Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ․ ՄԻՊ-ը ամփոփում է իրականացված այցերի արդյունքները

Իրականացված արագ արձագանքման այցերի շրջանակում պարզվել է, որ մի շարք անձինք ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու անմիջական ծագած կասկածի հիմքով։

Պարզվել է նաև, որ ձերբակալված անձանց թվում կան նաև անչափահասներ։ Ազատությունից զրկված անձանց հետ տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում վերջիններս բարձրացել են մի շարք հարցեր, որոնց մի մասը Ոստիկանության ներկայացուցիչների հետ ՄԻՊ ներկայացուցիչների քննարկման արդյունքում ստացել է լուծում։ Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք ներկայացրել են իրենց անհամաձայնությունն իրականացված ձերբակալումների իրավաչափության, այդ թվում՝ ըստ իրենց` արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելուն ուղղված գործողություններ չիրականացնելու պայմաններում՝ իրենց անհիմն ազատությունից զրկելու հարցերի վերաբերյալ։

Պաշտպանը կրկին ընդգծում է, որ անձին ազատությունից զրկելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներն ու նշված ինստիտուտի հիմքում ընկած տրամաբանությունը՝ առաջնորդվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ ներպետական դատական ատյանների համապատասխան իրավական դիրքորոշումներով՝ բացառելով հիմքերի բացակայության դեպքում անձին ազատությունից զրկելը։ 

Մտահոգիչ է, որ ձերբակալված անձանց թվում եղել են նաև անչափահասներ։ Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ նշված գործընթացում յուրաքանչյուր անչափահասի ազատությունից զրկումը կիրառվի որպես վերջին միջոց և հնարավորինս կարճ ժամկետով, նրանց հետ ցանկացած գործողություն իրականացվի` հաշվի առնելով նրանց տարիքը, խոցելիությունը և զարգացման կարիքները։

 Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում անչափահասներին ազատությունից զրկելիս նրանք պետք է անմիջապես առանձնացվեն մեծահասակներից՝ երաշխավորելով նրանց ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը:

Անչափահասներին պետք է անհապաղ տրամադրվի իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ կապ հաստատելու, իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն։

 Իրականացված այցերի ընթացքում բարձրացված խնդիրների վերաբերյալ իրավասու մարմիններից գրավոր պարզաբանումներ ստացվելուց հետո, ըստ անհրաժեշտության, ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։ 

Լրահոս

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար
Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան
ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան
Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան
Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան
Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան

Լրացուցիչ նորություններ

...

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում