Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորին կանչել են «հարցաքննության». «Հարցը կդրվի վարչության նիստին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ուժայինների մասնակցությամբ աղմկահարույց լսումներից արդեն մի քանի օր է անցել, բայց Ազգային ժողովում տղայական պահվածքով աչքի ընկած Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հարցով, ինչպես կասեր մերօրյա դասականներից մեկը, երկրում գործընթաց չկա։ Օրենսդիր թիվ մեկ ամբիոնից մատ թափ տվող, ձայնը բարձրացնող, աչքերը վերուվար անող, «ստռախ գանյատ» անող եւ գողական գնացող ուժային պաշտոնյային վերադասից ո՛չ նկատողություն է արվել, ո՛չ էլ, առավել եւս, պատժիչ միջոցներ են կիրառվել` այն պարագայում, երբ այդ ամենն արվել է ի տես հանրության։Փոխարենը «Քաղաքացիական պայմանագրում» «հարցաքննության» են կանչել Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի երկրորդ կողմին՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ ՔՊ վերահսկող մարմինը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի քավորն է՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստից առաջ նիստ է հրավիրել եւ քննել խորհրդարանական լսումների ժամանակ իրենց կուսակից, պատգամավոր Աղազարյանի վարքը։ Հիշեցնենք․ վերահսկող հանձնաժողովի կազմում են նաեւ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականները չեն ցանկանում խոսել այդ թեմայով, Հայկ Ցիրունյանը միայն հաստատեց, որ նիստ են ունեցել։ «Մենք նախաձեռնողից առաջ, այո, վերահսկողի նիստ ենք ունեցել, բայց ներքին կուսակցական հարցեր ենք քննարկել, ինչպես միշտ։ Վերահսկող հանձնաժողովը քննում է ֆինանսական հարցերը եւ բողոք-դիմում նամակները, ապա ներկայացնում վարչությանը»,- ասաց Ցիրունյանը:Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը բողոք-նամակ է ուղարկել Աղազարյանի դեմ, ինչի հիմքով էլ վերահսկող մարմինը հրավիրել է ՔՊ-ական պատգամավորին, սակայն Ցիրունյանը, որը «գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած արտահայտության հեղինակն է, փորձեց ցրել՝ ասելով, թե Աղազարյանի նկատմամբ որեւէ գործընթաց չկա․ «Աղազարյանի դեպքը... ես չգիտեմ՝ ինչ դեպքի մասին եք ասում․․․ Քյարամյանի հետ կապված դեպքը․․․ Ես ինչքան գիտեմ, իրենք վերջում նստել են, իրար հետ խոսացել... Ազգային ժողով է, մարդիկ բանավիճել են, ինչ վերաբերում է կուսակցական քննությանը, ինձ ծանոթ չէ նման բան»: Ասացինք, որ մեզ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ կենտրոնացել են Աղազարյանի՝ Քյարամյանին դիմելաձեւի վրա, որ վերջինիս դիմել է «արա»-ով: «Մենք ո՞նց կարող ենք պատգամավորին հարցնել՝ ինչո՞ւ ես նման բան ասել»,- «կռուտիտը» շարունակեց պատգամավորը: Ասացինք, որ պատգամավորներն են մեզ այդ մասին պատմել։ «Թող պատմեն, ես դրա մասին չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասաց Ցիրունյանը՝ ակամայից խոստովանելով, որ ինքը  ճիշտ չէր խոսում՝ ասելով, թե նման քննարկում չի եղել։

Իրականում ոչ միայն «հարցաքննություն» է եղել, այլեւ ՔՊ վերահսկող մարմնում պինդ «պադդերժկա» են հայտնել Աղազարյանին՝ ասելով, որ նրա արարքը միանգամայն ընդունելի է, իսկ թե ինչ կորոշի Վարչությունը, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Մեզ պատմեցին, որ հարցրել են Աղազարյանին, թե ինչու, ինչ հանգամանքներում ինքն այդ բառով` «արա»-ով դիմեց բարձրաստիճան պաշտոնյային՝ Արգիշտի Քյարամյանին․ հիշեցնենք, որ, ի պատասխան, Քյարամյանն էլ տակ չմնաց, ասելով. «Արան դու ես՝ ոտից գլուխ»։ Աղազարյանը մանրամասն հիշել է, որ այդպես դիմել է Քյարամյանին, երբ վերջինս իր դիտողությունից հետո ասել է. «Էս երկրի երեսին ըտենց մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եթե եղել է այդպիսին, ուրեմն շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։

Հովիկ Աղազարյանը վերահսկող մարմնին ասել է, թե «արա»-ն որպես դիմելաձեւ չի գործածել, այլ իբրեւ ընդհանրական իրավիճակը բնորոշող բառ։ Ուշագրավ է, որ կուսակցական ստուգող մարմինը կենտրոնացել է Աղազարյանի լեքսիկոնի վրա, բայց, ասենք, չի հետաքրքրվել` իսկապե՞ս նա միջնորդների միջոցով խնդրել է Քյարամյանին՝ որդու նկատմամբ քրեական վարույթի հետ կապված, թե՞ ոչ: Ինչն այդ խոսակցության ամենաարտառոց մասն էր, որը նաեւ հանցանքի տարրեր էր պարունակում, եւ որի մասին ՔԿ նախագահը խոսեց։ Ի վերջո, հանձնաժողովն արձանագրել է Աղազարյանի բացատրությունները եւ առաջիկայում կներկայացնի վարչության դատին, որն էլ որոշում կկայացնի Աղազարյանի վերաբերյալ, հավանաբար՝ նկատողություն կհայտարարեն։Ի դեպ, ՔՊ խմբակցությունում վրդովված են, որ աղմկահարույց միջադեպից օրեր անց Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ վերաբերմունք չի արտահայտել Քյարամյանի պահվածքի վերաբերյալ, խմբակցության որոշ շերտեր կասկածներ ունեն, որ Փաշինյանը ցանկանում է  ջրել այս միջադեպը` իր կամակատար ՔԿ նախագահին չնեղացնել: Այդ պարագայում կարելի է չնախանձել ՔՊ-ական պատգամավորներին, որոնք հայտնվելու են քննչականի նախագահի թիրախում»:

Լրահոս

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»