, ձեռնտու է Արևմուտքին և Ադրբեջանին, քանի որ նրանք փուլ առ փուլ նոր զիջումներ են կորզում հայկական կողմից»,-գրում են ալիքի հեղինակները և ամփոփում, որ, այսպիսով, սահմանազատման անվան տակ քպականները նորանոր տարածքային զիջումներ են անելու Բաքվին, այդ թվում՝ ընդունելով ադրբեջանցիների վերադարձի մասին Ալիևի պահանջը և դրանով ընդմիշտ փոխելով ՀՀ-ի էթնիկ-կրոնական, դեմոգրաֆիկ դեմքը։

Լրահոս

Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ
Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները առավել ամուր են, քան երբևէ, պատմականորեն աննախադեպ փուլ ենք մտել
Fars. Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները
ՈՒՂԻՂ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը
Նախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը
Կարևոր
Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում
Մարկո Ռուբիոն Երեւանում է. նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը
The Irish Times. Իռլանդական զինվորականները պատրաստվում են հրացաններով խփել անօդաչու թռչող սարքերը հարձակումների ժամանակ
«Էնի մեր աստվածն է»․ Փաշինյանի քարոզարշավը՝ սիրո խոստովանությո՞ւն, թե՞ բեմադրված շոու
Պեսկովը ուկրաինական նեոնացիզմը վտանգավոր է անվանել Եվրոպայի համար
ՈՒՂԻՂ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի հանդիպումը
Զինված Ուժերի զինանշանից հանվել է խաչը... ո՞վ է որոշել այս ամենը․ Էդմոն Մարուքյան
ՈՒՂԻՂ․ Գնա, որ գնան․ ՀՀԿ երիտասարդների ակցիան
8 տարի անցել է՝ էս ՔԿ-ն շարունակում է գործել, որովհետվ ոչ մի բան չի փոխվել
Ռուբիոն Երևանում գաղտնի հուշագիր է ստորագրում․ ինչ է թաքցվում հանրությունից
Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»
Կատարը հերքում է Իրանին 12 միլիարդ դոլար առաջարկելու մասին ԱՄՆ-ի հետ գործարքի համար
Արքեպիսկոպոս Իլարիոնի պաշտպանությունը պահանջելու է գործի փաստաթղթերի հասանելիություն
ԱԺ-ը նիստը չկայացավ, 107 պատգամավորից 5-ն էին եկել աշխատանքի

Լրացուցիչ նորություններ

...

Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ

Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում

Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»

Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»

Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք»

ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»

Ընդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք»

Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»

Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»

ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին»

ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին». «Հրապարակ»

Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»

Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»

Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»

Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»