Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի խորհրդարանական լսումներն իսկապես ուշագրավ էին: Հարցը միայն լսումների թեման չէր, չնայած, հասարակության կյանքի, նիստուկացի և կենսագործունեության տեսանկյունից այն իսկապես էլ կարևոր է, եթե չասվի օրախնդիր թեմա է՝ հանցավորություն, հանցագործությունների հրաբխային աճ, հանցածին իրավիճակ: Նկատենք, որ քրեածին իրավիճակն ու հանցավորությունը այն եզակի ոլորտներից են, որտեղ փաշինյանական իշխանությունը կտրուկ և շոշափելի աճ է գրանցել: Բայց լսումները հիշարժան դարձան ոչ այնքան թեմատիկայի, որքան այդ լսումների ընթացքում արձանագրված ներիշխանական գզվռտոցի, եթե կուզեք՝ «իրարուտոցու» հետ կապված:Չէ, խնդիրը այն չէ միայն, որ փաշինյանական իշխանության ներսում լուրջ խլրտում է ծավալվել՝ իրավապահուժային բլոկի վրա խմբակային տոտալ վերահսկողություն սահմանելու համար: Քիչ չեն խոսակցություններն ու արտահոսքերը, այդ թվում՝ հենց իշխանական շրջանակներից, որ վերջերս այդ ներքին կոնֆրոնտացիայի հետևանք էր արդարադատության նախարարի «ստորագրահավաքային» հրաժարականը: Նմանապես քիչ չեն խոսակցություններն առ այն, որ սև ամպեր են կուտակվում ԱԱԾ տնօրենի, ՆԳ սուպերնախարարի, Քննչական կոմիտեի նախագահի ու ոչ միայն նրանց գլխին: Սկզբունքորեն, նույնիսկ սպասելի էր, որ նախօրեի լսումներն էլ Անդրանիկ Քոչարյանն ու նրա «խմբակը» օգտագործելու էին նշյալ «գործընթացին» նոր թափ հաղորդելու համար: Սակայն բուն դրսևորումները գերազանցեցին նույնիսկ այդօրինակ «ինտրիգային» սպասումները: Ու հարցն այստեղ ամենևին այն չէ, թե ինչ «հատընտիր» փողոցային բառապաշար ցուցադրեցին իշխանության «կարկառունները», ի դեմս նույն Անդրանիկ Քոչարյանի, Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի, կամ «քուչի բազառի» ինչպիսի վիրտուոզ օրինակ դրսևորեցին:

