Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան

Այն, որ Փաշինյանի հանրային ելույթները, հատկապես՝ կրոնափիլիսոփայական, բարոյախրատական և անվտանգային ուղղություններով, ուղիղ սպառնալիք են ցանկացած բանական և բարոյական մարդու հոգեկան առողջության և ինտելեկտի համար, հանրահայտ դառը իրողություն է։ Տարաբնույթ միջազգային առիթներով նման կոնտենտը վաղուց է դարձել ազգային խայտառակություն (ՄԱԿ-ում նրա վերջին ելույթները՝ վկա)։Սակայն վերջերս ՀՀԿ-ի հետքերով և օրինակով ՔՊ-ի ստեղծած քաղաքական դպրոցում նրա քայքայիչ պրիմիտիվիզմը և մարտնչող մակերեսայնությունը սահմանել են նոր անտիռեկորդներ, այն էլ՝ մատղաշ սերնդի ներկայությամբ։

Այսօր իր երկար և բովանդակությամբ տոքսիկ խոսույթից կանդրադառնամ միայն անվտանգային թեմային, մասնավորապես՝ նրա ռազմական բաղադրիչին և բանակին։Փաշինյանը բառացի արտաբերեց դասական քաղաքագիտության ռահվիրաներին իրենց դագաղներում անվերջ պտտացնելու հսկայական ներուժ ունեցող կարծիք, այն է՝ «Եթե անվտանգության թիվ 1 գործիքը բանակն ա, ուրեմն անվտանգություն չունես», ու զարդարեց մտքերի այդ գոհարը նույնքան պրիմիտիվ և տխմար «օրինակներով»։

Շատ եմ ցավում, որ ժամանակից շուտ կյանքից հեռացած Բժեզինսկին և Կլաուզևիցը, Սուն Ցզին և Հաննիբալը, Քիսինջերն ու Պետրոս Առաջինը զրկված են մեր մեծն ստրատեգի այս ռազմավարական նորարարությունն ըմբոշխնելու հաճույքից։ Ավաղ, այս փայլատակումն արհամարհված կմնա ժամանակակից աշխարհի անվտանգային խնդիրներով խիստ մտահոգված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Իսրայելի, Իրանի և այլ լուրջ դերակատարների կողմից, և նիկոլական մարտնչող պրիմիտիվիզմը կրկին ամբողջությամբ կջարդվի բացառապես հայ ժողովրդի՝ խորքային մտածող երևակայող, իսկ իրականում՝ մտավոր բոբիկ փաշինյանական ամբիցիաների համար փորձադաշտ դարձած գլխին։

Խնդիրը դիտարկենք երկու մակարդակներում՝ լոկալ և գլոբալ։Լոկալ վերլուծության դեպքում միանգամից առաջ են գալիս 2018-ի իշխանազավթումից հետո ՀՀ ԶՈՒ նկատմամբ նրա համակարգային և կազմալուծող հարձակումները՝ «ելակ» օպերացիան, բոլոր մակարդակներում կադրային ջարդը, սպառազինությունների ձեռքբերման պլանի հանցավոր վերանայումը, ՀՀ ռազմական գործընկերների հետ ( ՌԴ և ՀԱՊԿ) հարաբերությունների սրումը, Ապրիլյան պատերազմի արդյունքների ռևիզիայի ձախողված փորձերը, Արցախյան ազատամարտի նենգ արժեզրկումները և այլն։ Սրանք մի կողմից՝ նպատակային կերպով քայքայում էին մեր անվտանգության ռազմական բաղադրիչը, մյուս կողմից՝ բանակի անունով էժան շոուներ հրամցնում (Աշոտ Փաշինյանի ծառայությունն Արցախում, ՍՈՒ-սելֆիները, Տավուշյան մարտերը = Սարդարապատ և այլն)։ Անգամ այսօր Նիկոլի ճամարտակություններին զուգահեռ՝ նրա ԱԽՔ-ը հայտարարում է, որ «Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով»։

Գլոբալ առումով, անշուշտ, ազգային անվտանգություն ասվածը բազմաբաղադրիչ երևույթ է և պահանջում է տարբեր համակարգերի և մեխանիզմների համադրություն, որոնց շարքում գեոպոլիտիկ անհանգիստ գոտիներում գտնվող ցանկացած երկրի համար առաջնային է մնում ռազմական ներուժը՝ դիվանագիտության և տնտեսության հետ միասին։Մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է (գիտեմ, դժվար է, բայց գործադրեք այդ ջանքը), և Հայաստանի անվտանգության համար առաջին պլանում են անվտանգային մնացած բաղադրիչները։

Հերթով գնանք.

1. Դիվանագիտություն։

2018-ից հետո Արցախյան բանակցությունները տապալած, մեր գլխին պատերազմ բերած, պատերազմի ընթացքում թշնամու վայրագությունները միջազգային հարթակներում անպատիժ թողած, հին ռազմավարական դաշնակցին արհամարհած և նորը ձեռք չբերած, ամբողջ աշխարհով «խաղաղություն» անարդյունք մուրացողների դիվանագիտությունը ՀՀ անվտանգության երաշխի՞ք է։ Լո՞ւրջ։

2. Տնտեսություն:
Արտաքին պարտքը կրկնապատկած, հարկային բեռը կտրուկ խստացնող, ռեէքսպորտի ասեղին հագած, ՏՏ ոլորտի փակվող ձեռնարկություններով, սեփական հողում արտասահմանյան ներդրողների անվտանգությունը չերաշխավորող, միջազգային տնտեսական վարկանիշներում հետ գլորվող, մեկ առևտրային գործընկերոջից կախվածությունը կրկնապատկածնե՞րն են տնտեսությունը դարձրել անվտանգային գործոն։ Իրո՞ք։

3. Դեմոգրաֆիա։

Արտագաղթը կտրուկ խթանած, խոստացված ներգաղթը չապահոված, 120 000 արցախցի հայրենակիցներին վանող, 5000-ից ավելի արական սեռի ռեպրոդուկտիվ տարիքի քաղաքացիների գլուխը կերածներո՞վ է ամրացել մեր ժողովրդագրական անվտանգությունը։ Ամեն…

4. Գյուղատնտեսություն։

Ճյուղային նախարարությունը փակած, գյուղացիների հոգսերը փաթաթած, Արցախի մթերքից և ցորենից մեզ զրկած, բրնձող ԱԽՔ-ով, չիրացվող և փտող բերքո՞վ են առաջ մղել մեր պարենային անվտանգությունը։ Անուշ…

5. Տեղեկատվություն։

Վրաստանի գյուղում հող փորելուց կաբելը վնասող տատիկով, Հ1-ի գլխավորությամբ պետպատվերի շրջանակներում գլուխների լվացմամբ, պերֆեկտ-թիվիներ բուծող, սեփական ժողովրդին բթացնող և Ալիևի և Էրդողանի արտահոսքերից իրականությանն առերեսվող, խոսքի ազատության համար բանտարկողնե՞րն են ապահովում մեր տեղեկատվական անվտանգությունը։ Դիզլա՛յք։Այս շարքը կարելի է շարունակել՝ ըստ անվտանգային հիմնական բաղադրիչների։ Սակայն ձեզ շատ ծանրաբեռնել չեմ ուզում և առաջարկում եմ ինքնուրույն, ազատ ժամանակ կատարել այս վարժությունը և վերլուծել Նիկոլի օրոք ՀՀ անվտանգությունը՝ ըստ մնացած ոլորտների. Հանրային համերաշխություն, Ժողովրդավարություն, Բարոյահոգեբանական, Էներգետիկա, Հանրային առողջություն, Էկոլոգիա։ Գուցե ինքներդ հասկանաք և ինձ, նվաստիս, բացատրեք, թե այդ ո՞ր ոլորտներում է սկսնակ հեծանվորդն այնքան զարգացրել մեր անվտանգությունը, որ բանակը հանգիստ կարելի է դասել 3-րդ, 4-րդ, 5-րդ կարևորության գործոնի։

Հ.Գ. 1. Իսկ որ շաաատ պարապ լինեք, վերընթերցեք 2020-ի հուլիսին սրանց օրոք ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ կոչվող փաստաթուղթը, որում առաջին անգամ Հայաստանը պաշտոնական մակարդակով հրաժարվեց Արցախի Հանրապետությունից։ Պոստֆակտում լիքը այլ դառը բաներ կտեսնեք… 

Հ.Գ. 2. Ոմանք պնդում են, որ եթե Ադոլֆ Հիտլերն ընդունվեր Վիեննայի Գեղարվեստի ակադեմիա, Եվրոպայի պատմությունն ուրիշ ընթացք կունենար։ Ինձ թվում է, որ եթե Նիկոլն այնուհանդերձ ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ։ 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ15.10.2024

Լրահոս

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին
Կարևոր
Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին. Աբրահամյան
Կրակոցներ Դալլասում. տղամարդը սպանել է մեկ մարդու և ինքնասպանություն գործել
Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո. Բագրատ Սրբազան
Կարևոր
ՀՀ-ում թուլացվում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիությունը․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ
Թող Աստված արդարացի պատիժ տա մարդասպանին և իր բոլոր հանցակիցներին. Տեր Վրթանես Բաղալյան
Երկիրը վտանգված է «անտեսանելի» աստերոիդների պատճառով
ՆԱՏՕ-ն չպետք է խոցի ռուսական ինքնաթիռները․ Մակրոն
Լիլուն ծանր վիրահատության է ենթարկվել. ինչ է պատահել նրան
Ժամանակն է, որ Ուկրաինան դադարեցնի մարտերը. The Telegraph
Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք
Պապանձված եմ. Մարիամ Ալեքսանյանը` Փարաքարի համայնքապետի uպանության մասին
Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է հայի ինքնության կերտողը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Կարևոր
«Եթե հրաժարական տալու անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ». ոստիկանապետ (տեսանյութ)
Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Առաջ իրար ծեծում էին մենակ, հիմա մինչեւ արյուն չթափվի՝ չեն հանգստանում.կարմիր գծեր չկան. Արման Աբովյան (տեսանյութ)
Կարևոր
Ձերբակալված անձ դեռևս չկա․ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցած սպանnւթյnւնների մասին
Մեկնարկել է Ռուբիո-Լավրով հանդիպումը
Ազատում և վերանշանակումներ ԱՍՀ նախարարությունում. վարչապետը որոշումներ է ստորագրել
Անընդունելի են ԶՈՒ կրճատումը և ռազմական բարեփոխումների որակը. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Մայր Աթոռի դեմ թշնամական արշավանքից առաջ իշխանությունը փորձում է հնարավորինս երկար անազատության մեջ պահել Միքայել Սրբազանին. Աբրահամյան

Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո. Բագրատ Սրբազան

Թող Աստված արդարացի պատիժ տա մարդասպանին և իր բոլոր հանցակիցներին. Տեր Վրթանես Բաղալյան

Պապանձված եմ. Մարիամ Ալեքսանյանը` Փարաքարի համայնքապետի uպանության մասին

Ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների․ Վարդան Ղուկասյան

ՀՀ-ում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է դատապարտի սպանությունը, այլ պետք է դատապարտվի. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Եկեղեցու հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական, ոչ թե աշխարհիկ որոշումներով. Տեր Արարատ քահանա

Պատուհшս-խшբեբш, հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ բանավեճը կայանա․ Զուրաբյանը՝ Փաշինյանին

Ո՞րն է Ալիևի պահանջած Սահմանադրությունն ունենալու Փաշինյանի միակ տարբերակը. պատգամավոր

Մոսկվայի օդը փակ է ԱԹՍ-ի հնարավոր հարձակումների պատճառով, 6 ժամ է՝ Շերեմետևոյում ենք․ Շարմազանով

Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար՝ դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես. Աշոտյան

ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած արատավոր եռյակը Երևանից է ցուցմունք տալիս մեր պետության գործող ղեկավարի դեմ

Թորգոմ Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ. պաշտպան

Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց․ Շարմազանով

Սա էր Հայաստանը. Արմեն Աշոտյան

Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ ո՞ւր, Արարատի հայկական ոգին՝ ո՞ւր․ Արմեն Այվազյան

«Ոչ մեկին օրենքից դուրս չեմ օգնում և չեմ օգնի»․ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Ջուսին

Հայաստանը չպետք է դառնա Թուրքիայի և ՆԱՏՕ-ի խամաճիկ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը հերթական անգամ զառանցել է․ Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է Փաշինյանին