Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, ծնողներին հայհոյում, և պատասխանատվության չեն ենթարկվում. փաստաբան


Փաստաբան Ռոման Երիցյանը Տիգրան Ուլուբաբյանի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի միջև տեղի ունեցած առերեսման տեսագրությունից մի դրվագ է հրապարակել և կից գրառում կատարել։

«Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ իբր Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ Վանաձորում արցախցի ընտանիքի նկատմամբ կատարված ավազակության հետ և հենց այդ պատճառով է խոշտանգման ենթարկվել տեղի ոստիկանների կողմից, հրապարակում եմ Տիգրանի և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի միջև տեղի ունեցած առերեսման տեսագրությունից մի դրվագ, որտեղ հենց վերջինս է հերքում Տիգրանի մասնակցությունն ավազակությանը՝ պարզաբանելով, որ իրապես նման կասկածներ ունենալու պարագայում նրան անհապաղ կձերբակալեր։

Տեսագրության երկրորդ հատվածում Տիգրանի և ոստիկաններից Գոռ Խարաթյանի առերեսման դրվագներից մի հետաքրքիր մաս է։

Ինչ վերաբերում է խոշտանգման վարույթի ընթացքին, ապա տեղեկացնեմ, որ մինչ այս պահ չի պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած 8 ոստիկաններից վեցի, այդ թվում՝ Տիգրանի վրա թքող ոստիկանի ինքնությունը (քննիչը հրաժարվել է ճանաչման ներկայացնել)։

Մինչև այս պահ չեն հարցաքննվել Տիգրանի վկայակոչած վկաները, մասնավորապես՝ ավազակության գործով տուժողները, որոնք էլ խոշտանգված վիճակում Տիգրանին դուրս էին բերել ոստիկանությունից (գրավոր միջնորդությունը դեռևս անպատասխան է)։

Ինքնությունը պարզված երկու ոստիկաններին ձերբակալելու և նրանց մեղադրանք առաջադրելու միջնորդության քննությունը քննիչը հետաձգել է՝ մինչև ինչ-որ անհասկանալի հանգամանքներ պարզելը։

Ոստիկանության տեսագրող սարքերը պարզվել է՝ աշխատում են միայն օնլայն ռեժիմով, այսինքն՝ խոշտանգման օրվա տեսագրությունները չեն պահպանվում։

Քննիչը հավատում է նաև, որ ոստիկանությունում Տիգրանն ազատ էր, իսկ հեռախոսն էլ իր կողքին։ Ոստիկանությունում մնալ վերջինիս որևէ մեկը չէր ստիպում, իսկ տեղում մնալն էր բխում էր իր կամքից (Տիգրանին ուղղված, սակայն անպատասխան մնացած մի քանի տասնյակ զանգերը, վերջինիս պատռված շորերը, «ինքնակամ» մնալու տասժամյա գործողությունը քննիչին ոչինչ չեն հուշում)։

Ապօրինությունների շարքը շարունակելու փոխարեն կարճ հիշեցնեմ, որ հարազատ եղբորն ու հորը հայրենիքի պաշտպանության համար կորցրած, վաղ մանկական տարիքից առանց մայր մեծացած, երեք պատերազմի մասնակից արցախցուն ծեծի են ենթարկում, նրա վրա թքում, մազերից քաշում, ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնում, 7 ժամ ապօրինի ազատազրկում, մինչդեռ որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի արժանանում։

Ի՞նչ ասեմ։ Այնքան բան կա ասելու, որ գրելուց եմ անգամ ձանձրանում ու զայրանում»,-նշել է նա։

Լրահոս

Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Եղեգնաձորում է
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 6.9 տոկոսով
Խաղաղության գործընթացը զրոյական կետից չենք սկսելու, երաշխավորների ենք գտնելու
ՀՀ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը կախված է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններից
Ասում են՝ ընդդիմությունը կաշառել է ՌԴ-ին, որ հայկական ապրանքները չվաճառվեն, բա դուք մեխի գլո՞ւխ եք
Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան
Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Ռուբիոն բաց տեքստով սպառնում է Թեհրանին.Ռուբեն Վարդանյանի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին՝ Բաքվի բանտից
«Օրեշնիկ»-ով հարված Կիևին․ Ռուսաստանի հուժկու գրոհը ցնցել է Ուկրաինան
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Վայքում
Կարեն Իգիթյանը՝ լրտեսության գործի, Աստանայից սպասելիքների և Ռուբիոյի այցի մասին
«Քույրս ինքնասպան չի եղել»․ նոր մանրամասներ 22-ամյա հղի կնոջ մահվան գործից
Գագիկ Ծառուկյանը չի գցելու իր կլասը ու չի իջնելու Փաշինյանի մակարդակին
Վերջին ժամանակահատվածում Փաշինյանի լեքսիկոնը հիմնված է անձնական բնույթի սպառնալիքների վրա
Կարևոր
Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում ընթանում է Global HackAtom-2026 2-րդ միջազգային ուսանողական ատոմային էներգիայի առաջնության ազգային փուլը (լուսանկարներ)
Ինչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում
Իրանում մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը․ Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը