Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կազմաքանդող նպատակներն ու դրանց խորքային վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Վերջին տարիներին Թուրքիան իրեն դիրքավորում է միանգամից մի քանի ուղղություններով։ Մի կողմից՝ դեպի ԵՄ անդամակցություն ձգտումն է, և թուրք պաշտոնյաները նշում են, որ իրենց վերջնական նպատակը ԵՄ կազմում հայտնվելն է։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային ուղեկցում է իսլամական աշխարհում առաջնորդություն ստանձնելու փափագը։ Այս համատեքստում Անկարան իրեն ներկայացնում է որպես աշխարհում մահմեդականների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Բայց թուրքական պետության արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունը պանթուրքիզմի շուրջ է։ Թուրքիայի կողմից վերակենդանանում և միս ու արյուն են ստանում պանթուրքական ծրագրերը։Եթե նախկինում անհավանական էին համարվում պանթուրքական ծրագրերի կյանքի կոչումն ու դիտարկվում որպես 20րդ դարի սկզբի գաղափարական մնացուկ, ապա ներկայում կոնկրետ գործնական քայլեր ենք տեսնում այս ուղղությամբ։ Պետք է խոստովանել, որ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իրավիճակ է փոխվել։ Եթե նախկինում այս տարածքները համարվում էին ռուսական ազդեցության գոտի, ապա հիմա թուրքական ազդեցությունն է մեծ արագությամբ ներթափանցում։ Որոշ ուղղություններով իրավիճակը նույնիսկ Թուրքիայի օգտին է, որը գործի է դնում ոչ միայն քաղաքակրթական ընդհանրությունների ու լեզվի գործոնը, այլև իր տնտեսական ու ռազմական ներուժը։ Չէ՞ որ վերջին տասնամյակներին Թուրքիային հաջողվել է ահռելի առաջընթաց գրանցել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ծանրության նժարը փոխվել է։

Թուրքիան ամբողջական մուտք է ստացել դեպի Ադրբեջան՝ Արցախյան պատերազմի հաղթանակը պայմանավորելով թուրքական ուժերի գործոնով, և ադրբեջանական բանակը մոդեռնիզացնելու ու համաթուրքական բանակ ստեղծելու նպատակներ է հետապնդում։ Այնինչ, թեկուզ ժամանակավոր, բայց ռուսական դիրքերը տարածաշրջանում շարունակաբար թուլանում են, այդ թվում՝ Հայաստանում, որն ավանդաբար եղել է ռուսական հենարանը Հարավային Կովկասում։ Բնական է, որ Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելուց հետո Թուրքիան ցատկ է կատարելու դեպի Միջին Ասիա։ Տվյալ դեպքում խնդիր է դրված միավորել թյուրքական աշխարհն ու թյուրքախոս երկրներին հավաքել Թուրքիայի հովանու ներքո։ Ու դրա համար հիմքեր են ստեղծվում միասնական միջազգային տարբեր կազմակերպությունների ու համագործակցության ձևաչափերի համատեքստում, որոնցից գլխավորը Թուրքական պետությունների կազմակերպությունն է։Հատկապես վերջին տարիներին ակտիվացել են տարբեր համաթյուրքական նախաձեռնությունները և ձևաչափերը, որոնք միտված են տարբեր ուղղություններով միասնական դաշտ ստեղծելուն։ Օրինակ՝ պատահական չէ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ընթացքի մեջ է դրվել թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի ու այբուբենի ստեղծման հարցը։ Այս ֆոնին էլ Ղազախստանը հրաժարվում է ռուսական այբուբենի՝ կիրիլիցայի կիրառումից։ Դեռ 2017 թվականին այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Ղազախստան-2050» ծրագրում հայտարարեց մինչև 2025 թվականը լատինական այբուբենին անցնելու մասին։ Նախաձեռնություններ կան նաև միասնական համաթուրքական կրթական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Եվ օրերս էլ Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիան» փոխարինել է «Թուրքեստան» տերմինով։ Ճիշտ է՝ համաթյուրքական ինտեգրացիոն դաշտը դեռևս կայացման ճանապարհին է, բայց այս տեմպերով շարունակվելու պարագայում շատ շուտով Ռուսաստանը կոնկրետ վտանգ կզգա Միջին Ասիայում, որի մաս կազմող երկրները շարունակաբար դիստանցավորվում են Ռուսաստանից ու հայացք հառում դեպի Թուրքիա։Իսկ ապագայի հեռանկարում այս գործընթացը վտանգ կարող է ներկայացնել նաև Չինաստանի համար, քանի որ Թուրքիան կանգնած է այդ երկրում անջատողական թյուրքախոս ույղուրների պաշտպանության դիրքերում ու կարող է անկայունություն հրահրել Սինցզյան նահանգում։ Թե որքան առաջ կգնան թյուրքախոս երկրների ու ժողովուրդների միավորման ծրագրերը, ժամանակը ցույց կտա, սակայն տեսնում ենք, որ աշխարհաքաղաքականության գլոբալ շահերի տեսանկյունից դրանք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի, ապա՝ նաև Չինաստանի դեմ։ Իսկ թե Թուրքիան ինչքան կհաջողի իր պանթուրքական ծրագրերում, կախված է նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քանի որ Հայաստանի միջոցով է հնարավոր թուլացնել Թուրքիայի մարշը դեպի արևելք։ Ու այս տեսանկյունից հեռանկարային առումով Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Հայաստանին աջակցելու հարցում, այլապես ինքն է վտանգի տակ հայտնվելու։ Ուկրաինայից ոչ պակաս, իսկ ինչ-որ առումներով՝ էլի ավելի, Ռուսաստանի համար վտանգավոր է Հարավային և Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի իրավիճակը, քանի որ դրանցով կոնկրետ կազմաքանդման ծրագրեր կարող են առաջ քաշվել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»