Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԲ գնահատականներով` Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ

Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում:


Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ցածր մակարդակի՝ կանանց 68%-ը բարձրագույն կրթություն է ստանում՝ տղամարդկանց 52%-ի համեմատ։ Գնահատմամբ առաջարկվում են քաղաքականության իրագործելի առաջարկություններ` համակարգային փոփոխություն խթանելու համար:


«Հայաստանը կորցնում է աճի կարևոր շահաբաժիններ` չխրախուսելով ավելի շատ կանանց միանալու աշխատուժին: Միայն աշխատուժի կազմում մասնակցության հարցում գենդերային հավասարության հասնելով` Հայաստանի ՀՆԱ-ն հնարավոր կլինի ավելացնել 4-ից 6%-ով: Հավասար աշխատավարձի ապահովումը պետք է լինի կանանց` աշխատուժին մասնակցելու խրախուսող ռազմավարության էական մաս: Այսօր կանայք ստանում են նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց վճարվող ժամավճարի մոտ 70%-ը», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:


Զեկույցում նաև ընդգծվում է տղամարդկանց` բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկվածության ցածր ցուցանիշը, որը պահպանվում է մոտավորապես 44%-ի սահմաններում (ի հակադրություն կանանց` 65.1% ընդգրկվածության ցուցանիշի): Տղամարդկանց վրա նաև ազդում է չափահաս տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը: Չնայած իրենց մարդկային կապիտալի մեծ ներուժին` կանայք դեռևս թերներկայացված են որոշումներ կայացնող գործառույթներում, այդ թվում այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են նախարարի, փոխնախարարի ու համայնքապետերի պաշտոնները: Թեև Ազգային ժողովում կանայք ներկայումս կազմում են 35.5%, նախարարների ընդամենը 17% և փոխնախարարների 18%-ն է կին:


Հաշվի առնելով կանանց ավելի բարձր կրթական ցենզը` կանանց պարագայում աշխատաշուկայի միտումների վրա անդրադառնում են գենդերային դերերի վերաբերյալ հասարակության պատկերացումներն, այլ ոչ թե իրական հմտությունները: Թեև ժամանակի ընթացքում ավելացել է բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԲՏՃՄ) բնագավառներում կանանց թիվը, նրանք դեռևս կենտրոնացած են ավանդաբար ցածր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և սոցիալական աշխատանքը, մինչդեռ տղամարդիկ գերիշխում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը և տեխնոլոգիան։


Զեկույցում նաև ընդգծվում է այն, որ Հայաստանում դեռևս կա գենդերային բռնություն, որը լուրջ և միաժամանակ թերի ներկայացված խնդիր է: Օրինակ, 15-59 տարեկան, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 18%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության:


«Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցում թարմ փաստեր են ներկայացված գենդերային խզվածքի վերաբերյալ: Այստեղ նաև ներկայացված են քաղաքականության մակարդակի առաջարկություններ, որոնք կօգնեն փակել Հայաստանում մնացած գենդերային խզվածքները, օրինակ` սոցիալական նորմերի հասցեագրում, օրենսդրական դաշտի ու քաղաքականությունների իրականացման գործում բացերի կամրջում», - նշել է զեկույցի հիմնական հեղինակ, Համաշխարհային բանկի տնտեսագետ Նացուկո Կիսո Նոզակին:


Աշխատուժի կազմում կանանց թվի ավելացման համար անհրաժեշտ է խթանել խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժանումն ու հորդորել տղամարդկանց` ստանձնել այդպիսի դերեր: Արդյունավետ միջամտություններից են.


կանանց զբաղվածության դրական կողմերի մասին իրազեկության բարձրացում


երեխաների խնամքի ծառայությունների հասանելիության և օգտվելիության բարելավում


մասնագիտական ուսուցման հնարավորությունների ընձեռում, հատկապես այն ոլորտներում, որտեղ կանայք ավանդաբար թերներկայացված են եղել: Կրթության հարցում ընտրության և զբաղվածության ոլորտում գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ է. խրախուսել տղամարդկանց, որպեսզի նրանք արժևորեն բարձրագույն կրթությունը` հանուն ավելի լավ հնարավորությունների խրախուսել կանանց ԲՏՃՄ առարկաներ սովորել դպրոցում բարելավել վերապատրաստումների հասանելիությունը և համապատասխանությունը` աղջիկներին ու տղաներին տալով դպրոցից դեպի աշխատանք սահուն անցման հնարավորություն հավասար արժեքի աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն պարտադրելը ևս կարող է օգնել սեռով պայմանավորված վարձատրության խզվածքի հաղթահարմանը: Առաջնորդության դերերում կանանց առաջ մղելու համար անհրաժեշտ է իրականացնել գենդերազգայուն կրթություն ներդրում կատարել տաղանդավոր կանանց ուսուցման ու զարգացման ոլորտում կիրառել օրինակելի դերեր, որոնք կոգևորեն կանանց և կստանան հասարակության աջակցությունը: Համաշխարհային բանկի խումբը հանձնառու է արագացնել գենդերային հավասարությունը` ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների միջոցով` վերջերս հրապարակված Համաշխարհային բանկի 2024 – 2030 թթ. գենդերային ռազմավարության շրջանակներում:

Լրահոս

Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան