Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գլխավոր դատախազությունից հաստատել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։