Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և կարևորել Պարենի համաշխարհային ծրագրի դերը ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում դպրոցական սննդի ծրագրի ներդրման և արդյունավետ իրականացման գործում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու հարցին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև ՊՀԾ համագործակցությամբ Երևանի որոշ դպրոցներում նախատեսվող փորձնական նոր ծրագրի մեկնարկին առնչվող կազմակերպական հարցեր։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Երևանի դպրոցներում «Դպրոցական սնունդ» փորձնական ծրագրի մեկնարկը։ Նրա խոսքով՝ գործընթացը բավական մարտահրավերային է, սակայն, ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության փորձառությունը վստահություն է ներշնչում, որ ծրագրի այս փուլի իրականացումը նույնպես հաջող ընթացք կունենա:

Պատվիրակության ներկայացուցիչները ընդգծել են, որ ՀՀ մարզերում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման Հայաստանի օրինակը հաջողված է և ընդօրինակելի այլ երկրների համար։

«Դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության համատեքստում կարևորվել է նաև սննդի կազմակերպման համար բավարար պայմանների առկայությունը։ Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրում ընդգրկված բոլոր հաստատություններն ապահովված են ժամանակակից պայմաններով, այդ թվում նաև տեխնիկապես հագեցված խոհանոցային հատվածով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի ընթացքին վերաբերող այլ հարցեր, որոնք վերաբերել են տեղական առողջ սննդի, այդ թվում նաև գյուղական դպրոցներում ագրոկրթության շրջանակում ստեղծվող բնամթերքների օգտագործման խրախուսմանը:

Լրահոս

Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․Համբարձումյան
Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայր
Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան
ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում
Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել
ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են. քննարկվում է բյուջեի նախագիծը
Նոր ընդդիմություն են բուծում
Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին
ՔՊ-ն սադրիչ պլան ունի
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը
Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում
Կործանվել է Ան-12 ինքնաթիռ, զոհվել է 19 մարդ
Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն
Կիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետո
Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև

Լրացուցիչ նորություններ

...

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները