Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ակտիվացրեք պայքարն ապօրինի ընդերքօգտագործման դեմ․ ՔԿ նախագահը՝ Սյունիքում


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 18-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը, Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանը, երրորդ և իններորդ կայազորային քննչական բաժնի պետերը, մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Զինվորական դատախազի տեղակալ Կարեն Աղաբեկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության և կայազորային քննչական բաժինների քննիչները:

Գուրգեն Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Սյունիքի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 3439 քրեական վարույթ, որից 350-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 2499-ը ստացվել է 2024 թվականի ընթացքում: 2499 քրեական վարույթից 2412-ը նախաձեռնվել է մարզային վարչությունում, այլ մարմնից ստացվել է 73 քրեական վարույթ: 2025 թվականի հունվար ամիս փոխանցվել է 906 վարույթ:

2024 թվականին քննված 3439 քրեական վարույթից լուծվել է 2533 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 1974-ը, որից 369-ը՝ 398 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, 2-ը՝ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան, 1603-ը կարճվել է: 150 վարույթ միացվել է, այլ մարմին ուղարկվել է 111 վարույթ, պասիվացվել է 298-ը:

2024 թվականի ընթացքում 12.1%-ով նվազել է ընթացքը որոշված քրեական վարույթներով արտադրողականությունը, որը կազմել է 73.7% (2023-ին՝ 85.8%), սակայն աճել է արտադրողականությունն ավարտված վարույթներով՝ կազմելով 57.4% (2023-ին՝ 49.3%): Դատարան ուղարկված վարույթներով աճել է արտադրողականությունը կազմելով 10.8% (2023-ին՝ 8.4%):

2024 թվականի ընթացքում աճել է 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, որը կազմել է 202 քրեական վարույթ (2023-ին՝ 190 քրեական վարույթ)։

2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 131 մլն 708 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 34 մլն 92 հզր ՀՀ դրամը:

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 24 քրեական վարույթ, որից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 11-ը՝ կարճվել, 4-ը՝ միացվել, 8-ը փոխանցվել է 2024 թվականի հունվար ամիս:

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 33 քրեական վարույթ, որից 4-ը ուղարկվել է դատարան, 13-ը՝ կարճվել, 2-ը՝ միացվել, 15-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 22 քրեական վարույթ, որից 14-ը փոխանցվել է 2023 թվականից: 22-ից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է, 12-ն՝ ուղարկվել այլ մարմին: 2025 թվականի առաջին կիսամյակ փոխանցվել է 6 քրեական վարույթ:

Մարզային քննչական վարչությունում 2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարուց ավելի քննվող 185 քրեական վարույթ:

2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում լուծվել է 1 տարուց ավելի քննվող 136 վարույթի ընթացք, որից 9-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 70-ը կարճվել է, 52-ը՝ պասիվացվել, 2-ն՝ ուղարկվել այլ մարմին, 4-ը միացվել է: Նշված վարույթներից 86-ն ավարտվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 1581 քրեական վարույթ, որից 906-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, իսկ 675-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 1581 քրեական վարույթից լուծվել է 602 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 489-ը, որից 79-ը մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով ուղարվել է դատարան, 410 վարույթ կարճվել է, 77-ը՝ պասիվացվել, 39-ը՝ միացվել, 21-ն ուղարկվել է այլ մարմին, անավարտ վարույթների թիվը 955 է:

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում 2024 թվականի ընթացքում քննվել է 771 քրեական վարույթ (2023-ին՝ 1132): 771 քրեական վարույթներից 450-ը փոխանցվել է 2023 թվականից:

2024 թվականի ընթացքում քննչական մարմնի կողմից նախաձեռնվել է 252 քրեական վարույթ (2023-ին՝ 408), այլ մարմինների կողմից ստացվել է 14 քրեական վարույթ:

771 քրեական վարույթից ավարվել է 255-ի նախաքննությունը, որից 150-ը կարճվել է:

71 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթի, 10-ն ուղարկվել է այլ մարմիններ:

Հաշվետու ժամանակահատվածում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 128 քրեական վարույթ:

2025 թվականի առաջին եռամսյակում քննվել է 518 քրեական վարույթ, որից 435-ը փոխանցվել է 2024 թվականից: Քննված 518 քրեական վարույթներից ավարտվել է 74-ի նախաքննությունը, որից 51-ը կարճվել է:

