Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դատապարտում ենք ադրբեջանցի հանցագործի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու որոշումը․ հայտարարություն


Հայ դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայված «Հայկական իրավական կենտրոնը» խստորեն դատապարտել է ադրբեջանցի պատերազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարության որոշումը։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Հայկական իրավական կենտրոնի հայտարարությունը։

«Հայկական իրավական կենտրոնը» խորին հիասթափություն և մտահոգություն է հայտնում Հայաստանի իշխանությունների վերջին սարսափելի որոշման կապակցությամբ, որով հետ է կանչվում Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլիի նկատմամբ՝ միջազգային հետախուզումը։ Նա մեղադրվում է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ իրականացրած դաժան պատերազմական հանցագործությունների մեջ։ Զեյնալլին, ըստ հաղորդումների, Հադրութի շրջանում գլխատել է տարեց քաղաքացու՝ այդպիսով կատարելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

Այս որոշումը, որը, ըստ հաղորդումների, կապված է միմյանց քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում չիրականացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2007 թվականին ձեռք բերված համաձայնություն հետ։ Սակայն այն խաթարում է արդարադատության և հաշվետվողականության հիմնարար սկզբունքները։ «Հայկական իրավական կենտրոնը» համոզված է՝ նման համաձայնությունները չեն կարող չեղարկել պատերազմական հանցագործությունների համար սահմանված միջազգային հետախուզումները, որոնք համընդհանուր ճանաչված են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Հետախուզման չեղարկումը համընկել է Հայաստանի կառավարության կողմից Ադրբեջանին ուղղված այլ զիջումների հետ, այդ թվում՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պատրաստակամության։ Այս գործողությունները վրդովմունք են առաջացրել մարդու իրավունքների պաշտպանների և ընդդիմադիր գործիչների շրջանում, որոնք դրանք գնահատում են որպես դավաճանություն՝ պատերազմի զոհերի հիշատակին, ինչպես նաև անպատժելիության վտանգավոր նախադեպ։ Միջազգային իրավունքի և դրանով սահմանված փոխհարաբերությունների ու հատուցման հնարավորությունների մերժումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում խարխլում է օրենքի գերակայության հիմքերը։

«Հայկական իրավական կենտրոնը» Հայաստանի կառավարությանը հորդորում է՝ վերանայել իր որոշումը և պահպանել հանձնառությունը Ղարաբաղյան հակամարտության զոհերի համար արդարադատության ապահովման գործում։ Բացի այդ, «Հայկական իրավական կենտրոնը» կոչ է անում միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների մարմիններին՝ միջամտել ապահովելու, որպեսզի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք ենթարկվեն պատասխանատվության։

Լրահոս

Այո, պատերազմի վտանգ եղել է, հիմա չեզոքացվել է. Ալեքսանյանը` Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին
Աթոռ էի նետում, որ զսպեի ընդդիմադիր պատգամավորին․ Ալեքսանյան
15-ամյա տղայի ողբերգական մահ, աղմկահարույց ձերբակալություններ և 400 վարորդի խախտում
Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը
Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության տեքստը. Փաշինյանը ուղերձով հանդես կգա
Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը
Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու
Ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառել
Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել. Նորայր Հակոբյան
Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․Համբարձումյան
Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայր
Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան
ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` Կառավարությունում
Պուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել
ՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են. քննարկվում է բյուջեի նախագիծը
Նոր ընդդիմություն են բուծում
Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին
ՔՊ-ն սադրիչ պլան ունի
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը
Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով

Լրացուցիչ նորություններ

...

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)

Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի

Այս որոշումով ավելանալու են խցանումները