Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$659.64

BTC

$107910

ADA

$0.576588

ETH

$2533.15

SOL

$148.41

23 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

19 °

London

24 °

Beijing

15 °

Brussels

34 °

Rome

29 °

Madrid

BNB

$659.64

BTC

$107910

ADA

$0.576588

ETH

$2533.15

SOL

$148.41

23 °

Yerevan

22 °

Moscow

32 °

Dubai

19 °

London

24 °

Beijing

15 °

Brussels

34 °

Rome

29 °

Madrid

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Արարատ Միրզոյան


Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: 

Այս մասին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը:

«Ես ստիպված եմ արձանագրել մի բան, որը մի կողմից շատ հանրահայտ փաստ է, մյուս կողմից համապատասխան պաշտոնյաները մեզ տևական ժամանակ համառորեն չեն ուզել ասել՝ երևի, որ տրամադրությունները չընկնի: Եվ այդ փաստը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԽՍՀՄ կազմալուծման գործընթացի հետ գրեթե միաժամանակ Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով: Ավելին՝ փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու այս հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և Մադրիդյան սկզբունքներում»,–ասաց Միրզոյանը:

Նա հավելեց՝Մադրիդյան սկզբունքներից մեկը հենց տարածքային ամբողջականությունն էր, իսկ ինքնորոշման իրավունքն ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում:

Միրզոյանը նշեց՝ Ալմաթայի հռչակագրին համահունչ տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքն արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններում, այդ թվում՝ 2022թ Պրահայի քառակողմ հայտարարության մեջ:

Նույն սկզբունքն արտահայտված է նաև 2024թ օգոստոսի 30–ին ստորագրված և ուժի մեջ մտած Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ:

«Այդ նույն սկզբունքն արտահայտված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում»,–եզրափակեց նախարարը:

Լրահոս

Գիտնականները բացահայտել են Երկրի վրա կյանքի ծագման գաղտնիքը՝ միկրոբների օգնությամբ
Հայաստանը ռուսական մակարոնեղենի 10 խոշորագույն ներմուծողների ցանկում է հայտնվել
Ով է իրականում Վահագն Չախալյանը եւ ինչ է արել 9 տարեկանում (Բացահայտում)
Բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ
Գողոնը հայտնաբերվել է նկուղում
14-ամյա արցախցի տղան՝ Արեն Նազարյանը, Մոսկվայում կարժանանա Համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակին
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Իրանը պատրաստ է բանակցել ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների վերաբերյալ․ Փեզեշքիան
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել
Փաշինյանի հրահանգով ընկերն ընկերոջը դավաճանեց
Բրազիլիայի նախագահը սպառնում է Թրամփին մաքսատուրքերով
Թրամփը Տոկաևին տեղեկացրել է Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու մասին
Բաքվի «դատարանը» կալանքի տակ կպահի Սպուտնիկի ղեկավարներին
ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել վերջին երեք տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցները. Ժան-Նոել Բարո
Վթարային անջատումներ․ հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին ջուր չի լինի՝ տասնյակ հասցեներում
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա
Աննա Վարդապետյանին քաղաքականապես շահագործում են․ կանայք հլու ծառայում են Փաշինյանին․ Ալավերդյան (տեսանյութ)
Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Լրացուցիչ նորություններ

...

Ով է իրականում Վահագն Չախալյանը եւ ինչ է արել 9 տարեկանում (Բացահայտում)

Փաշինյանի հրահանգով ընկերն ընկերոջը դավաճանեց

Աննա Վարդապետյանին քաղաքականապես շահագործում են․ կանայք հլու ծառայում են Փաշինյանին․ Ալավերդյան (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին է փոխանցվել ՀՀ–ում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը

Ինչու՞ էս անձեռնմխելիության ինստիտուտը չենք վերացնում. Աղազարյան (տեսանյութ)

Դուք ի՞նչ արժանիք ունեք՝ զբաղեցնելու գլխավոր դատախազի պաշտոնը, բռնաբարում եք օրենքը. Մինասյան (տեսանյութ)

«Արա՛, կարող ա ջոգել եք․․․»,«Ինձ չես կարա, բան ասես»,«Կարամ, ասում եմ, նստի»․ վեճ՝ ԱԺ ում (տեսանյութ)

Սպասվում են նոր ձերբակալություններ, քնած գործերը վերաբացում են, ովքեր են հաջորդը

Նիկոլը տվեց «ֆաս» հրամանը. «ենիչերիները» առաջիկա ժամերին գրոհելու են Մայր Աթոռը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում սկսվել է Օհանյանին ու Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու հարցի գաղտնի քվեարկությունը

«Սաստում էի». Ռուբինյանը՝ «արա»-ով խոսելու եւ Էրդողանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանը գլուխը պատովն է տալիս․ Հովնան սրբազան

Այն ինչ գլխավոր դատախազը այստեղից ասում է օրենքի հետ ոչ մի առնչություն չունի. Մինասյան

Նիժնի Նովգորոդի օդանավակայանում չեղարկվել է չվերթ. Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովը

Նկարը ձեռքին ասաց՝ Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, իմ տեղը լինեիք՝ ի՞նչ էիք անելու․ Ռուբինյան

Եթե 2018թ. մենք իշխանազավթ ենք եղել, ապա միայն ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների ակտիվ աջակցությամբ

Արծվիկին կարող էին մեղադրել՝ սանհանգույցին ուշադիր չլինելու, կամ ջրի արտահոսքի համար. Նազարյան

Փաշինյանը բոլորիդ «քցելու» և փախչելու է երկրից․ շատ շուտով այլևս իշխանություն չեք լինի․ Կյուրեղյան

Վարդենիսի և Սոթքի ղեկավարները Հակակոռուպցիոն կոմիտեում են

Առաջ մենակ Փաշինյանին էիք զեկուցում, հիմա ամբողջ ՔՊ ֆրակցիայի՞ն. Վարդանյանը՝ դատախազին