Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հոկտեմբերին Սոչիում կկայանա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Սոչի քաղաքը կդառնա հայկական անշարժ գույքի ներկայացման կարևոր հարթակ։ Առաջին անգամ Սոչիում կկազմակերպվի հայկական անշարժ գույքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները՝ ինչպես Երևանից, այնպես էլ  այլ  քաղաքներից։

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ինչպես Հայաստանի լավագույն բնակելի շենքերը, այնպես էլ հյուրատներ և կոմերցիոն տարածքներ։  Ուշադրության են արժանի նաև հյուրատները, որոնք գնորդներին կտրամադրեն երաշխավորված եկամուտ՝ Հայաստանում զարգացող զբոսաշրջությունից։Միջոցառման կազմակերպիչ՝ BPA (Business Partners of Armenia) ընկերությունը՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ , արդեն իսկ փորձ ունի նման նախագծի իրականացման մեջ. այս տարվա ապրիլին Մոսկվայում առաջին անգամ կազմակերպվեց  նմանատիպ ցուցահանդես, որը մեծ արձագանք ունեցավ ինչպես հայ համայնքի, այնպես էլ որոշ ռուս գնորդների շրջանում։ Այդ հաջող փորձը հիմք է դարձել միջոցառման աշխարհագրությունը ընդլայնելու և Սոչին, որպես հաջորդ կարևոր կենտրոն ընտրելու համար։

Միջոցառման ընթացքում մի շարք բանկեր կտրամադրեն հիպոթեկային վարկավորման հատուկ պայմաններ՝ հասանելի դարձնելով անշարժ գույքի ձեռքբերումը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար։

Սոչիի և հարակից Կրասնոդարի երկրամասում ապրում է ավելի քան 500,000 հայ, ինչը միջոցառման արդյունավետության համար ստեղծում է մեծ նախադրյալներ ուստի նախատեսվում է մեծ գովազդային արշավ կազմակերպել  հարակից շրջաններում ևս։ Ի սկզբանե միջոցառումը նախատեսված էր կազմակերպել 2026 թվականի ապրիլին, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ Սոչիում անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հատկապես բարձր է սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի առաջին շաբաթներին։ Հաշվի առնելով այդ փաստը՝ կազմակերպիչները որոշել են ցուցահանդեսը տեղափոխել հենց այս տարվա հոկտեմբերի 4-5-ը՝ մասնակիցների համար առավելագույն արդյունք ապահովելու նպատակով։Այս որոշման հիմքում ընկած է այն կարևոր իրողությունը, որ հենց այս ժամանակահատվածում է փակվում Սոչիի տուրիստական սեզոնը։

Տեղի շատ հայ ձեռնարկատերեր, որոնք տիրապետում են ռեստորաններ, սրճարաններ, հյուրատներ, հյուրանոցներ և այլ բիզնեսներ, որոնք ուղղակիորեն կապված են տուրիզմի հետ, հենց սեզոնի ավարտին են ամփոփում իրենց եկամուտները։ Այդ պահը լավագույնն է ներդրումներ կատարելու, այդ թվում՝ անշարժ գույք ձեռք բերելու տեսանկյունից։ Հաշվի առնելով, որ այդ շրջանում գործարարների մոտ շրջանառվում է զգալի չափի կանխիկ գումար, մեծանում է հավանականությունը, որ նրանք ակտիվորեն կմասնակցեն նաև հայկական անշարժ գույքի ցուցահանդեսին՝ դիտարկելով այն որպես նոր ներդրումային հնարավորություն։Մասնակցության համար կարող են դիմել  Business Partners of Armenia ընկերություն 099580902 ։BPA ընկերությունը նախքան հոկտեմբերի միջոցառումը հանդես կգա նաև մեկ այլ նախաձեռնությամբ Մոսկվայում ։

Սեպտեմբերի 5,6 և 7-ին Մոսկվայի հանրահայտ (ВДНХ, ПАВИЛЬОН АРМЕНИЯ) ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին առաջին անգամ կկազմակերպի Հայկական բարձր դասի արտադրանքների ցուցահանդես և հյուրասիրություն , որտեղ ներառված կլինեն հայկական լավագույն կոնյակներից մինջև սև խավիար։

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 7-ը նշվում է, որպես Մոսկվայի օր և ցուցահանդեսի տարածքում նախատեսվում է մեծ համերգ ապա ակնկալվում է նաև մեծ հոսք դեպի Հայաստան տաղավար։Մենք այսուհետ փորձելու ենք լավագույն հայկականը ներկայացնել  աշխարհին և նոր գործարար կապեր ստեղծելով ներդրումներ գեներացնել դեպի Հայաստան։

Վրույր Փենեսյան

Լրահոս

ՆԱՍԱ-ն պատրաստում է տեխնոլոգիական բազա դեպի Մարս թռիչքների համար
ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի արբանյակային կապի կայաններին հարվածներ հասցնելու մասին
Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տարավ շախմատի միջազգային մրցաշարում
Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին
Պարո՛ն Թրամփ, ասում են՝ ձեր «Թրիփփը» բանի պետք չի, չե՞ք ուզում մի բան ասել․Պապյան (տեսանյութ)
Միջուկային լարվածություն և պատերազմ․Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը (տեսանյութ)
Արցախցի կնոջը վերագրվող՝ Հայաստանի նկատմամբ վիրավորական արտահայտությունը փաստացի չի հաստատվում տեսագրությամբ. CivilNetCheck
Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլը
Իրանը դադարեցրել է Թուրքիային գազի մատակարարումը
Բուրջ Խալիֆա. աշխարհի ամենաբարձր շենքը (տեսանյութ)
Մի ավտոբուս անհայրենիքներ. Աննա Մկտչյան (տեսանյութ)
Նոր շրջադարձ Իրան-Իսրայել պատերազմում․Ալեն Սիմոնյանի աղմկոտ հայտարարություններն ԱԺ-ում (տեսանյութ)
Եթե հնար լիներ՝ կմնայինք․ թող ոչ ոք մեզ «փախածներ» չասի. Զոհվածի մայր (տեսանյութ)
ՔՊ-ն կրկին ընտրեց նվաստացումն ու ամոթը՝ Գարեգին Բ-ին չթողնելով գնալ Վրաստան. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
ՔՊ-ն հանրությանը պատերազմով է վախեցնում, կանխատեսելի վարքագիծ է ընտրությունից առաջ. Աբրահամյան (տեսանյութ)
Քննարկվել է բժշկական օգնության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը
Զինվորը չի լինում նախկին ու ներկա, զինվորը քո զինվորն ա, բանակը քո բանակն ա
Փորձում են լռեցնել մեզ, բայց չենք լռելու պայքարելու ենք մինչև վերջ

Լրացուցիչ նորություններ

...

Պարո՛ն Թրամփ, ասում են՝ ձեր «Թրիփփը» բանի պետք չի, չե՞ք ուզում մի բան ասել․Պապյան (տեսանյութ)

Արցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլը

Մի ավտոբուս անհայրենիքներ. Աննա Մկտչյան (տեսանյութ)

ՔՊ-ն կրկին ընտրեց նվաստացումն ու ամոթը՝ Գարեգին Բ-ին չթողնելով գնալ Վրաստան. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

ՔՊ-ն հանրությանը պատերազմով է վախեցնում, կանխատեսելի վարքագիծ է ընտրությունից առաջ. Աբրահամյան (տեսանյութ)

Քննարկվել է բժշկական օգնության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը

Զինվորը չի լինում նախկին ու ներկա, զինվորը քո զինվորն ա, բանակը քո բանակն ա

Փորձում են լռեցնել մեզ, բայց չենք լռելու պայքարելու ենք մինչև վերջ

Պետական ԲԿ-ներում ղեկավար կազմի համար նախատեսված պահանջների փոփոխություն կիրականացվի

ՈւՂԻՂ. ԱԺ-ում հայտարարությունների ժամ է

«Բրոշկա» են սարքել մեր Հայաստանը, կպցրել դոշերին, դուք էդ չեք կարա, կխեղդվեք դրա տակ․ Գևորգյան

Ստի միջավայրում ընտրության մի՛ գնացեք, ԱԺ նախագահը մերժել է հրապարակել «44-օրյայի» զեկույցը

Հավի ճուտ չենք տվել, առյուծ տղեք ենք տվել, որ էսօր մեզ պատերազմով վախեցնեն․ անհետ կորածի հարազատ

Մարդիկ, ովքեր տղերքի զոհաբերած արյունով եկել են իշխանության, էսօր հրաժարվում են Արցախից

TOP 20․ Միջուկային ուժի ցուցադրությունից մինչև ապոկալիպտիկ տեսարաններ տարածաշրջանում

Կենդանուն կյանքից զրկելը արգելված է օրենքի բուն հոդվածով

Ի՞նչ լուծումներ են տրվել կենդանիների ապօրինի վաճառքի հետ կապված

Արման Եղոյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների քննադատությունների մասին

ԱԺ-ն քննարկում է Վլադիմիր Վարդանյանին ընտրել ՍԴ դատավոր. Բաքուն պարզաբանում է պահանջել Մոսկվայից

Ուշացած ավել աշխատավարձը գործարք է ընտրություններից առաջ