Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$661.16

BTC

$109058

ADA

$0.58634

ETH

$2569.4

SOL

$151.95

21 °

Yerevan

19 °

Moscow

33 °

Dubai

14 °

London

33 °

Beijing

16 °

Brussels

23 °

Rome

21 °

Madrid

BNB

$661.16

BTC

$109058

ADA

$0.58634

ETH

$2569.4

SOL

$151.95

21 °

Yerevan

19 °

Moscow

33 °

Dubai

14 °

London

33 °

Beijing

16 °

Brussels

23 °

Rome

21 °

Madrid

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել


ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Հայտնում է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է.

«80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ կերտվեց նացիզմի նկատմամբ։ Եկեք մեծարենք և հիշենք այս սրբազան ամսաթիվը։

Դաշնակիցների կոալիցիայի կողմից զենքի ուժով ձեռք բերված ռասայական գերազանցության և մարդատյացության գաղափարների նկատմամբ տարած հաղթանակը որոշեց քաղաքակրթության ճակատագիրը մոլորակային մասշտաբով և չի կարող մոռացության մատնվել։

Այդ տարիների ողբերգական իրադարձությունների պատմական հիշողության և հանուն ապագա սերունդների խաղաղության և բարգավաճման պայքարած ու զոհված միլիոնավոր մարդկանց հերոսության պահպանումը մեր ընդհանուր պարտականությունն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու կամ խեղաթյուրելու, Խորհրդային Միության ժողովուրդների և եվրոպական երկրների ազատագրական շարժումների մասնակիցների դերը նացիզմի պարտության մեջ նվազեցնելու փորձերը կտրականապես անընդունելի են։

Նացիստներին և նրանց հանցակիցներին վերականգնելու և փառաբանելու, ինչպես նաև նրանց կատարած պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ժխտելու ջանքերն անընդունելի են։

Նյուրնբերգյան դատարանի որոշումներով, որոնք օրինականորեն ապահովել են Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի նվաճումները, նացիստների և նրանց հանցակիցների հանցավոր գործողությունները վաղեմության ժամկետ չունեն։ Մենք խստորեն դատապարտում ենք Հաղթանակի խորանի վրա իրենց կյանքը զոհաբերած ցանկացած ազգության ազատագրող զինվորների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը, անկախ նրանից, թե որտեղ են այդ հուշարձանները։

Մենք սգում ենք նացիոնալ-սոցիալիզմի զոհերի համար։ 1945 թվականին նացիզմի նկատմամբ տարած հաղթանակը հիմք դրեց 1975 թվականի օգոստոսին ստորագրված ԵԱՀԽ եզրափակիչ ակտին։

Մենք նշում ենք միջազգային հանրության ճնշող մեծամասնության վճռականությունը՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգական սխալները և ապագան կառուցել համախմբման սկզբունքներով։ Այս առումով մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ գործելակերպերի գովաբանման դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի խթանմանը» բանաձևը։

Կոչ ենք անում բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակը կերտողների հիշատակին, չմոռանալու ընդհանուր պատմության դասերը և լիովին աջակցելու նեոնացիզմի ցանկացած դրսևորման և դրա փառաբանման դեմ պայքարի ջանքերին։

Պարտված նացիզմը չպետք է նորից գլուխ բարձրացնի»։

Լրահոս

Վաղարշապատի որեւէ տարածք չի կարող իրավապահների համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանիսի շնորհիվ դրանք փակ չեն շնության համար. Փաշինյան
Լույս չի լինի
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 69-ի
BRICS-ը տիեզերական խորհուրդ կստեղծի
Մարդասերները՝ բանտում, մարդասպանները՝ ազատության մեջ․ սա է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը
Լավրովը Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները
Իրանը հրապարակել է Իսրայելի հետ պատերազմում զոհվածների թիվը
Մ-20 ԵԱ. Սարգիս Բեգոյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)
Գլխավոր դատախազը պատրաստվում է կալանավորել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Գազայի շուրջ բանակցությունների համար
Որտեղ տեղի կունենա BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը
Мальчик, это не толпа, это-мой народ. В Следующий раз не прощу. Միքայել Աջապահյանը՝ Անդրեյ Մալախովին
Նիժնի Նովգորոդի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 20 չվերթ
BRICS-ի երկրները հույս ունեն, որ Ուկրաինայի կարգավորման ջանքերը կհանգեցնեն խաղաղության
Կադիրովը հայտարարել է, որ չի մահացել
Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ավիահաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցվել է
Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյանքի ճանապարհը. Հովնան Սրբազան
Հայաստանում արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել
Իրանում իսրայելական հետախուզության լրտես է ձերբակալվել

Լրացուցիչ նորություններ

...

Վաղարշապատի որեւէ տարածք չի կարող իրավապահների համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանիսի շնորհիվ դրանք փակ չեն շնության համար. Փաշինյան

Գլխավոր դատախազը պատրաստվում է կալանավորել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին

Փաշինյանն Աշտարակում հանդես է եկել բանախոսությամբ (տեսանյութ)

«Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ»․ Սինանյանի հոր մեկնաբանությունը

«Սամվել Ալեքսանյանին շանս է տրվել՝ զոնտիկ բռնողից վերածվի քավորի համար «վիզ դնող» տղայի»․ Արգիշտի Կիվիրյան

Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» թերթից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում․ «Հետք»

«Խորապես վշտացած ենք»․ ՀՀ ԱԳՆ

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հաջողությամբ խորացրել է ՀՀ-ի և Արցախի ուղղությամբ համագործակցությունը. քաղաքագետ

Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են․ Ալիևի ներկայացուցիչ

Հայ ինքնությո՞ւն, թե՞ շատ փող. սոցիոլոգը վերլուծում է «Իրական Հայաստանի» և Մեծ Հայքի գաղափարները (տեսանյութ)

Ոստիկանական մահակներով մարդկանց վախեցնում են․ անգամ ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն չորակեցին (տեսանյութ)

Ես 6-7 դատական նիստ լռել եմ. Վարդան Ղուկասյան

Արցախի զոհաբերումը չօգնեց Մոսկվային. Ադրբեջանի համար ուսուցողական հետևանքները երկար սպասեցնել չեն տա (տեսանյութ)

Ինչի մեջ են մեղադրում Վահագն Չախալյանին (տեսանյութ)

Փաշինյանը գերազանցում է սահմանադրական լիազորությունը՝ պահանջելով կաթողիկոսի փոփոխություն. Նորիկյան (տեսանյութ)

Ինչու է Էրդողանը խաղաղության համաձայնագիրը անվանում «Ադրբեջանի օրինական պահանջները բավարարող» (տեսանյութ)

Արցախի կորուստը պլանավորված էր Եվրոպայում. Միլոնովը՝ Մոսկվա-Բաքու հակասության և Հայաստանի համար ռիսկերի մասին (տեսանյութ)

Սահմանադրությունն, իմ ընկալմամբ, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է․ Փաշինյան

Այս տոնը կնշենք ուրախությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին

Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց