Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը

Monument Watch-ը ահազանգում է․

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում (https://www.youtube.com/watch?v=UepIvPZPP10, https://www.youtube.com/watch?v=vq_FGVt-PC0): Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ և հնչեցվում է վերջին չորս տարիներին և անընդհատ կրկնվում է ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում: 2024 թվականի սեպտեմբերին Հուսեյնովը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»:

Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում: Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարը և Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց և վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց այս հուշարձաններին (տես՝ Գանձասարի բռնայուրացումն սկսված է):Այս տեսանյութերից կարող ենք փաստել, որ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք:Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի և Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում (https://www.youtube.com/watch?v=UepIvPZPP10 ) Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից և այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում:

Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգևոր, տնտեսական իրողությունների մասին և դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են և բերվել են Հայաստանից և մասնավորապես Էջմիածնից և վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին:

Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին և որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը և ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ: Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում և 19-րդ դարում արված, որտեղ երևում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում և խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել:

Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը ևս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված և փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է: Այլ կերպ նման մտքի արգասիքները անվանել անհնար է: Լավ կլիներ նաև , որ Հուսեյնովը կողմնորոշվեր, թե ի վերջո ով է Հասան-Ջալալը և նշեր, թե կառուցման արձանագրությունը ինչ լեզվով է գրված: Տարակուսելի է, որ մի դեպքում հայերեն ընդարձակ արձանագրությունը համարվում է պատմական, իսկ նրա կողքին գտնվողները՝ կեղծ: Հուսեյնովին նաև խորհուրդ կտայինք առավել լավ ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը: Տեղադրում ենք Գանձասարի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ կարելի է գտնել վանքի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հղումներ: Լավ կլիներ, որ սա հենց Հուսեյնովը կարդար (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ, Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները, Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները, Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը):

Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով փայլատակում է Հուսեյնովը՝ Դադիվանքն է (https://www.youtube.com/watch?v=vq_FGVt-PC0): Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները և բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Նկատելի է, որ եթե Արցախի բազմաթիվ հուշարձանների ‹‹հայկականացման, կեղծման›› թեզերի տակ խոսվում է ընդհանրական ‹‹հայկական կողմի, հայերի›› մեղավորության մասին, ապա Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի պարագայում ադրբեջանական կողմը մեղադրում է ուղիղ պաշտոնական Էջմիածնին և ըստ դրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը այլ հուշարձանների պարագայում գրեթե չի նկատվում:Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի: Հուսեյնովը չի հասկանում գավթի և եկեղեցու տարբերությունը, քանի որ գավիթը ներկայացնում է որպես եկեղեցի:

Չգիտես ինչու որպես վանքի առավել հին կառույցներ են ներկայացվում վանքի աշխարհիկ՝ տնտեսական, օժանդակ կառույցները, որոնց ինչ լինելուց տեղյակ չէ կեղծարարը:Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:Դադիվանքում Հուսեյնովն ալբանական եկեղեցին ներկայացնում է որպես երկաբնակ:Դադիվանքի պահպանության մասին խոսելիս Հուսեյնովին լավ կլիներ հիշեցնել, որ խորհրդային տարիներին վանքը անմխիթար և կիսաքանդ վիճակում էր հենց խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Դա են վկայում վանքի՝ խորհրդային տարիներին արված լոսանկարներ:

Հիշեցնենք նաև Հուսեյնովին, որ վանքի արձանագրությունները հետազոտվել են խորհրդային տարիներին, ինչը չէր կարող իրականացվել առանց խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, այն էլ՝ Քարվաճառի շրջանում, որը հայաթափված էր և վերաբնակեցված էր քրդերով և ադրբեջանցիներով, ովքեր կենտրոնական և մարզային իշխանությունների թողտվությամբ քանդել են շրջաի հուշարձանների զգալի մասը և կործանման եզրին հասցնել Դադիվանքը:Տեղադրում ենք Դադիվանքի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ վանական համալիրին մանրամասն անդրադարձ է արվում: Այս թեմայով տես՝ Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ, Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին, Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները , Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները, Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը։

Լրահոս

Նոր մեթոդով հնագույն ապարներում հայտնաբերվել են Երկրի վրա կյանքի ամենահին նշանները
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
Ուիթկոֆը գլխավորել Է Ուկրաինայի խաղաղության հարցով նոր ծրագիրը
Ուկրաինան առաջիկա տարիներին չի կարողանա սովորական վարկեր վերցնել․ Մակրոնի հատուկ ներկայացուցիչ
Արարատի մարզում «Opel»-ը երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտով և բախվել «Volvo» բեռնատարին․ կա զnհ
Վաղուց այս մակարդակով չէի խաղացել․ Լևանդովսկի
ԱՄՆ-ը Գերմանիային չի տեղեկացրել Ուկրաինայի հարցով նոր ծրագրի մասին․ ԱԳՆ
Ռուսաստանը ցանկանում է ապրել խաղաղության մեջ՝ բարոյական սկզբունքներով․ Զախարովա
Այլոց այգին չեմ ուզում մտնել, ամեն մեկը թող հետևություն անի Վաղարշապատի ընտրություններից․Սուքիասյան (տեսանյութ)
Մերցը ՌԴ սառեցված ակտիվների օգտագործումը համարում է ԵՄ-ի «ամենալուրջ լծակը»
Բրյուսելի օդանավակայանը կչեղարկելի բոլոր չվերթները․ ո՞րն է պատճառը
Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Իսրայելը սկսել է հարվածել Լիբանանին
Զելենսկին ժամանել է Թուրքիա (տեսանյութ)
Այրվածքներ. միֆ և իրականություն,այրվածքաբանի խորհուրդները
Այրվածքներ. միֆ և իրականություն,այրվածքաբանի խորհուրդները (տեսանյութ)
Լիտվան բացում է Բելառուսի սահմանը. Իրանը անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները (տեսանյութ)
Սենեգալը հաղթել է 8 գոլի առավելությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Նոր մեթոդով հնագույն ապարներում հայտնաբերվել են Երկրի վրա կյանքի ամենահին նշանները

Հիշողության և մշակույթի վերածնունդ․ «Արցախի սիրո հեքիաթը» վերադարձավ բեմ (տեսանյութ)

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանի գանձերը

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Սիմոնովը

Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին. մոնոդրամա. հարգանքի տուրք հայկական ջազի թագուհուն

Հայտնի է դարձել, թե որտեղից են եկել առաջին մարդիկ

Շիմպանզեները, ինչպես պարզվել է, ցուցաբերում են ռացիոնալ մտածողության նշաններ

Տիեզերքում չղջիկի սարսափելի ազդանշան է հայտնաբերվել

Գիտնականները զգուշացնում են վեյփինգի մահացու վտանգի մասին

Գիտնականները բացահայտել են ծնկի ցավը մեղմելու գաղտնիքը

Գիտնականները պարզել են, թե ինչից է կազմված տիեզերքի դատարկությունը

Գիտնականները գրանցել են պատմության մեջ ամենապայծառ սև խոռոչի բռնկումը

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

«Թէատրոն» միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև

Գիտնականները հարաբերություններում հոգեոպաթիայի թաքնված նշան են հայտնաբերել

Թուրքիայում ջրի տակ հայտնաբերվել են 12,000 տարեկան ժայռապատկերներ

Կապ է հայտնաբերվել մազերի մոխրագույնացման և մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև

Գիտնականները գտել են շագանակագեղձի քաղցկեղի գեները «անջատելու» միջոց

Վագրի ամենահին պատկերը հայտնաբերվել է Իրանում

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի քայլվածք է «բացահայտում» ինքնավստահ տղամարդուն