Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հասել են անպատժելիության այն կետին, որ ոչ միայն ժողովրդի դեմ են աշխատում, այլև իրենք իրենց դեմ․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրել է․

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը համոզված է, որ Հայ առաքելական եկեղեցուց հետո ոստիկանությունն է հանրության շրջանում ամենավստահելի կառույցը: Նա ինչ որ հարցումներ է վկայակոչում, որով ոստիկանության ռեյտինգը երկրորդն է` եկեղեցուց հետո: Մի կողմից երկրում բոլոր տեսակի հանցագործողություններն են օրեցօր աճում` տասնապատկելով նախկին վիճակագրական տվյալները, մյուս կողմից, հանրության վստահությունն է նվազում ոստիկանների հանդեպ, սակայն Ղազարյանն այս ուղղությամբ աշխատանքներ տանելու փոխարեն զբաղված է ինքնագովասանքով: Ի դեպ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բաղալյանն էլ նրան հակադարձեց, որ Հայաստանում հանցագործություններն աճում են, սակայն մարդիկ ոստիկաններին չեն դիմում, քանի որ հատկապես գողությունների պարագայում, կամ դրանք չեն բացահայտվում, կամ էլ ըստ պատգամավորի` բացահայտվում են, սակայն գողոնը ոստիկանները յուրացնում են: Արդյունքում ստացվում է, որ մարդիկ ավելորդ ժամանակ ու էներգիա են վատնում, անիմաստ քաշքուքների մեջ հայտնվում, որովհետև արդյունքը զրո է:

Այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է արդարադատության գեներալ, մայոր Թաթուլ Պետրոսյանի հետ:- Վահե Ղազարյանը վստահ է, որ ոստիկանները վարկանիշային առումով երկրորդ տեղն են զբաղեցնում` եկեղեցուց հետո, բայց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մեկ շաբաթվա մեջ մի քանի դանակահարության դեպք, սպանություններ, ամեն օր գողության դեպքեր: Ինչո՞ւ է նախարարը վստահ, որ ոստիկանների աշխատանքն արդյունավետ է, և վերջապես` ո՞րն է այս սարսափելի վիճակի իրական պատճառը:- Ոստիկանությունն օրենքով սահմանված իր լիազորություններն ընդհանրապես չի կատարում: Շատ են հեռացել օրենքով սահմանված իրենց լիազորություններից: Այնպիսի խոր ատելություն, որ այսօր ոստիկանների հանդեպ կա, երբեք չի եղել: Ժողովուրդն ատում է ոստիկաններին, ես սա ցավով եմ արձանագրում, բայց երբեք նման անջրպետ չի եղել: Այս «հեղափոխականներին» վռնդելուց հետո բյուջեն պետք է որոշակի ծախսեր կատարի և ոստիկանական համազգեստը փոխի, որպեսզի գոնե այս ատելությունը նվազի ոստիկանների հանդեպ:

Վահե Ղազարյանի այդ հայտարարությունը լսեցի, որ եկեղեցուց հետո Ոստիկանությունն է, պարզապես ստախոսության և անմեղսունակության արդյունք է: Ես այդ տղային մարդկային առումով խղճում եմ: Նախ ասեմ, որ այդ ելույթն ինքն էլ չէր գրել, այլ գրել, տվել էին ձեռքը, անգամ չէր էլ կարողանում նորմալ կարդալ: Ես մարդկային առումով իրոք շատ եմ խղճում, նա վաղը դառնալու է քավության նոխազ: Ոստիկանությունն այսօր մեկ անձի է ծառայում, ժողովրդից երես է թեքել, իսկ ժողովուրդը բնականաբար չի վստահում ոստիկաններին:

Ես ինքս մարդկանց հետ շատ եմ զրուցում այդ թեմայով, ուղղակի խորշում են մարդիկ ոստիկանների անունը լսելիս: Հանրությունը, ի դեմս ոստիկանության, արդեն վաղուց չի տեսնում պաշտպանություն, արդարամտություն: Բազմաթիվ տեսանյութեր են հրապարակում մարդիկ, ձայնագրություններ, թե ինչպես են օրինակ պարեկները հաղորդակցվում մարդկանց հետ, ինչ լեքսիկոնով: Ծայրահեղ անգրագետ են, նման անգրագետները չեն կարող հանրային լուրջ վստահությունն ունենալ:- Իսկ հանցագործությունների, թմրանյութի շրջամառության աճն ինչո՞վ է բացատրվում: Ի դեպ` պատգամավորը նշեց, որ ոստիկանները գողություններ բացահայտելուց հետո գողոնն իրենց են վերցնում, լսե՞լ էիք նման բան:- Ամբողջ Ազգային ժողովը երեկ թվերի հրապարակումներով լցրին: Բայց խոսքն այն մասին չէր, որ հանցագործությունները շատացել են, նշում էին, որ ուղղակի վիճակագրության փոփոխություն է տեղի ունեցել: Իբրև թե քրեական դատավարության օրենսգրքի փոփոխության հետևանքով են այսքան շատ դեպքեր արձանագրվում, կամ արձանագրվում էին որպես պատահարներ: 2019 թվականից մինչև 2023 թվականը հանցագործություններն աճել է 14 000-ով:

