Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է փորձի փոխանակումը ֆիլմարտադրության և հեռարձակման ոլորտում:

Հայաստան այցի շրջանակում Պյեռ Սիրակուզան Հայաստանի կինոյի հիմնադրամում օրերս հանդիպել է ֆիլմարտադրողների հետ, քննարկել անիմացիոն հեռուստաշարերի և համատեղ արտադրության հնարավորություններն ու մասնագիտական շուկայում նախընտրելի ձևաչափերը: Նա շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով հայ գործընկերների հետ կիսվել ֆրանսիական փորձով:

Երգիծանկարիչ Վրեժ Քասունու խոսքով՝ ոլորտային տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման հնարավորությունները: Վրեժ Քասունին տեղեկացրել է՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում դիտարկվում է անկախ հարթակի ստեղծման հնարավորությունը: Հարթակը կնպաստի կրթական, մշակութային և ազգային բովանդակությամբ մանկական և երիտասարդական անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը:

Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը՝ նախարարը շեշտել է հատկապես մշակույթի և կրթության բնագավառներում համատեղ նախաձեռնությունների իրագործումը:

«Մեդիայի և սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների և դեռահասների կյանքում գնալով մեծանում է: Կրթադաստիարակչական բովանդակության ստեղծման խրախուսումն առաջնային թիրախ է նախարարության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը միտված նախագծերի իրականացումը:

Նախարարը նաև շեշտել, որ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ևս միտված է սովորողների կարողունակությունների զարգացմանը, որտեղ հատուկ շեշտադրում է արված մշակութային և մեդիագրագիտության բաղադրիչներին:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ պետությունը կարևորում է համատեղ ֆիլմարտադրությունը, հայկական կինոյի հանրահռչակումը, որի շրջանակում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել: ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ Հայաստանում նկարահանվող ֆիլմերի համար: Ռազմավարական ուղղություններից են նաև անիմացիոն ֆիլմարտադրության զարգացումը, ինչպես նաև հեռուստատեսային կրթամշակութային հաղորդաշարերի ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Կարևոր
Ոսկետափում շարունակվում են ճնշումները․ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին
Աբու Դաբիում քննարկվում են միաժամանակ մի շարք խաղաղության փաստաթղթեր
Օրբանը մեղադրել է Ուկրաինային Հունգարիայի ընտրություններին միջամտելու մեջ
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ինչ է ուզում Եվրոպան Կիևից ԱՄԷ-ի հետ բանակցություններում
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում
Կարևոր
ԱՄԷ-ում վերսկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի լուսանկարը Գրենլանդիայում պինգվինի հետ
Իրանը հետաքննում է օտարերկրյա հետախուզական գործակալությունների ներգրավվածությունը երկրի բողոքի ցույցերին
Bloomberg. ԱՄՆ-ը Արևմտյան կիսագնդի ռազմական ղեկավարների հանդիպում կանցկացնի
Ուկրաինայի շուրջ բանակցությունները շարունակվում են, կարևոր է իրականացնել «Անկորիջի բանաձևը». Պեսկով
Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ հանդիպման ժամանակ լրագրողների մասնակցություն նախատեսված չէ
ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի ժամանակ պետք է բարձրացնել Բաքվում պատանդառված ռազմագերիներին ազատելու հարցը. Աշոտյան
ԱՄՆ-ն Իտալիային խնդրել է միանալ Գազայի կայունացման ուժերին
Կարևոր
Հայաստանը՝ միջազգային օրակարգում․ ինչ նշանակություն ունի ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը ՀՀ
Ռուսական պատվիրակությունը լքել է հյուրանոցը Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրվան ընդառաջ
Աբու Դաբիում իրավիճակը հանգիստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլից առաջ
Փաշինյանը դուխ է տալիս թիմին. Ինչու ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին
Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան. Լինդա Էուլջեքչյան
Կարևոր
Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի ժամանակ պետք է բարձրացնել Բաքվում պատանդառված ռազմագերիներին ազատելու հարցը. Աշոտյան

Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք․ Արտակ Զաքարյան

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ հայերի մի մասը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում

Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի․ Սաղաթելյանը պատասխանել է Սիմոնյանին

Պետբյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման համար ավելի քան 275 մլն դրամ է հատկացվել

Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս. Նիկողոս Հովհաննիսյան (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ

Միջամտություն՝ գալիք ընտրություններին. ՔՊ-ն ընտրական օրենսգիրք է փոխում (տեսանյութ)

Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական ՊԱԾ–ն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը

Թրամփը առաջարկել է փորձության ենթարկել ՆԱՏՕ-ն. Քաղաքացիները դիմել են Վեհափառին (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը պարգևատրման կարգադրություն է ստորագրել. ՀՀ նախագահը հանդիպել է «Կոկա-կոլա»-ի տնօրենին (տեսանյութ)

Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել․ հայտնի է օրակարգը

Վերադարձած արցախցիների հարցում ազգային անվտանգությունը պետք է գործի նրբանկատորեն. Լարիսա Ալավերդյան

Էն մարդիկ ովքեր տնային կալանքի տակ են՝ կալանքից ոչ մի բանով չի տարբերվում. Դանիելյան

Գործ ունենք բռնապետի նոր արշավանքի հետ, ընտրությունները ուզում են տոտալ վերահսկողության տակ պահել

Իշխանությունը տառապում է քաղաքական հետապնդումների մոլուցքով. Արսեն Բաբայան

ՈՒՂԻՂ. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը ներկայանալու է նորովի. ինչ նախագծեր են սպասվում

Ուղիղ․ Հռոմում տեղի է ունենում նորաձևության դիզայներ Վալենտինո Գարավանիի հուղարկավորությունը

Ինձ ամենաշատը հուզում է այն անտարբերությունը, որը իշխանությունը ցուցաբերում է մարդու կյանքի հանդեպ