Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախի թեմի մատենաշար․ Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ ծրագիրը

Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության արդյունավետ համագործակցությունում նոր իրադարձություն է հանդիսանում Արցախի թեմի մատենաշարի հիմնումը, որի առաջին թողարկումը ներկայացված է «Արցախ․ վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքով։

«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագրքի կազմողներն են պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։Հրատարակությունը ներառում է տեղեկատվական և լուսանկարչական նյութեր 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթման հետևանքով տարբեր բնակավայրերում արդեն իսկ ոչնչացված և ոչնչացման վտանգի տակ հայտնված հայկական նյութական մշակույթի հուշարձանների վերաբերյալ։

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահմյանի օրհնության խոսքում ասվում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի թեմը և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը համատեղ սկիզբ են դնում մատենաշարի, որը, փուլ առ փուլ կատարվող հրատարակությունների միջոցով, համապարփակ կերպով անդրադառնալու է Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, Աղվանից Եկեղեցուն, Արցախի բնակավայրերի պատմաաշխարհագրական նկարագրին և Արցախի հետ կապված կարևոր փաստավավերագրական այլ իրողությունների:

Շատ կարևոր և խորհրդանշական ենք համարում այն փաստը, որ նորաստեղծ մատենաշարի առաջնեկը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, պետք է լինի Արցախի թեմի գրասենյակի տնօրեն, պ.գ.թ. Մելանյա Բալայանի, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի, պ․գ․դ․, պրոֆեսոր Վահրամ Բալայանի հեղինակած «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագիրը կրող պատկերագիրքը, որը մեծագույն սիրով ձեր ուշադրությանն ենք հանձնում։ 2020-2023 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով բազմահազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվեց քրիստոնեկան քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը։

Փաստացի քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև 21-րդ դարում ցեղասպանվեց ու հարենազրկվեց հնագույն քաղաքակրթության կրող, հանուն իր սուրբ հավատքի դարեր շարունակած աննահանջ պայքար մղած և բազում փորձություններ հաղթահարած հայ ազգը։ Այդ ամենի արդյունքում մեզ զրկեցին հազարամյակների մեր ժառանգությունից, մեր նախնիների ու մեր իսկ տքնանքով կառուցված հոգևոր տաճարներում աղոթելու հավատացյալի իրավունքից։ Մեր նախնիների անսահման հավատքը խորհրդանշող, բայց և այսօր մեր սրտերը բզկտող ու անսահման վշտով ողողող այս նկարներից մեզ նայող հոգևոր տաճարները այսօր փոթորկված ու շփոթված են, նրանց վերքը՝ վերաբացված։ Եվ այսքան ցավի ու մաքառումի միջոցով անցնելով հանդերձ, այսօր էլ մեր ժողովուրդը դեռ շարունակում է հավատալ արդարության վերահաստատմանը։

Մենք վստահ ենք, որ պետությունները, որոնց համար մարդկային տարրական իրավունքներն ու մարդու ստեղծած հոգևոր-մշակութային կոթողները հիրավի արժեքներ են, դեռ բողոքի իրենց ձայնը կբարձրացնեն մեր օրերում տեղի ունեցող այսպիսի վայրենաբարո երևույթները կանխելու, արդարությունը վերահաստատելու համար։ Այդ արդարությունը հոգևոր այս տաճարների ներսում դարերով հնչած հայերեն աղոթքները վերադարձնելն ու վերահնչեցնելն է։ Աղոթենք միասին, որ Ամենակարող Տերն իմաստություն ու զորություն տա մեր ազգին, արդարություն ու խաղաղություն արդի ալեկոծ աշխարհին»։

«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կազմվել և հրատարակվել է Յուրի Նավոյանի աջակցությամբ։ Այն նախատեսված է միջազգայնագետների, քաղաքագետների, պատմաբանների, մշակութաբանների և հանրային լայն շրջանակների համար։

Նշենք, որ Արցախի թեմի մատենաշարի հաջորդ թողարկումը կհանիսանա «Աղվանից կաթողիկոսության նստավայրերը» պատկերագիրքը, որը 2024 թ․ մայիսից մինչև 2025 թ մարտ ընկած ժամանակահատվածում հայերեն և ռուսերեն լեզուներով ստեղծվել է գիտնականների մեկ խմբի կողմից՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։

Լրահոս

Իրանը հարձակվել է Իրաքում և Հորդանանում գտնվող ռազմական օբյեկտների վրա
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Շտապ
Թեհրանում կրկին պայթյուններ են որոտացել
Կարևոր
Երեկ սպանված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր (Լուսանկար)
Գարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի
Կարևոր
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը
Արարատի մարզում ամուսինը ծեծել է կնոջը․ աղջկա հայրն ու եղբայրը օգնության են հասել
Շտապ
Մեր nւժերը այժմ ինտենսիվ հшրվածներ են հասցնում Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու
Կարևոր
Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Շտապ
ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը
Սերբիայի դեսպանատունը Թեհրանում վնասվել է, անձնակազմը տարհանվում է Բաքու․ Վուչիչ
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ
Մահմուդ Ահմադինեժադը, ենթադրաբար, սպանվել է․ ILNA
ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը
Մենք վրեժ կլուծենք Խամենեիի մահվան համար․ Իրանի նախագահ
Աբու Դաբին կվճարի բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը
Պուտինը խոսել է Խամենեիի սպանության մասին
Դուբայում, Դոհայում և Մանամայում պայթյուններ են լսվել

Լրացուցիչ նորություններ

...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ

Աբու Դաբին կվճարի բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը

«Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են չեղարկվել

Բացահայտվել է սպանության նախապատրաստություն, կա ձերբակալված․ ՀՀ ՆԳՆ

Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման ակցիան՝ նվիրված զոհերի հիշատակին (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» հայկական ժողովրդական շարժման ակցիան՝ նվիրված Ադրբեջանում հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում

Ես սիրում եմ Ձեզ հավիտյանս հավիտենից . Ստելլա Սարուխանյանը՝ Աննա Հակոբյանին

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

ԱՄՆ-ում հանցագործություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը. Նա «Բանակում»-ից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրն է

Երևանում տեղի ունեցավ քննարկում «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)

«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Թոշակները բարձրացնեն, էլ մեկ է՝ ներկա իշխանությանը չենք ընտրելու․ հոգնել ենք

Օգնություն է խնդրել տարեց կնոջից և գողացել ոսկյա մատանին․ Ավտովթարից ՊՆ ծառայող է մահացել

Փետրվարի 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Մահացել է հայտնի պարուսույց Պետրոս Աֆարյանը

Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 17-23-ը