Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ կա՞ մեկը, որի մատից փուշ եք հանել, տիկին Մանասյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այլեւս չի դիմանում քննադատության։ Նրա նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս:

Նա մի կողմ է դրել մեղմիկ ժպտալու սովորությունը եւ անցել է հարձակման։ Ո՞նց թե, արցախցի փաստաբանները՝ իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանը եւ Արցախի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիկ Բեգլարյանը հանդգնել են քննադատել իրեն։ 

Ռոման Երիցյանն իր ՖԲ էջի միջոցով հանրությանը տեղեկացրել է, որ Մնացականյանը արդեն 23 օր ապօրինաբար պահվում է «Արմավիր» ՔԿՀ-ի «Կարանտինում», որտեղ օրենքով կարող էր միայն 7 օր մնալ, ապա որպես զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն ու համապատասխան զինվորական կոչում ունեցող անձ, պետք է տեղափոխվեր «Վարդաշեն» ՔԿՀ։

«Արդեն 3 օր է, ինչ այս մասին գրավոր եւ բանավոր եղանակներով տեղեկացրել եմ նաեւ ՀՀ ՄԻՊ աշխատակազմին, մինչդեռ, բացի մտահոգություն արտահայտելուց, որեւէ արդյունք առ այս պահը չի արձանագրվել»,- գրել է փաստաբանը, որը ոչ թե ազատություն է պահանջում իր պաշտպանյալի համար, այլ՝ կալանավայրում պահման օրենքների պահպանում։ 

Էրիկ Բեգլարյանն էլ դատապարտող հայտարարություն է տարածել ՄԻՊ Մանասյանի վերաբերյալ՝ մեղադրելով նրան մարդու իրավունքները կոպիտ կերպով խախտելու եւ իր անկախությունից հրաժարվելու, ինչպես նաեւ այսօրվա իշխանություններին ծառայելու մեջ:

«Մարդու իրավունքների պաշտպանին վստահված է մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, բայց այսօր, իր գործողություններով, նա խախտում է այդ սկզբունքները եւ հանդես գալիս իշխանության շահերի պաշտպանությամբ, ինչը կտրականապես անընդունելի է»,- գրում է Բեգլարյանը՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը պարտավոր է լինել չեզոք, ոչ թե համագործակցել իշխանությունների հետ։

Բայց Էրիկի քննադատությունը հունից հանել է Անահիտին, որը փաստաբանի գնահատականներն անթույլատրելի է որակում եւ ինքն իր շահերի պաշտպանությամբ է զբաղվում։ Այնքան է բարկացել Անահիտ Մանասյանը, որ երիտասարդ արցախցի փաստաբան Բեգլարյանը համարյա ներողություն է խնդրել նրանից․ «Փաստորեն, տեղի է ունեցել երեւույթի ոչ ճիշտ ընկալում»: Իսկ ի՞նչ է արել ՄԻՊ-ը՝ Արմեն Մնացականյանին օգնելու համար։ 

Փոխանակ դիրքորոշում հայտնելու, հրապարակավ կալանավորին պաշտպանելու, գոնե նրան այցելելու, նրա պահման պայմաններին անձամբ ծանոթանալու, Անահիտ Մանասյանը հայտարարել է. «Հարցը քննարկվել է օրենքով սահմանված ժամկետներում եւ բացառապես օրենքով ու միջազգային չափանիշներով թույլատրելի մեթոդաբանությամբ»։

Ահա Անահիտ Մանասյանի գործողությունները՝ նա քննարկել է փաստաբանի բողոքը ՔԿՀ վարչակազմի հետ, վերջինս պարզաբանել է, որ կալանավորի անվտանգությունը պահպանում են։ Ու սա դեռ ամենը չէ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ Անահիտ Մանասյանն այս բոլոր գործողությունները ձեռնարկել է արագորեն, բողոքը ստանալուց 2 օր անց՝ հոկտեմբերի 17-ին, ոչ թե սպասել է օրենքով սահմանված 30 օրը լրանալուն, գրում է նա։

Փաստորեն, մեծ լավություն է արել կալանավորին։ «Ավելին»,- ասում է ՄԻՊ-ը, նա նույնիսկ բարեհաճել է այս ամենի մասին հայտնել Արմեն Մնացականյանի փաստաբանին։ Իսկ ի՞նչ օգուտ իր այդ քննարկումից, ի՞նչ է տալիս այդ քննարկումը կալանավայրում խոշտանգվող անձին։ Այս հարցի շուրջ մտածելու փոխարեն Մանասյանը փայտը ձեռքն է առել ու դատափետում է փաստաբաններին, որոնք հանդգնել են քննադատել իրեն։ 

«Նման անթույլատրելի գործելաոճով եւ ձեւակերպումներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու, ՄԻՊ հաստատության նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է, առավել եւս՝ երբ նման հրապարակմամբ հանդես է գալիս մասնագիտական փաստաբանական գործունեություն իրականացնող անձը», - փրփրած հայտարարում է Մանասյանը՝ արձանագրելով փաստաբանական էթիկայի խախտում եւ պահանջելով հարգել ՄԻՊ ինստիտուտը։ 

Ցավոք, այս կիրքն ու եռանդն Անահիտ Մանասյանի հոգում արթնանում են միայն այն ժամանակ, երբ իրեն են քննադատում, իսկ մարդու իրավունքները պաշտպանելիս նա խելոք, դատախազին, ՔԿՀ-ին, բոլոր պագոնավորներին ու իշխանավորներին հլու-հնազանդ` ժպտացող, նրանց ձայնակցող պաշտոնյա է։

Անահիտ Մանասյանի հարցում այսօր էլ արդիական է հարցը, որն առաջացել էր նրա` որպես օմբուդսմեն առաջադրման օրը՝ իսկ կա՞ մեկը, որի մատից Դուք փուշ եք հանել, տիկին Մանասյան։

Լրահոս

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»