Հնդկաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Հնդկաստանը մեզ համար բացառիկ կարևոր ռազմավարական գործընկեր է, ավանդական բարեկամ, այդ թվում՝ գործընկեր ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում», - Բելոուսովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Սկսելով բանակցությունները՝ նա անկեղծ ցավակցություն է հայտնել Ահմեդաբադի օդանավակայանում ինքնաթիռի վթարի կապակցությամբ՝ խնդրելով կարեկցության և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին։