Օկուպացված Արցախում ադրբեջանական ավերածությունները շարունակվում են։
Այս անգամ հուշարձան ու խաչքար են ոչնչացրել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունն անարգել շարունակվում է Արցախում։
Անխնա ոչնչացվում է ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը», – գրված է «Artsakh Monuments» ֆեյսբուքյան էջում։