Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.«Հակոբս չարաճճի, աշխույժ, ակտիվ երեխա էր: Ուզում էր աչքի ընկնել, ուշադրության կենտրոնում լինել: Շուտ էր լեզու գտնում ցանկացած մարդու հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հակոբի մայրիկը:Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին սիրում էր դպրոցը: «Սկզբում առաջադիմությունը գերազանց չէր: Ուսուցիչներն ասում էին՝ ընդունակ է շատ, բայց աշխատասեր չէ: Նրանք շատ էին գնահատում Հակոբի մարդ տեսակը, բնավորությունը: Երբ ավելի մեծացավ, հասունացավ, սկսեց սովորել, առաջադիմել ուսման հարցում: Սեր ուներ սպորտի հանդեպ, ֆիզկուլտուրան յուրահատուկ տեղ էր գրավում իր համար»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է Մարտունու քոլեջ, սովորել՝ որպես ավտոմեխանիկ:

«Իր մասնագիտությունը շատ էր սիրում: Ավարտեց քոլեջը, դիպլոմը վերցրեց և զորակոչվեց բանակ: Բանակից վերադառնալուց հետո մտածում էր մեքենաների վերանորոգման կետ բացելու մասին, սիրում էր իր մասնագիտությունը: Մյուս կողմից՝ մտածում էր նաև բարձրագույն կրթություն ստանալու մասին: Ապագայի պլաններում ուսումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում շարունակելն էր»: Մայրիկը հիմա վերլուծում է որդու վարքագիծը նաև բանակ զորակոչվելուց առաջ: «Հակոբն առհասարակ սիրում էր բոլորին օգնել, ձեռք մեկնել, կամեցող էր, բարի սիրտ ուներ: Փորձում էր յուրաքանչյուրի համար մի բարի գործ անել, օգտակար լինել: Իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հոգնում ես, շուտով բանակ ես զորակոչվելու, հանգստացիր: Ի վերջո, մայր եմ, անհանգստանում էի իր համար: Բայց Հակոբս արձագանքում էր. «Մամ, թող ինձ լավով հիշեն»: Աշխատասեր էր, չէր կարող պարապ նստել: Սիրում էր նաև անակնկալներ անել մարդկանց համար, որ նրանք իրենց լավ զգան»:

2019 թ. հունվարի 17-ին Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին ամիսներին ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Խնձորեսկի զորամաս: «Իր ծառայությունը շատ լավ է անցել: Երկու եղբայր նույն զորամասում են ծառայել: Մեծս զորացրվեց, իսկ Հակոբը շարունակում էր ծառայությունը: Բանակում ծառայելն իր համար շատ մեծ նշանակություն ուներ: Միշտ ասում էր՝ տղան պիտի ծառայի: Զանգահարում էր՝ մա՛մ, չես էլ պատկերացնում, թե բանակը մեզ որքան բան է տվել, որքան ենք փոխվել: Միայն թե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը... Չէինք զգում, որ բանակում ծառայող ունենք, մեզ նեղություն չէր տալիս, երբեք չէր տրտնջում: Չէր ուզում նաև, որ որևէ մեկը հանկարծ բարեխոսի իր համար, ամեն ինչ ուզում էր ինքնուրույն անել, հարգանքի արժանանալ իր ծառայակից ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում: Այդպես էլ եղել է»: Ծառայելու ընթացքում Հակոբը պարգևատրվել է «Քաջարի մար տիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով: 2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց:«Պատերազմի հենց առաջին օրն իրենց տարել են մարտադաշտ, հենց առաջին օրվանից եղել են Ջրականում: Միայն իր մեծ եղբորը և հորեղբորն էր ասել, որ պատերազմ է, իրենց տանում են: Հետո արդեն մենք էլ իմացանք: Ճանապարհին իրենց տեխնիկան փչացել էր: Երբ զանգահարեց, այնպես էր խոսում, որ չիմանայի, թե որտեղ է, ինչ է անում, բայց արդեն ամեն ինչ գիտեի: Ասացի՝ Հակո՛բ ջան, երանի այդ տեխնիկան չնորոգես ու չգնաս պատերազմ: Արձագանքեց. «Մա՛մ, մյուս անգամ նման բան չասես, տղերքը մեր օգնության կարիքն ունեն, պետք է անպայման իրենց հասնենք»: Երբ արդեն տեղ էին հասել, զրուցում էինք, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, չենք էլ հասկանում, թե մեզ ինչու են բերել այստեղ: Համոզում էր մեզ, թե ռազմական գործողություններ չկան, ամեն ինչ խաղաղ է, որ չանհանգստանանք: Բայց սեպտեմբերի 27-ից մինչև իր զոհվելու օրը՝ հոկտեմբերի 7-ը, Ջրականում մասնակցել է այդ անիրավ պատերազմին: Հետևակի մարտական մեքենայի ավագ մեխանիկ էր»: Տիկին Գայանեն վերհիշում է՝ որդու տեխնիկային առաջին անգամ հարվածել են սեպտեմբերի 30-ին, անձնակազմը ողջ է մնացել:«Հակոբն այլևս չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, իր տեխնիկան չկար, բայց նրանք պահանջել են երկրորդը և կրկին մտել պատերազմի մեջ: Իր բոլոր փաստաթղթերը տվել է ընկերներին. «Տալիս եմ ձեզ, եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում, բայց հայրենիքն ինձ համար ավելի քաղցր է»: Իր հրամանատարն ասաց՝ որևէ մեկին ստիպողաբար մարտադաշտ չեմ տարել, Հակոբն ասել է՝ պետք է գնանք: Մարտերի մեջ են մտել, իրենց առջև դրված խնդիրը կատարել, բայց վերադառնալիս ԱԹՍ-ն հարվածել է»: Հակոբը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն է «վերադարձել» հոկտեմբերի 29-ին: «Հակոբը մեզ միշտ զանգում էր, իր զոհվելու օրը մեզ երեք անգամ զանգել է: Մինչ այս դեպքերը, տագրս մահացել էր, հոկտեմբերի 7-ը նրա ծննդյան օրն էր, գերեզմանատուն էինք գնում, Հակոբս զանգահարեց, թե իմ փոխարեն էլ խունկ կծխեք:Հետո տուն եկանք, էլի զանգեց, հայրիկն ասաց՝ Հակո՛բ ջան, ի՞նչ վիճակ է ձեզ մոտ, ուզում եմ գալ: Տղաս արձագանքեց, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմալ է: Նույն երեկոյան կրկին զանգեց՝ Կուբաթլուում ենք, հիմա հարմար չէ, հեռախոսս էլ լիցքավորում չունի, առավոտյան կզանգեմ: Ձայներ էին գալիս, երբ հարցրեցինք, թե ինչ է, չպատասխանեց, հեռախոսն անջատեց: Այդ ժամանակ Կուբաթլուում խաղաղ էր, և մեզ հանգստացնելու համար Հակոբս ասել էր, որ այնտեղ է: Բայց իրականում Ջրականում է եղել: Հոկտեմբերի 8-ի առավոտյան անհանգիստ էինք: Միշտ սպասել ենք, որ առաջինն ինքը զանգի: Բայց այդ օրը չդիմացանք, անընդհատ իրեն զանգում էինք, չէր պատասխանում: Այն համարներով էինք զանգում, որոնցով նա մեզ ավելի վաղ զանգահարել էր, բայց ասում էին, որ նման մարդու չեն ճանաչում: Մի տեսակ կասկածներ առաջացան: Հետո զանգեցինք իր հրամանատարին, ամուսինս ներկայացավ, թե ով է, ասաց, որ երեխուց լուր չունենք, մի քանի վայրկյան անց նա արձագանքեց՝ ցավակցում եմ, երեխեն էլ չկա»:Հրամանատարն է Հակոբի ընտանիքին հայտնել նրա զոհվելու լուրը: Նա ամբողջընթացքում կապի մեջ է եղել ծնողների հետ, մինչև նրանք գտել են իրենց որդուն: «Հակոբիս զոհվելու մեկ տարին էր լրանում, իր հրամանատարն Արցախից եկավ մեր տուն, ասաց. «Սողոն ինձ համար այնպիսի զինվոր է եղել, որ եթե չայցելեի իր շիրիմին, ինձ համար դա մեծ ցավ կլիներ»: Տղայիս «Սողո» էին ասում զորամասում, կրճատել էին նրա ազգանունը և այդպես էին կոչում»: Հակոբը տան երեք տղաներից մեկն է: Հիմա ընտանիքի անդամները մեկը մյուսի ուժն են ոտքերի վրա ամուր կանգնելու համար: «Տղաս հանուն իր հայրենիքի է պայքարել: Նա վստահ էր, որ իր ու տղաների պաշտպանած հողը կանգուն է մնալու, շարունակելու է մերը լինել, այն հողը, որի համար իրենք արյուն թափեցին: Իմ տղան չի լքել մարտի դաշտը, կարող էր իր կյանքը փրկել, բայց դա չի արել: Հպարտ եմ, որ նման տղա ունեմ, բայց, իհարկե, մեզ համար անասելի ցավոտ է, որ Հակոբս մեզ հետ չէ: Սփոփանք է գուցե այն, որ մեր տղային կարողացել ենք հողին հանձնել ու ամեն անգամ իրեն այցելելիս հանգստություն ենք զգում»:Հ. Գ. -Հակոբ Սողոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Ձորագյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Լրահոս

Թրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNN
Վտանգավոր է լինելու․ հունիսի 7-ին Արևմուտքը և Ռուսաստանը բախվելու են Հայաստանի տարածքում (տեսանյութ)
Ամերիկյան ավիակիրը շուտով կլքի Մերձավոր Արևելքը. Ըստ Փաշինյանի՝ Մուստաֆաևի այցը պատմական է (տեսանյութ)
Գաղտնի բանակցություններ․ աշխարհի ճակատագիրը՝ Թրամփ–Պուտին ձեռքերում (տեսանյութ)
Իրանի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից կրկնակի հարձակումը
ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոններն ապաստան հայցողների համար. CNN
Կարևոր
«Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում է հավաքներ կազմակերպել
Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)
Իրանը իրավունք ունի պահանջելու ԱՄՆ-ից այն,ինչ ուզում է․ Սամվել Կարապետյանի մեսիջը՝ իշխանություններին (տեսանյութ)
Ի՞նչ պետք է պայմանավորվեն թուրքի հետ, երբ մեր երեխաներին են կոտորել․ տիկին Լիդա
Լույսը վառի՛ր. Այցելուն
Պատերազմի մասին ինչ հայտարարություն արել եմ, ուժի մեջ է. ԱՀԾ պետ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Ի՞նչ օրակարգով էր ադրբեջանական պատվիրակությունը եկել ՀՀ. հայ ո՞ր գործարարների հետ են հանդիպել
Արծվաշենը և Լեռնային Ղարաբաղը նույնացնելը ոչ միայն պատմականորեն անհիմն է, այլև քաղաքականորեն վտանգավոր. քաղաքագետ
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
ՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Ալհամբրա․ Գրանադայի պատմական մարգարիտը
Իրանի նախկին արտգործնախարարը սպառնացել է Ադրբեջանին. Սամվել Ալեքսանյանը միս կներկրի Հնդկաստանից

Լրացուցիչ նորություններ

...

ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարագիրը

«Իրավունք». Քոչարյանական թիմում տրամադրություններն ավելի մռայլ են դառնում

Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»

«Հրապարակ». Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում

Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին

Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»

Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»

Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ»

Վրաերթ՝ Գյումրի քաղաքում․ 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի

Մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Ուժեղ Հայաստան»-ն ու «ՀայաՔվեն» միավորում են ուժերը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք. հրապարակվել է ձայնագրություն

Իրանի նախկին արտգործնախարարը սպառնացել է Ադրբեջանին

Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում

Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»

Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ»

«Իրավունք». Ով է «փուռը» տվել կամանադիրին

Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ»