Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադր­բե­ջանն ուզում է վե­րահս­կել Հա­յաս­տա­նի հան­քե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան հրավիրել էր բրիֆինգ, որի բանախոսներն էին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար ու կոալիցիայի նախաձեռնող Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ, Ձեռնարկատիրության ու շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը։Նրանք կրկին անդրադարձել են Նախիջևանին սահմանակից տարածքում (Երասխում) Հայաստանի կողմից մետալուրգիական գործարանի դադարեցված շինարարությանը, որն, ըստ իրենց, անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 1991թ. կոնվենցիայի «կոպտագույն խախտում էր» (Էսպոյի կոնվենցիա): Եվ հերթական անգամ նշեցին, որ հենց ադրբեջանական կողմի բողոքներից հետո են կասեցվել շինարարական աշխատանքները։ Ամին Մամեդովը նշել է, որ թեև Հայաստանը Էսպոյի կոնվենցիայի անդամ է, սակայն չի պահպանում այն։«Այդ կոնվենցիային միացած երկրներից յուրաքանչյուրը պարտավորվում է իրականացնել բնապահպանական գնահատում անդրսահմանային համատեքստում: Եթե երկիրն արդյունաբերական և տնտեսական գործունեություն է իրականացնում հարևան պետության սահմանին մոտ գտնվող տարածքում, նա պետք է հաշվետվություն ներկայացնի հանրությանը և հարևան պետության կառավարությանը»,- ասել է նա։Որոշ ժամանակ առաջ էլ՝ սեպտեմբերի 12ին «Environmental Protection First» բնապահպանական կոալիցիան իր մեկամյա գործունեության կապակցությամբ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել էին գրեթե նույն հարցերի շրջանակին։ Ամենայն հավանականությամբ, նման ակտիվությունը կապված է գալիք COP 29-ի հետ, որին ընդառաջ ադրբեջանական մեդիաներում շատ ակտիվ «տաքացվում» է Հայաստանի հանքարդյունաբերության կողմից պատճառված «ահռելի» վնասների մասին օրակարգը, որի նպատակը Հայաստանի տնտեսությունը հիմնահատակ ավիրելն է։Ադրբեջանցի պաշտոնյաները և պատգամավորները մեկ անգամ չէ, որ նշել են՝ COP 29-ի ընթացքում բարձրաձայնվելու են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունների կողմից անդրսահմանային գոտում գտնվող Ողջի գետին պատճառված բնապահպանական «ծանր» վնասների, ինչպես նաև «ազատագրված» տարածքներում ՀՀ-ի կողմից շուրջ 30 տարի «իրականացված էկոցիդի» մասին։ Ըստ Մամեդովի, 2023 թ. «Azercosmos»-ը ներկայացրել է արբանյակային պատկերներ, որոնք արտացոլում են ավելի քան 20 հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը, որոնք տեղակայված են Ադրբեջանի հետ Հայաստանի «պայմանական» սահմանին։ Արբանյակային պատկերների հիման վրա նյութ է պատրաստվել Ադրբեջանին սահմանակից շրջաններում Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ, որը հրապարակվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և ԶԼՄ-ների հետ համատեղ։ «Կոալիցիայի պահանջն է, որ Հայաստանը թույլ տա ինչպես Ադրբեջանից, այնպես էլ այլ երկրներից մասնագետներին այցելել հանքարդյունաբերական օբյեկտների արտադրական տարածքներ՝ այնտեղ մոնիթորինգ իրականացնելու համար»,- շեշտել է նա։Նաև հավելել է, որ ընթացիկ տարվա սկզբին Հայաստանում գործող մի քանի ՀԿ-ներ բողոքեցին «իրենց պատմական հողի» վրա գտնվող Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, իսկ իրենց կոալիցիայի հայտնած համերաշխությունից հետո Հայաստանում այդ ՀԿ-ներին մեղադրել են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ։ Նշենք, որ Ամին Մամեդովը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը բավականին հաճախ հարցազրույցներ է տալիս ռուսական մեդիատիրույթում։ Նա պարբերաբար մանիպուլ յատիվ բնույթի հայտարարություններ է անում Ամուլսարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Քաջարանի հանքավայրի տված «ահռելի բնապահպանական վնասների» մասին։Վերոնշյալ կոալիցիայի համահիմնադիր Սաբիթ Բագիրովը նշել է, որ Հայաստանի 26 հանքարդյունաբերական ընկերություններից 12-ը տեղակայված են, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրում», ինչը ստեղծում է բնապահպանական ռիսկեր։ Նրա խոսքով, կարևոր է, որ Հայաստանը վավերացնի ՄԱԿ-ի Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիան։ «Ես վստահ եմ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի կառավարությունը պնդելու է Հայաստանի միացումը նշված կոնվենցիային և համատեղ կառույցի ստեղծումը սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրականացման համար։Կարևոր է, որ Ադրբեջանի քաղաքացիական ՀԿ-ները շարունակեն իրենց ջանքերը Հայաստանի ՀԿ-ների հետ կառուցողական համագործակցություն հաստատելու ուղղությամբ՝ վերջերս համաձայնեցված գոտում (նկատի ունի Ամուլսարը -խմբ.) բնապահպանական իրավիճակի համատեղ մոնիթորինգի համար»,հայտնել է նա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող և ֆինանսավորվող ադրբեջանցի «բնապահպանները» վաղուց են օգտագործում տեղական ՀԿ-ների տեքստերը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ։ Նրանք ակտիվ հակաքարոզչություն են ծավալել Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ՝ նպատակ ունենալով դադարեցնել այդ ընկերությունների գործունեությունը և զրկելով Հայաստանն ամենաեկամտաբեր ոլորտից։Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»