Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$640.94

BTC

$103517

ADA

$0.581942

ETH

$2426.58

SOL

$140.49

28 °

Yerevan

14 °

Moscow

39 °

Dubai

25 °

London

34 °

Beijing

24 °

Brussels

19 °

Rome

27 °

Madrid

BNB

$640.94

BTC

$103517

ADA

$0.581942

ETH

$2426.58

SOL

$140.49

28 °

Yerevan

14 °

Moscow

39 °

Dubai

25 °

London

34 °

Beijing

24 °

Brussels

19 °

Rome

27 °

Madrid

ՄԻՊ-ը ամփոփել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բարձրացրած հարցերի կապակցությամբ ստացված պարզաբանումները


Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել էին Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացվող՝ իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին ( https://shorturl.at/HKUdE https://shorturl.at/aHb1S ):
 
Ի թիվս այլնի, Մարդու իրավունքների պաշտպանին և աշխատակազմին մտահոգություններ են ներկայացվել այն մասին, որ անձինք արտադրամասերում աշխատում են առողջության համար վնասակար պայմաններում: Օրինակ՝ ընկերության մանր և միջին ջարդման տեղամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, հանքաքարերի ջարդման և տեղափոխման արտադրամասում բացակայում են հովացման, օդափոխության և ջեռուցման պատշաճ համակարգերը; վիբրացիան, փոշին, խոնավությունը և աղմուկը նորմայից բարձր են; աղմուկի պայմաններում անձինք աշխատում են ութ ժամ; ընկերության լոգարանում տեղադրված ցնցուղների սակավության պատճառով յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատակիցները կա՛մ երկար սպասում են մինչև հերթն իրենց հասնի, կա՛մ էլ մեկ ցնցուղից միաժամանակ օգտվում է մի քանի անձ:
 
Ավելին, ըստ ներկայացված տեղեկատվության՝ ընկերությունում աշխատում են աշխատակիցներ, ովքեր, թեև զբաղեցնում են միևնույն հաստիքը, կատարում են միևնույն աշխատանքը, սակայն ստանում են տարբեր չափերի աշխատավարձեր, ինչը աշխատակիցների շրջանում արհեստական լարվածություն է առաջացնում:
 
Բարձրացված հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հաշվառվել և հասցեագրվել էին համապատասխան տեսչական մարմիններ:
 
Այսպես, Պաշտպանի գրության հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ՀՀ օրենսդրությամբ և մի շարք հրամաններով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Վարչական վարույթի շրջանակում կազմված զննման արձանագրության և վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են վերաբերելի իրավական ակտերով սահմանված մի շարք պահանջներ։ Մասնավորապես, կապված՝ աշխատավայրում խտրականության, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանների, աշխատաժամանակի և այլնի հետ։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից տրամադրված պարզաբանման համաձայն՝ 2025 թվականի մարտի 17-ին ընդունվել է ընկերությանն առաջադրանք տալու մասին կարգադրագիր, որով ընկերությանը հանձնարարվել է 30-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ խախտումները վերացնելու համար և իրականացված միջոցառումների վերաբերյալ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին։
 
Տեսչական մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 19-ին հարուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 2025 թվականի ապրիլի 15-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ ընկերության համապատասխան պաշտոնատար անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ըստ տրամադրված տեղեկատվության՝ նշանակված վարչական տուգանքը վճարվել է պետական բյուջե։
 
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրացված հարցերն այժմ էլ գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և դրանց ընթացքի նկատմամբ իրականացվելու է հետագա հետևողական աշխատանք։
 
Պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են խնդիրները աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրերը բարձրաձայնելու կառուցակարգերի առումով: Ուստի, անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա բարձրաձայնելու աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները, արդյունքում` ստանալով խնդիրների համար համարժեք լուծումներ:

Լրահոս

ՀՀ վարչապետն աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չէ․ Փաշինյան
Ռուսաստանը Կիևի հնարավոր սադրանքներին համաչափ կպատասխանի. Մեդվեդև
Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանները
Իրանը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելում գտնվող բոլոր նշանակված թիրախներին
Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան
Իրանի արտգործնախարարը պատրաստվում է այցելել Մոսկվա
Պոլսո Պատրիարքարանի հոգևորականները մերժել են Փաշինյանին. Mediahub
Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին
Պուտինը բացահայտել է Իսրայելի հետ զրույցի մանրամասները
Իսրայելը հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտի վրա
Մեր նպատակը Խամենեին ոչնչացնելը չէ․ Նեթանյահու․ Իրանում խոսել են միջուկային զենքի մասին (տեսանյութ)
ԱՄՆ-ն կոչ է արել ՆԱՏՕ-ին «փակել դռները» Ուկրաինայի առջև
Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»
«Ժողովուրդ». Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնին
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին
«Փաստ». Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն
«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի
«Հրապարակ». Ինչո՞ւ է հայ–վրացական հարաբերություններում «սև կատու» անցել

Լրացուցիչ նորություններ

...

Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյան (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ․ խոսնակը՝ ձերբակալությունների լուրի մասին

Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում

Սամվել Կարապետյանի առանձնատնից առանց որևէ հիմնավորման բերման էր ենթարկվել 45 քաղաքացի․ Գառնիկ Դանիելյան

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան

Իսրայելի հարվածներից Իրանում առնվազն հինգ հիվանդանոց է վնասվել

ՈւՂԻՂ․ Արցախցիների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի դիմաց

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ․ ՀԺ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

ՈՒՂԻՂ. Երևանում մեկնարկել է Սոցիալական արդարության միջազգային ամենամյա երրորդ համաժողովը

10:00-ից սկսած լույս չի լինի․ հասցեներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

65-ամյա տղամարդը հրացանը կամավոր հանձնել է ոստիկանություն

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում

Չեմ ուզում Տունդրայում նստած մեկի մտքով անցնի՝ կարող է ՀՀ-ում հեղափոխություն անի

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Հայկական «քաղաքական դաշտը»՝ իր ներկա այլասերված տեսքով, պետք է ապամոնտաժել․ Արմեն Այվազյան

Ադրբեջանն ասում է՝ ով սկսել է բանակցել, թող նա էլ գա հանդիպման․ գործը կարող է մտնել փակուղի (տեսանյութ)

Իրանը հարձակվել է Իսրայելի կիբերհրամանատարության շտաբի վրա