Առաջ ողջ հանրապետությունում 14000 դեպք տեղի չէր ունենում, դա բացառիկ թիվ էր: 2019 թվականին հանցագործությունների թիվը եղել է 26 850, 2023-ին դարձել է 40 հազար 666: Ասել, թե վիճակագրական փոփոխության հիման վրա են այսքան թվեր արձանագրվում, ուղղակի նշանակում է հանրությանը հիմարի տեղ դնել: Երեք օրվա ընթացքում չորս դանակահարության դեպք է եղել, հրազեն են կիրառում օրը ցերեկով, թմրամիջոցների իրացման աճը 86 տոկոս է, ստացվում է` ավելացել է գրեթե հարյուր տոկոսով: Այսինքն` հանրության ամեն 10-ից 2-ը թմրանյութ է օգտագործում: Հրազենի գործադրմամբ հանցագործությունները` սպանություններ, խուլիգանություններ, 36 տոկոսով ավելացել են: Հիմա ի՞նչ է Վահե Ղազարյանի ասածը, նման պատկեր ունեցող երկրում ինչո՞ւ պետք է հանրության վստահությունն ու սերն առ ոստիկանություն ավելանա: Հանցագործությունների ավելացումը պայմանավորված է հետևյալ սկզբունքներով` անպատժելիությամբ, ամեն հանցագործ վստահ է, որ անպատժելի է ինքը, ինչպես նաև պետության կողմից հանցագործության դեմ պայքարի քաղաքականություն չորդեգրելու հետևանքով: Այն աղջնակն էլ` Աննա Վարդապետյանը ամբիոնից փորձում է մարդկանց բացատրել, որ փաստական հանգամանքներն են մեղադրանքի հիմքում: Այդ աղջնակը չի հասկանում, որ լուրջ հանցագործություն է անում և վաղը Նիկոլ Փաշինյանի կողքին է կանգնելու, գուցե մեկ քայլ առաջ: Այս ամբողջը կոծկելու գաղափարախոսությունը հենց Դատախազության մեջ է մտած: Նույնը Քննչական կոմիտեի և Ոստիկանության մասին կարող ենք ասել:- Բայց Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ` Քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ քննչականն այլևս գործեր չի սարքում: Իսկ երեքշաբթի օրը ԱԺ-ում տեղի ունեցած Քյարամյան-Աղազարյան վեճը հենց գործեր կարելու եւ այլ անթույլատրելի բաների մասին էր վկայում:-

Դա ցույց է տալիս, որ կառավարման համակարգը փտել է: Սրիկայություն է տեղի ունենում, իրար նկատմամբ դավաճանություն, սրանք դավաճանել են ոչ միայն հայ ժողովրդին, այլև այս ոհմակն արդեն ինքն իրեն է դավաճանում, իր ներսում դավաճաններ է փնտրում, իրար նկատմամբ գործեր են տալիս, իրար սադրում…. սրանք հասել են անպատժելիության այն կետին, որ ոչ միայն ժողովրդի դեմ են աշխատում, այլև իրենք իրենց դեմ: Քննչական կոմիտեի այդ հրաշամանուկին, այդ պատուհասին իրենք ստեղծեցին, հիմա էլ ասում են` գործեր չի կարվում: Հասարակությունն ամեն ինչ տեսնում է:

Մարդիկ գնում են ոստիկանություն՝ հաղորդում տալու, անգամ այս համակարգն ի վիճակի չէ քաղաքացու լիարժեք հաղորդումն ընդունելու: Քրեական վարույթ է հարուցվել մի գողության դեպքով, միջնորդներ են գտնում մարդիկ, որ որպես տուժող հարցաքննեն իրեն: Իմ ծանոթներից մեկի մասին է խոսքը: Սա խայտառակություն է իսկական: Տարիներ շարունակ քրեական վարույթներ են քննում, Միքայել Արզումանյան, Արմեն Աշոտյանն արդեն քանի տարի է կալանքի տակ են ու էլի բազմաթիվ օրինակներ: Սրանք ի՞նչ են, եթե ոչ գործեր կարելու դեպքեր: Պատճառաբանում են, թե իբրև փորձաքննությունների ժամկետներն են երկարում, բայց առաջներում մեկ տարի և ավելի տևողությամբ քրեական գործեր եթե լինում էին, ապա լուրջ հաշվառմամբ ու հսկողությամբ, բայց պաշտոնական թիվը 50-60-ից չէր անցնում:

Լրահոս

Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»