Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցիկառավարությունը կդադարի Ուկրաինային հրթիռային կայանքների, տանկերի, ՀՕՊ համակարգերի և այլ սպառազինության մատակարարումների մասին տեղեկությունները հրապարակելուց և այդտեղեկատվությունը գաղտնի կպահի, հայտնում է DPA-ն՝ վկայակոչելով նախարարների կաբինետում իր աղբյուրին:
Իշխանությունները «զգալիորեն կկրճատենսպառազինությունների համակարգերի մատակարարման մասին հաղորդագրությունների ծավալները», - ասել Է զրուցակիցը՝ նշելով, որ նպատակը ռուսական կողմին «ռազմական առավելությունից» զրկելն է:
Այսպիսով Բեռլինը ցանկանում է ստեղծել «ռազմավարական երկիմաստություն», որը թույլ է տալիս սեփական գործողությունները թաքցնել հակառակորդից։