Հաշվետու ժամանակահատվածում 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 106 քրեական վարույթ, իսկ ըստ դատավարական ավարտի՝ 12 քրեական վարույթ:

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում դատարան ուղարկված, ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 1 մլն 828 հզր 289 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1 մլն 322 հզր ՀՀ դրամը:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանձնարարել է ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ապօրինի ծառահատումների, որսագողության դեմ պայքարում՝ նշելով, որ այդ բնույթի քրեական վարույթները գտնվելու են իր հսկողության ներքո:

Արթուր Պողոսյանը ևս մեկ անգամ ընդգծել է քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առաջնահերթությունը և հանձնարել է բացառել անձանց սեփականության իրավունքի անհիմն սահմանափակման դեպքերը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առանձին կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներին՝ քննարկվել դրանց ձգձգման պատճառները և հանձնարարվել է այդ վարույթներն առաջիկայում ներկայացնել զեկուցման:

Լրահոս

Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Իրանի զինված ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեuիայի․ Արաղչի
Ամերիկացի ֆիզիկոսը պնդում էր, որ գտել է դրախտի տեղը
ՊԱՕԿ-ի յոթ երկրպագուներ են մահացել
Եվրո-2026․ Լիտվա-Հայաստան՝ 3-3
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով
Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել
Արարատ Միրզոյանն այսօր Ադրբեջանի մոտ արդարանում էր․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման մասին
ՀՀ ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ «Եվրո-2026»-ի քառորդ եզրափակչում է
ԱՄՆ–ը քննարկում է Իրանի դեմ կանխարգելիչ ռազմական գործողության իրականացումը
Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն և աղոթք կկատարի ազատազրկված հոգևոր հայրերի համար
Ռուբիոն հայտնել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը
Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր համազգեստի մասին
Իրանը կոշտ պատասխան է խոստացել ԱՄՆ–ին
TRIPP-ը կարևոր է Հայաստանի անվտանգության համար. Տիգրան Ավագյան (տեսանյութ)
Թրամփը ազդանշան է տալիս․ Ուկրաինայի հարցում շարժ կա. Նոր համագործակցություն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև (տեսանյութ)
ՀԱՊԿ անդամակցությունը երբեք չի խանգարել այլ երկրներից զենք գնելուն․ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Կարևոր
Մենք մեր հայրենիքի զինվորներն ենք, և մեր պարտքն է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու Հայաստանի հզորացումը․ Արման Վարդանյան

Լրացուցիչ նորություններ

...

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՊԱՕԿ-ի յոթ երկրպագուներ են մահացել

Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել

Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն և աղոթք կկատարի ազատազրկված հոգևոր հայրերի համար

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է ՀՀ-ում եկեղեցական գործերին միջամտելու փորձերով

«Իմ հավերժ հերոսներ»․ Վեներա Սաղաթելյանի շնորհավորանքը՝ 44–օրյա պատերազմում անմահացած ամուսնուն և որդուն

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը չի պատրաստվում լքել Մասյացոտնի թեմի առաջնորդարանը

Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է՝ հունվարի 28-ին կանխատեսվում է մերկասառույց

Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ

Մասյացոտնի թեմում քննարկվել են քահանա հայրերի ծառայությունը խոչընդոտելու վերջին փորձերը

Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Երբ քայլելը երազանք է, իսկ ծնվելը՝ դատավճիռ․ սպինալ մկանային ատրոֆիայով երեխաների պայքարը Հայաստանում

Փետրվարից մի շարք տերմինալներում հնարավոր չի լինի վճարել 2 բջջային օպերատորների հաշիվները

Թեհրանից Երևան երկու չվերթ Է չեղարկվել

Մեր պարտքն է մեզ համար կյանք տված մեր հայորդիներին այցելելը. Լևոն Ստեփանյան

Նա, ով ասում է՝ հերոսները մոռացվում է՝ սխալվում են, ես աշխարհով մեկ երթ եմ արել՝ ի հիշատակ տղերքի

Հրդեհ Պտղունք գյուղում

Քրեական ոստիկանությունը 2025 թվականին առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ

47-ամյա կինը կալանավորվել է

ՊՆ–ն արձագանքել է «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակմանը