Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ազատով ենք ապրում, ամեն րոպե կարծես սպասենք, որ նա գալու է». հետախույզ Ազատ Հեքիմյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատը շատ աշխույժ երեխա էր: Միշտ միասին ենք եղել: Մեկ տարի «սպասել» եմ, որ միասին դպրոց գնանք ու նույն դասարանում սովորենք: Մինչև իններորդ դասարան իրար կողք ենք նստել: Ուսուցիչներն էլ էին ասում, որ անբաժան էինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աստղիկը՝ Ազատի քույրիկը:Ազատը ծնվել է Մոսկվայում, հետո ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա՝ Նովոպլատոնովկա գյուղ, ու նրա և քույրիկի մանկությունը՝ մինչև 10-11 տարեկանն անցել է այնտեղ: «Ամենաջերմ հիշողություններն ունեմ այդ օրերից, քանի որ ամբողջ ժամանակը միասին էինք անցկացնում:

Մայրիկս չէր թողնում տանից շատ հեռանալ, բայց հիշում եմ՝ մի անգամ եգիպտացորենի դաշտեր էինք գնացել ու կորել: Երեխաները մեր բակում էին հավաքվում, խաղեր էինք խաղում, ու բոլոր խաղերի ժամանակ այնպես էի անում, որ Ազատը հաղթեր: Փոքր ժամանակ ես էի իրեն պաշտպանում, հետո արդեն հակառակն էր՝ թեկուզ տարիքով իրենից մեծը ես էի, բայց տպավորությունն այնպիսին էր, որ փոքրն էի: 17-18 տարեկանում Ազատը շատ հասուն էր, իրենից միշտ խորհուրդներ էի հարցնում: Ազատի մասին խոսելիս ամեն անգամ ուզում եմ շեշտել, թե որքան շատ էր նա սիրում կյանքը:Ի դեպ, Ազատը գնդակներ շատ էր սիրում ու գնդակների հավաքածու ուներ, որ տան մի անկյունում էր դասավորել: Յուրահատուկ հոգատարություն ուներ խաղալիքների նկատմամբ: Խաղալիքներով դրսում խաղում էր, հետո դրանք լվանում, տան հատակին թերթ էր փռում, խաղալիքները շարում էր դրա վրա, հետո էլ թերթով ծածկում, որ փոշի չնստի: Մաքրասեր է եղել միշտ, հագուստը պիտի կատարյալ լիներ իր հագին, անգամ պատերազմից մի նկար ունի, որտեղ իր կոշիկները փայլուն են»: Հետո Ազատի ընտանիքը վերադառնում է Հայաստան:

Տղային դպրոցում շատ է սկսում հետաքրքրել «Փայտամշակում» առարկան: «Միշտ խաչեր էր պատրաստում, բերում տուն, ավելի գեղեցկացնում իր աշխատանքները:«Նախնական զինվորական պատրաստություն» առարկան էր շատ սիրում, ամենաարագն էր զենքը քանդում և հավաքում: «Ֆիզկուլտուրան» էր շատ սիրում: Սիրում էր ամեն ինչում առաջինը լինել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Ազատն ընդունվում է Գյումրու տեխնիկական քոլեջ՝ «Տրանսպորտի շահագործում» բաժին: Քույրիկի խոսքով, բանակում ծառայելու ընթացքում Ազատը հաճախ էր ասում, որ ցանկանում է սեփական գործն ունենալ, լեզուներ սովորել, շրջագայել տարբեր երկրներով: Քոլեջն ավարտելուն մնացել էր 6 ամիս, երբ 2019 թ.-ի հունվարի 15-ին Ազատը զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Տավուշի մարզի Բերդի զորամասում՝ հետախույզների խմբում: Վեց ամիս անց տեղափոխվել է Երևան, ծառայությունը շարունակել ՊՆ հատուկ նշանակության զորքերում։«Երբեք միտք անգամ չի ունեցել չծառայելու, բայց ուզում էր, որ իր ծառայությունն էլ յուրահատուկ լինի: Այդպես էլ եղավ: Իր ծառայությամբ շատ ոգևորված էր, շատ էր սիրում իր զորամասը, երբ գնում էին զորավարժությունների, ոգևորությանը չափ ու սահման չկար: Բայց ունեինք անհանգստություն, քանի որ ասում էին՝ հենց պատերազմ լինի, առաջինը հատուկջոկատայիններին են տանելու: Ազատն էլ անգամ արձագանքել էր այդ խոսքին՝ մինչև պատերազմը սկսվի, տուն կգամ»: Բայց չհասցրեց…Պատերազմ սկսվեց: Քույրիկը վերհիշում է՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան գրված նամակում մի յուրատեսակ ջերմություն կար.«Միշտ զանգում էր, բայց այդ անգամ գրեց, առօրյա հարց ու պատասխանից հետո ասաց՝ հաց ենք ուտում, հետո կզանգեմ»: Պատերազմի հենց առաջին օրվանից Ազատն ու իր ընկերները եղել են մարտի դաշտում: Ջրական, Հադրութ, Քարվաճառ, Սանասար ու Սարատակ:«Ամենաթեժ տեղերում է եղել Ազատը, այդ մասին իր զոհվելուց շատ հետո ենք իմացել: Ազատը մեզ զանգահարում էր 3-4 օրը մեկ: Ամենայն մանրամասնությամբ չգիտենք, թե ինչ առաջադրանքներ է կատարել մարտի դաշտում: Հավանաբար հաշվարկել էր իրենց առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, դրա համար ամեն զանգից հետո ասում էր՝ չորս օրից կզանգեմ: Հոկտեմբերին է եղել իր առաջին զանգը: Երբ մաման հարցնում էր՝ դուք էլ եք գնացե՞լ պատերազմ, ասում էր՝ չէ, մա՛մ, ապահով տեղում ենք, դու մտածելու բան չունես: Իր տեսակով գաղտնապահ էր, ոչ մի ավելորդ բան չէր խոսում, բնականաբար, դեր էր խաղում նաև իր ծառայությունը հատուկջոկատայինների կազմում, մինչև վերջ չենք իմացել, թե որտեղ է: Երբ ձայներ էինք լսում, ասում էր՝ մեքենաների ձայն է, ուրիշ բան չկա»:Առաջին զանգին հաջորդում են մյուս զանգերը: «Հոկտեմբերի 15-ի գիշերը ժամը չորսի կողմերն էր, զանգահարեց, արթուն էի, դաս էի անում և իր զանգին պատասխանեցի: Զրուցեցինք, հետո մեր զանգին նաև Գյումրիից միացան տատիկը, մայրիկը, մորաքույրը, բոլոր-բոլորը: Պապիկի հետ խոսելիս չդիմացավ ու ասաց՝ միայն թե իմանաք, թե ոնց ենք կռվել: Ասաց՝ շարֆս կորցրել եմ, պիտի գտնեմ, կռիվ տեսած շարֆ է: Հետո նկարներում մի շարֆ տեսա, հավանաբար դրա մասին էր ասում»:

Հոկտեմբերի 19-ին զանգահարել է մայրիկին: Հարցրել է՝ ի՞նչ կա չկա, մա՛մ ջան: Մաման էլ արձագանքել էր, թե նոր է աշխատանքից եկել: Առօրյա զրույց էին ունեցել, բոլորից հարցրել է, հետո էլ ասել է. «Մա՛մ ջան, դուխով մնացեք, ոչ մի բանից չվախենաք, ոչ մի բանի մասին չմտածես, անպայման կզանգվենք, մա՛մ, քեզ լավ նայի, ես կամ ու կգամ»:Երբ մայրիկս զարմացել էր, թե ինչու է նման բան ասում, Ազատը հանգստացրել էր նրան՝ քո տղեն եմ, չեմ կարող ասե՞լ, որ քեզ լավ նայես: Այդ զրույցից հետո մեր մեջ կասկած առաջացավ, թե ինչո՞ւ նման բան ասաց: Նաև զգուշացրեց՝ եթե հեռուստացույցով իմ անունը կամ նկարը տեսնեք, վատ բան չմտածեք, ամեն ինչ սուտ է: Կարծես նախապատրաստեր մեզ»: Ազատն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում՝ Իշխանաձորի մոտ, դիպուկահարի կրակոցից: Ընտանիքին փոխանցված տեղեկությունների համաձայն, Ազատը կայացրել է իր հրամանատարի՝ Կարեն Բաբայանի կողքին մնալու և առաջադրանքի գնալու որոշումը: Նրանք զոհվել են նույն օրը: Աստղիկն ասում է՝ հոկտեմբերի 19-ից հետո զանգի էին սպասում, խոստացված 3-4 օրն անցնում էր, բայց զանգը չէր հնչում:

«Բոլորս անհանգիստ էինք: Այդ օրերին անգամ մայրիկին ասացի, որ Ազատը նամակ է գրել, ուղղակի որ մի քիչ ժամանակ ձգեի: Ազատին գտել ենք 2021 թ. փետրվարի 2-ին: Նա անհետ կորած էր համարվում: Այդ օրը մեզ ասացին, որ դեկտեմբերից Ազատին տեղափոխել են Մարտունի: Մի ընթացք կար, երբ ասում էին, որ թշնամին թույլ չի տալիս փրկարարական ջոկատներին, Կարմիր խաչին մտնել Քաշաթաղի շրջան: Իսկ տղաներն այդտեղ են եղել»: Ապրելու ուժի մասին: «Երբ իմացա, որ Ազատը զոհվել է, թույլ չէի տալիս ինձ լաց լինել, պետք էր ուժեղ լինել հանուն մայրիկի: Իրավունք չունեի հուսահատվելու, թուլանալու, հիմա էլ չունեմ, որովհետև Ազատը գիտի, որ ես մայրիկի կողքին եմ: Հիմա ապրում ենք նրա համար, որ հերթով իրականություն դարձնենք Ազատի հետ կապված մեր նպատակները: Ազատով ենք ապրում: Ինչպես իրեն անսահման կարոտում էինք չորս տարի առաջ, նույն ուժգնությամբ կարոտում ենք հիմա: Ամեն րոպե կարծես սպասենք, որ Ազատը գալու է»:Հ. Գ. - Հետախույզ Ազատ Հեքիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը պիտի վերջ տրվի ու չշարունակվի հանուն խաղաղության հաստատման. Փաշինյան
Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան
Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Ռուսական կառավարման պայմաններում ՀՀ-ն կարող է զրկվել ռազմավարական երկաթուղային հնարավորությունից
Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում
Ապօրինի ձեռք բերված ոչ մի գույք չի մնալու պաշտոնյաների և նրանց ընտանիքների տիրապետմանը
Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում
Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբ
Քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն․ Արփինե Սարգսյանը հանձնարարական է տվել
Վարդան Ոսկանյան․ «Ժողովուրդն այսպես է ուզում»-ը վերնախավերի թուլամորթության դրսևորում է
Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը
Ինչ իրավիճակ է Լարսում
Այսօր մենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում
Գվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է
Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը
Արտակարգ իրավիճակ Սևանում, Ի՞նչ է կատարվել
Արտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի

Լրացուցիչ նորություններ

...

Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան

Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում