Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգության անբաժանելի մասը»


ՀՀ ԳԱԱ Պատմության իստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զարգացումների գիտական խմբի և Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի համատեղ հայտարարություն են տարածել.

«Շուշին, որպես Արցախի և ընդհանրապես Հարավային Կովկասի կարևորագույն պատմամշակութային և քաղաքակրթական կենտրոններից մեկը, բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Իր պատմության ընթացքում Շուշին դարձավ հայ ժողովրդի ազգային, հոգևոր և մշակութային ինքնության կերտման առանցքային կենտրոններից մեկը։ Քաղաքի աշխարհագրական դիրքը՝ բարձունքի վրա, նպաստեց ոչ միայն նրա ռազմական կարևորության, այլև՝ մշակութային և կրթական կենտրոն դառնալուն։

Շուշիի դերը և նշանակությունը

• Բերդաքաղաքը, որպես Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգային համակարգի կարևոր բաղադրիչ։

Դեռևս վաղ միջնադարից Շուշին կարևոր դերակատարություն է ունեցել Մեծ Հայքի տարածքում հայակական պետական միավորների անվտանգության պահպանման, իսկ ուշ միջնադրարում՝ հայ ժողովրդի ազգային -ազատագրական պաքարի կազմակերպման գործում:

• Մշակութային կենտրոն. 19-րդ դարի վերջից Շուշին դարձավ Հարավային Կովկասի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Այստեղ գործել են թատրոններ, տպարաններ, հրատարակվել են թերթեր և գրքեր, ձևավորվել է հայկական մշակույթի ինքնատիպ հոսք, որը միավորում էր ժողովրդական և դասական արվեստը։

• Կրթության կենտրոն. քաղաքում հիմնադրվել են բազմաթիվ հայկական դպրոցներ, գիմնազիաներ, ուսումնական հաստատություններ, որոնք նպաստել են հայ մտավորականության ձևավորմանը։

• Հոգևոր կենտրոն. Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը դարձել է Արցախի և ամբողջ Կովկասի հայկական համայնքի հոգևոր խորհրդանիշներից մեկը։ Բացի այդ, Շուշիում գործել են բազմաթիվ եկեղեցիներ, որոնք արժեքավոր մշակութային հուշարձաններ են։

• Քաղաքական և հասարակական կենտրոն. Շուշին նաև եղել է հայկական քաղաքական և հասարակական կյանքի կիզակետ՝ նոր հասարակական միտումների և ազգային շարժումների ձևավորման վայր։

• Տնտեսական զարգացում. 19-րդ դարում Շուշին հայտնի էր զարգացած արհեստագործությամբ, առևտրով և արդյունաբերությամբ՝ իր շուկաներով և ձեռնարկություններով կարևոր տեղ զբաղեցնելով տարածաշրջանում։

Շուշին Արցախում և Կովկասում հայ ինքնության, կրթության և մշակույթի խորհրդանիշն էր և ունեցել է համամարդկային նշանակություն՝ հանդիսանալով համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության կարևոր բաղադրիչ։

Ադրբեջանի կողմից Շուշիի հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում և յուրացում

Արցախյան հակամարտության սրման և հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանությունները որդեգրել են Շուշիի հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականություն, որը ներառում է հետևյալ ուղղությունները.

• Ֆիզիկական ոչնչացում և վնասում. Շուշիի հայկական եկեղեցիները և հուշարձանները ենթարկվել են վնասման և ավերման։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերին հրթիռակոծվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ պատճառելով ծանր վնասներ դրա ճարտարապետական ամբողջականությանը։

• Մշակութային յուրացում. հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես «աղվանական» կամ «ադրբեջանական քրիստոնեական» մշակույթ՝ նպատակ ունենալով ջնջել հայկական ինքնության հետքերը։ Այս գործընթացը հաճախ իրականացվում է եկեղեցիների վերանորոգման անվան տակ՝ հայկական դիմագիծը փոխարինելով «ադրբեջանական» տարրերով։

• Պատմության ռևիզիա. Շուշիի հայկական պատմությունը խեղաթյուրվում է, հայկական տեղանունները ադրբեջանացվում են, և հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկատվությունը վերացվում է պաշտոնական աղբյուրներից։

• Քաղաքային միջավայրի ձևափոխում. ավերվում են հայկական ոճի կառույցները՝ փոխարինվելով ադրբեջանական կամ իսլամական ճարտարապետական տարրերով՝ նպատակ ունենալով վերափոխել քաղաքի պատմական դիմագիծը։

• Միջազգային հանրության մոլորեցում և քարոզչություն. Շուշին միջազգային հարթակներում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակույթի մայրաքաղաք», կազմակերպվում են միջոցառումներ և փառատոններ՝ շրջանցելով քաղաքի հայկական ինքնության մասին հիշատակումը։

Վերը նշված գործողությունները լիովին համապատասխանում են մշակութային ցեղասպանության սահմանումներին և միջազգային իրավունքի լուրջ խախտում են՝ հակասելով մասնավորապես 1954 թվականի «Մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք որոշումներին։

Այսպիսով՝ Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղաքակրթական ժառանգության անբաժանելի մասը, որի դերը համամարդկային մշակույթի զարգացման մեջ չի կարելի թերագնահատել։ Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված ոչնչացման և յուրացման գործողությունները վտանգում են ոչ միայն հայկական, այլև՝ ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զարգացումների գիտական խումբը և Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը կոչ են անում միջազգային հանրությանը.

