Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով. ԿԳՄՍ նախարարություն


«Վշտով հայտնում ենք, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ, ապա ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1958-1960 թվականներին՝ որպես ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող, ապա աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի բաժնի վարիչ, զբաղեցրել գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի և տնօրենի պաշտոնները։

1980 թվականին Ռադիկ Մարտիրոսյանը ստացել է դոկտորի գիտական աստիճան, իսկ 1982 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1986 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թվականին՝ ակադեմիկոս։

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատանքին զուգահեռ՝ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում՝ 1983-1993 թվականներին հանդիսանալով ԵՊՀ-ում իր նախաձեռնությամբ ստեղծված գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1993-2006 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։

2006-2021 թվականներին հանդիսացել է ԳԱԱ նախագահ՝ միաժամանակ շարունակելով աշխատանքը ԵՊՀ-ում՝ որպես ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 2016 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, 2021 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական։ Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների։

Պարգևատրվել է «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի շքանշաններով, ինչպես նաև ԵՊՀ մեդալով, Իտալիայի նախագահի, Ֆրանսիայի կառավարության և այլ շքանշաններով:

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և Հայաստանի գիտական համայնքին։ Նրա գիտակրթական անուրանալի ժառանգությունը վառ կմնա Հայաստանի գիտության և բարձրագույն կրթության պատմության մեջ։

Տեղեկացնում ենք, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով։

Լրահոս

Հրդեհ՝ ավտոմեքենայում, Ծեծկռտուք՝ դպրոցում․ քրեական նորություններ (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը միակն է, ով չունի պատասխանատվություն ՀՀ-ում կատարված դեպքերի համար. Կարապետյան (տեսանյութ)
Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Թրամփի մասին. Ըստ Փաշինյանի՝ Եկեղեցին պետք է հարկ վճարի (տեսանյութ)
Հունիսի 7-ից հետո Փաշինյանի իշխանազավթումը պետք է ավարտվի․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, մինչ այդ՝ համակարգողը կլինի Նարեկ Կարապետյանը. Մելոյան (տեսանյութ)
Մենք ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է մեզ. Կարապետյան (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստանը» և «Ապրելու երկիրը» համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
Պատերազմի հետ բոլոր ասոցիացիաները կապված են ՔՊ-ի իշխանության և Փաշինյանի անվան հետ. Ասլանյան (տեսանյութ)
Մի կայծ՝ մեծ պայթյուն․ Հորմուզում սկսվել է վտանգավոր խաղ առանց կանոնների (տեսանյութ)
Կարձագանքենք ԱՄՆ-ի ցանկացած խախտման․ Իրան.ԵՄ-ն կարևորում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները (տեսանյութ)
Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք (տեսանյութ)
Այն իշպանությունը որ մենք ունենք դա ուղիղ ճանապարհ է դեպի նոր ցեղասպանություն. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
«INSIDE THE BRIDGE» ջազ համերգ․ երաժշտական կամուրջ Նյու Յորքի և Երևանի միջև
Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը Ցեղասպանության շարունակական քաղաքականության մի շղթան է․ Բեգլարյան
Աննա Մկրտչյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Եթե առաջ Արցախն էին համարում վիճարկելի տարածք, այսօր՝ Սյունիքը. Գեղամյան
Փաշինյանի «սրտիկն» ու ՀՀ քաղաքացիների ակնկալիքները՝ ընտրություններից հետո․ հարցում
Նրա մտավախությունն էր, որ Արցախը կմարսեն և կթեքվեն դեպի Հայաստան․ սա չեմ ասում սարսափեցնելու համար
Մահվան հետ խաղ․ մարդիկ բարձրացել են գործող հրաբուխ

Լրացուցիչ նորություններ

...

Գիտնականները պարզել են, որ պղպեղի տերևները կարող են դանդաղեցնել ճարպի նստեցումը

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար

ՆԱՍԱ-ն պատրաստում է տեխնոլոգիական բազա դեպի Մարս թռիչքների համար

«Մենք գրեթե աղետ ունեցանք»․ NASA-ի ուշացած խոստովանությունը

Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի քայլվածք է «բացահայտում» ինքնավստահ տղամարդուն

Գիտնականները հարաբերություններում հոգեոպաթիայի թաքնված նշան են հայտնաբերել

Գիտնականները գտել են շագանակագեղձի քաղցկեղի գեները «անջատելու» միջոց

Հայտնաբերվել են տարեցների շարժունակության համար վտանգավոր ապրանքներ

Գիտնականները զգուշացնում են վեյփինգի մահացու վտանգի մասին

Շիմպանզեները, ինչպես պարզվել է, ցուցաբերում են ռացիոնալ մտածողության նշաններ

Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են բյուրեղներ, որոնք հակասում են ֆիզիկայի օրենքներին

Գիտնականները զգուշացրել են էլեկտրական սկուտերների բարձր վտանգների մասին երեխաների համար

Հայտնաբերվել է ուղեղի վնասվածքը ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց

Հայտնաբերվել են բանջարեղեններ, որոնք հողից վտանգավոր տոքսիններ են կուտակում

Նրա արվեստում ժամանակակիցը երբեք չի կտրվել ավանդույթից. այսօր Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է

Ֆրանսահայ երգիչը համերգով հանդես կգա Երևանում

Ինձ մի փոքր մեղավոր եմ զգում, որ վեց ամիս առաջ խոստացա Զառային տեսնել ու չգնացի. Կամո Սեյրանյան (տեսանյութ)

Տնտեսման հստակ բանաձև բնակարան գնելիս. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ)

Կկարոտենք Զառային, նոր ամուսնուն տեսա, ասաց,որ ինձ շատ էր սիրում, ես էլ իրեն․ Անդրանիկ Հարությունյան (տեսանյութ)