Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Պակիստանի միջուկային զինանոցը պետք է վերահսկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։«Կարծում եմ, որ Պակիստանի միջուկային զենքը պետք է լինի ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո», - ասել է Սինգհը Ջամու և Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում ելույթի ժամանակ։
Հնդկական The Indian Express հրատարակությունն իր հերթին նշում է, որ Պակիստանի միջուկային օբյեկտներից մեկում արտահոսքի մասին որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը չի հաստատվել ԱԷՄԳ-ի կողմից։
«Մեր տեղեկությունների համաձայն՝ միջուկային օբյեկտներից ոչ մեկում արտահոսք կամ արտանետում չի հայտնաբերվել», - նշել են գործակալությունում։