Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման ժամանակահատվածն աչքի է ընկնում տոտալ ձախողումներով։ Բոլոր ոլորտներում: Բայց մի ոլորտում այս իշխանություններն իսկապես աճ գրանցել են, ընդ որում՝ շոշափելի: Խոսքը հանցավորության աճի մասին է: Ընդհանուր առմամբ, միշտ էլ հանցավորության մակադակը լուրջ խնդիր է եղել Հայաստանի համար, սակայն Փաշինյանի օրոք այն ուղղակի ռեկորդային չափերի է հասել։ Եթե հանցագործությունների թիվը համեմատենք նախկին երեք նախագահների օրոք եղած մակարդակի հետ, ապա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման շրջանում դրանց թիվն էականորեն աճել է, ավելին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիների և Ռոբերտ Քոչարյանի կառավարման բոլոր տարիների համեմատ 2023 թվականին աճը գրեթե քառապատկվել է, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների համեմատ՝ կրկնապատկվել, որոշ տարիների համեմատությամբ՝ եռապատկվել։Այսինքն, նորանկախ Հայաստանի պատմության մեջ հանցավորության այսպիսի մակարդակ երբեք չենք ունեցել։ Թվեր այստեղ չենք ներկայացնի. թե՛ ՆԳ նախարարը, թե՛ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել են դրանք, ցանկության դեպքում կարելի է գտնել: Իրավիճակն այն աստիճանի է հասել, որ դա նույնիսկ իրավապահ համակարգի ղեկավարներն են ստիպված դա խոստովանել՝ որքան էլ փորձեն դրա համար «արդարացումներ» փնտրել։ Իսկ հանցագործությունների աճի իրական պատճառներն այլ են։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն իշխանության եկավ ատելության հողի վրա ու շարունակեց պաշտոնավարել՝ քաղաքական դաշտում և հանրության շրջանում թշնամանք գեներացնելով։ Արդյունքում բոլոր նրանք, ովքեր իշխանություններից տարբերվող տեսակետ էին (են) հայտնում, անմիջապես հայտնվել ու հայտնվում են հարձակումների թիրախում։Սկզբում այդ ատելությունն իր արտահայտությունն էր գտնում սոցցանցային հարթակում՝ լուտանքների, հայհոյանքների ու վիրավորանքների տեսքով, իսկ որոշ ժամանակ անց իր արձագանքն ունեցավ նաև իրական կյանքում՝ ծեծկռտուքների, խուլիգանությունների ու սպանությունների տեսքով։ Մի փոքր միջադեպը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, քանի որ քաղաքացիների շրջանում հանդուրժողականության մթնոլորտ չի տիրում, և մարդիկ մեկը մյուսին պոտենցիալ թշնամի են դիտարկում։ Ու, ընդհանրապես, վարկաբեկվում են արժեհամակարգերը, որ պետք է հանրության համար համախմբող նշանակություն ունենային, առավել ևս՝ ազգային արժեհամակարգը։ Մյուս կողմից՝ առկա իրավիճակի վրա ազդում է այն հանգամանքը, որ չի գնահատվում կրթության համակարգի կանխարգելող դերակատարությունը։ Պարզ է, որ ինչքան հանրության շրջանում առաջնային լինեն բարձր կրթական մակարդակն ու իրավագիտակցությունը, այնքան ծանր հանցագործությունները քիչ կլինեն։ Բայց այս իշխանություններին ու նրանց արտաքին հովանավորյալներին պետք չեն կրթված ու բարձր իրավագիտակցություն ունեցող մարդիկ, առաջին հերթին հեշտ մանիպուլացվող զանգված է պետք։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ապա Փաշինյանն այս տարիներին ամեն ինչ արել է, որ այն ամբողջությամբ դառնա կամակատար և կյանքի կոչի բացառապես իր ցանկությունները, սպասարկի բացառապես իր շահերը:Ընդ որում, ամենամանր ու անկարևոր հարցով նա կարող է խորհրդակցություն հրավիրել, բայց այդպես էլ չտեսանք, որ նրա ուշադրության կենտրոնում լինեն հանցավորության վիճակագրությունը և հանցագործությունների նախականխման հարցը։ Չէ՞ որ ավելի հեշտ է քայլեր ձեռնարկել հանցագործությունների նախականխման ուղղությամբ, քան թե ջանքեր ներդնել դրանց հետևանքները վերացնելու համար։ Թերևս նրա համար իրավապահ համակարգի գլխավոր գործառույթը ընդդիմադիրներին հետապնդելն ու ճնշումների ենթարկելն է, այլ ոչ թե հանցագործությունների դեմ պայքարը, որն ավելի շատ ձևական բնույթ է ստացել։ Ու պարզ է, որ հանցավորության դեմ պայքարի ու բացահայտումների մասով իրավապահները չեն խրախուսվի, սակայն ցույցերի ժամանակ բռնություններ կիրառելու համար առանձին պարգևավճարներ կարող են ստանալ։ Մյուս կողմից էլ՝ ունենք ոչ թե իրավապահների համակարգված աշխատանք, այլ ընդամենն աշխատանքի իմիտացիա, երբ սարսափազդու տեսարաններ ու շոուներ կարող են նկարվել, որ մարդիկ տեսնեն ու հավատան, թե իբր հանցավորության ու քրեական տարրերի դեմ պայքար կա։ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»