• Ակտիվ միջամտել Շուշիի հայկական մշակութային ժառանգության պահպանման, փաստագրման և վերականգնման ուղղությամբ,

• Ադրբեջանից պահանջել դադարեցնել ինչպես՝ Շուշիում, այնպես էլ՝

ողջ Արցախի տարածքում մշակութային ցեղասպամնական քաղաքականությունը,

• Սահմանել Ադրբեջանի նկատմամբ համապատասխան իրավական և քաղաքական պատասխանատվություն՝ միջազգային իրավունքին համահունչ»։

Լրահոս

ԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայի տարածքային զիջումների վերաբերյալ
5-ից ավելի ցմահ դատապարտյալ հեղափոխությունից հետո ազատ է արձակվել. նախարար
Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցնեն փակ ռեժիմով
Մեկ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հարկադիր կատարում ապահովող ծառայության ոլորտին. Գալյան
ՔՊ-ում մեկնարկել է «ներքին քարոզարշավը»․ ՊԵԿ ՆԱՎ-ի պետը հարցաքննվել է
Սնանկությունը շատ հաճախ օգտագործվում է պարտատերերի պարտքը փակելուց խուսափելու համար․ Գալյան
Ճապոնիայում հունվարի 20-ից ի վեր տեղացած ձյան հետևանքով մահացածների թիվը հասել է 35-ի
Քաղաքացիները և իրավաբանական անձինք կծանուցվեն էլեկտրոնային եղանակով. Գալյան
Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Աբու Դաբիում ամրապնդվել են
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը
Մեր երկրում ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգը. Գալյան
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Վանում
ՈւՂԻՂ. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի ասուլիսը
Ռուսաստանը G20-ի շրջանակում կբարձրացնի ԵՄ երկրների կողմից նավերի զավթման հարցը
Reuters․ ԱՄՆ-ը Վենեսուելայի իշխանություններին է փոխանցել 500 մլն դոլար՝ նավթի խմբաքանակի վաճառքի դիմաց
Պակիստանը կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին
ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ է ուղարկել Նիգերիա
Կոլումբիայի նախագահը Թրամփին է փոխանցել թմրաբարոնների ցուցակ՝ նրանց ամբողջ աշխարհում հետապնդելու համար
Հնդկաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է էներգետիկ հարցեր
Axios․ ԱՄՆ վարչակազմը համաձայնել է Իրանի հետ բանակցություններ անցկացնել Օմանում

Լրացուցիչ նորություններ

...

5-ից ավելի ցմահ դատապարտյալ հեղափոխությունից հետո ազատ է արձակվել. նախարար

Մեկ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հարկադիր կատարում ապահովող ծառայության ոլորտին. Գալյան

Սնանկությունը շատ հաճախ օգտագործվում է պարտատերերի պարտքը փակելուց խուսափելու համար․ Գալյան

Քաղաքացիները և իրավաբանական անձինք կծանուցվեն էլեկտրոնային եղանակով. Գալյան

Մեր երկրում ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգը. Գալյան

ՈւՂԻՂ. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի ասուլիսը

Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Արամ Ա Վեհափառը Լիբանանի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ողջունում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության հաստատումը․ ԱԳՆ խոսնակ

Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է ԱՄԷ

ԱՄՆ և ՌԴ-ն համաձայնության կգա՞ն․ հին աշխարհակարգը փլուզվում է․խաղի կանոններ կհստակեցվեն (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում լացում էր՝ հասե՜ք, մեզ սպանում են․ ԵԽԽՎ զեկույցը խայտառակություն էր (տեսանյութ)

Ի՞նչ եք ուզում, ավտոմատ վերցնենք, գնա՞նք. Սերժ Սարգսյան

Էս գլուխն իր գլխիկներով կերավ մեզ, մեր հաշվին ապրում են, մեզ՝ կեղեքում․ քաղաքացի (տեսանյութ)

Արցախի՞ համար էր շնորհակալություն հայտնում Ալիևին, նման ղեկավարն իրավունք չունի գեթ մեկ վայրկյան անգամ մնալ իր պաշտոնում․ քաղաքացի (տեսանյութ)

Ալիև, տե՛ս՝ ոնց է հայրդ գլուխը խոնարհել, արյուն չենք ուզում, բայց արժանապատվության հաշվին էլ խաղաղություն չենք մուրալու․ քաղաքացի (տեսանյութ)

Սա ա՞զգ ա, անգամ սգո օր չհայտարարեցիք, ինձ ոչ էլ պետք էր, որ ձեզ համար որդուս տամ․ հերոսի մայր (տեսանյութ)

Այսուհետ թույլ չենք տա որևէ պաշտոնյայի մեր տղաներին սպանողին շնորհակալություն հայտնի․ քաղաքացի (տեսանյութ)

«Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ»․ քաղաքացիները ներողություն են պահանջում նախագահից (տեսանյութ)

Ի հայտ են եկել նոր թերություններ, ավիացիոն կոմիտեն աշխատում է թերությունների շտկման ընտրությամբ․ նախարար (տեսանյութ)