Փաշինյանական իշխանության այդօրինակ «որակները», այդ թվում՝ թիկունքից հարվածելը (նույն ԱԺ դահլիճում), խմբովի մեկի վրա հարձակվելը, զանազան հաշվեհարդարների դիմելը, փողոցային ժարգոն օգտագործել ը մի առանձնահատուկ նորություն չեն: Այստեղ շատ ավելի կարևոր է այլ բան, այն, որ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչ, ահա, քանի տարի շարունակ (ի դեպ, փաստերով) ասվում է նրանց մասին, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից: Այսինքն, մեծ հաշվով, դա էլ մի առանձնահատուկ նորություն չէր: Բայց, համաձայնեք, մեկ բան է, երբ դա ասում է մամուլը, ասում են ընդդիմադիրները, ասում են փորձագետները՝ հայթայթելով ու համադրելով փաստերը, այլ բան է, երբ դա ասում են հենց իրենք՝ փաշինյանական իշխանավորները, որոնք այլ պարագաներում ձգտում են կույս ձևանալ ու հերքել այդ ամենը:Առաջինը, ինչ կարելի է ու պետք է առանձնացնել, լեզվակռվի ընթացքում Հովիկ Աղազարյանի արած այն մերկացնող հայտարարությունն էր, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ քննության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Դա, իհարկե, այդպես է: Ճիշտ է, նա դա ասում էր անձնական նկատառումներից ելնելով, բայց ինքնախոստովանությունն ինքնին հետաքրքիր էր: Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը, ինչպես ոլորտում են ասում, հազիվ բուհն ավարտելու տարիքին հասած, իրավապահ-ուժային բլոկում հասցրել է ամենատարբեր պաշտոնների «կոստյումներ» փորձել և, պատկերավոր ասած, Բրեժնևից շատ մեդալներ ունի, ապա նրա նյարդերը տեղի տվեցին:Եվ Քյարամյանն էլ բացահայտեց, ավելի ճիշտ՝ խոստովանեց, որ օրնիբուն կոռուպցիայի և հովանավորչության դեմ ճամարտակող իշխանության ներկայացուցիչները լավ էլ կոռումպացված են, հավեսով դիմում են հովանավորչությանը, ինչը դրսևորվում է իր գլխավորած կառույցի տիրույթում հայտնված այս կամ այն անձի ու նրա «գործի» վերաբերյալ իշխանական զանգերով: Ու ահա այդ իշխանության ղեկավարն է, որ օդ է թնդացնում կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններով, որ համընդհանուր ծիծաղ է հարուցում, հիմա էլ «գործ սարքելու» երևույթը հաղթահարելու, դրա չլինելու մասին էլ ավելի փուչ դիտարկումներով: Չէ, առանց Քյարամյանի հայտարարության էլ պարզ էր, որ դա կեղծիք է, բայց այդ ստի այսպիսի քողազերծումն էլ ավելի գեղարվեստական ու, թող ներվի ասել, էպիկական բնույթ է ստանում: Մյուս կողմից՝ ոչ պակաս զավեշտական էին Անդրանիկ Քոչարյանի և մի քանի այլ քպականների դրսևորումները, երբ փորձում էին Արգիշտի Քյարամյանին, այսպես ասած, կարգի հրավիրել:Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը...Բայց ի՞նչ են մարդկային կյանքերն ու ճակատագրերը այս իշխանության, նույն Փաշինյանի, նրա նվիրյալ զինակիցներ Հովիկ Աղազարյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մնացյալ քպականների համար: Ոչինչ են, ոչ մի բան: Ու դա դեռ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել՝ «լինելու էր նույնը, բայց առանց զոհերի» իր անջնջելի արտահայտությամբ: Շատերին է, կարծես, հետաքրքրում՝ հնարավո՞ր է՝ այդ ներիշխանական գզվռտոցը վերաճի ավելի մեծ բանի: Չգիտենք: Գուշակ չենք: Բայց, ամեն դեպքում, չի բացառվում: Եթե լինեն ճնշման էական ազդակներ...Հա, ի դեպ, սա ներքպական ճաքերի միակ դրվագը չէ, դրանք հատկապես վերջին օրերին առավել հստակ են սկսել երևալ՝ միմյանց վրա «բոչկա գլորելու», սոցցանցերում խորհրդավոր գրառումների ու այլ դրսևորումների տեսքով: Ու ոչ միայն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ
«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը պիտի վերջ տրվի ու չշարունակվի հանուն խաղաղության հաստատման. Փաշինյան
Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան
Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Ռուսական կառավարման պայմաններում ՀՀ-ն կարող է զրկվել ռազմավարական երկաթուղային հնարավորությունից
Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում
Ապօրինի ձեռք բերված ոչ մի գույք չի մնալու պաշտոնյաների և նրանց ընտանիքների տիրապետմանը
Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում
Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբ
Քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն․ Արփինե Սարգսյանը հանձնարարական է տվել
Վարդան Ոսկանյան․ «Ժողովուրդն այսպես է ուզում»-ը վերնախավերի թուլամորթության դրսևորում է
Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը
Ինչ իրավիճակ է Լարսում
Այսօր մենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում
Գվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է
Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը
Արտակարգ իրավիճակ Սևանում, Ի՞նչ է կատարվել

Լրացուցիչ նորություններ

...

Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան

Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում