Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կաթողիկոսը մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 93-րդ համագումարին


Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ նախանձախնդրորեն գործել է իբրև ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատվո նախագահի նոր հանգամանքով պետք է շարունակի իր նվիրյալ ծառայությունը բերել Միությանն ու հայ ժողովրդին։Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակությամբ ընդգծեց նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգօգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդությունն ի նպաստ Բարեգործականի առաքելության արգասավորման։ՀԲԸՄ նախագահությունը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց տիար Սեմ Սիմոնյանին։

Անդրադառնալով նոր սերնդի կրթության և տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում տիար Սիմոնյանի նշանակալի ավանդին՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինս նույն նախանձախնդրությամբ ու մեծ փորձառությամբ կղեկավարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ Բարեգործականի ավանդներին, նոր ձեռքբերումներով կպայծառացնի նվիրական հաստատության դարավոր բարի համբավն ու հեղինակությունը։Իր խոսքում Հայոց Հովվապետը, անդրադառնալով ՀԲԸՄ հայրենաշեն և եկեղեցանվեր գործունեությանը, ի մասնավորի նշեց․ «Բոլոր ժամանակներում, հատկապես մեր ժողովրդի համար ծանր և փոթորկալի իրավիճակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, համաձայն Միության հիմնադիրների տեսիլքի, իր կարելիություններն ի սպաս է դրել ազգիս կարիքավոր զավակների հոգածության ու խնամքի համար։ Միությունը հայության ու հայրենյաց կյանքի անհրաժեշտություններից ելնելով հետագային առանձնակիորեն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփյուռք-Հայաստան կապերի սերտացմանը և մեր ժողովրդի ինքնության պահպանմանը»։Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին, թե՛ խորհրդային տարիներին և թե՛ անկախ պետականության վերահաստատումից հետո, ինչպես նաև գովարժան ծրագրեր իրականացրել հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շենացման ու զորացման։

«Վերջին շրջանի աղետալի իրադարձությունների պայմաններում Միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայորդիներին։ Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնություններ ևս իրականացվում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության, նրա անդամների սիրահոժար հանձնառությունների շնորհիվ»,-նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Միության սատարումով Հայաստանում գործող Հայորդյաց տներում հազարավոր երեխաներ բացահայտում են իրենց ունակություններն ու շնորհները, կրթվում և դաստիարակվում ազգասեր ու հայրենանվեր ոգով։

Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին ասեց, որ նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփյուռք հարաբերությունների բնականոն զարգացման, առկա լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և ազգային ինքնության պահպանման համար, առաջնահերթություններ, որ մշտապես եղել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեության առանցքում։

Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պիտի շարունակի ջանքեր գործադրել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ՝ օգտակար ծառայություններ մատուցելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին ու հայրենիքին։Վերջում Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Միության Հոգաբարձուների խորհրդի և կենտրոնական վարչության անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրյալի զորակցությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն իր պատվական առաքելության և օրհնյալ ծառայության ճանապարհին։

Լրահոս

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

Լրացուցիչ նորություններ

...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան